Հայ ավետարանական եկեղեցի

բողոքական եկեղեցի

Հայ ավետարանական եկեղեցի (Հայաստանեայց Աւետարանական եկեղեցի) պատկանում է բողոքական ավետարանական եկեղեցիների շարքին։ Հայ Ավետարանական եկեղեցին պաշտոնապես սկիզբ է առել որպես ինքնավար հոգևորական հանրություն 1846 թվականի հուլիսի 1-ին Կոստանդնուպոլսում։

19-րդ դարի կեսից Հայ ավետարանական շարժումը տարածվել է Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Օսմանյան կայսրության մյուս հայաշատ շրջաններում։ 1860-ական թվականներից Թուրքիայի տարբեր շրջաններում հայ ավետարանական եկեղեցիները կազմակերպվեցին։ 1918-1930 թթ հայ ավետարանականների թիվը Հայաստանում եղել է 3000, իսկ ողջ Հարավային Կովկասում՝ մոտ 4000։

1991 թվականից Հայաստանում սկսել է գործել Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության երևանյան գրասենյակը։ 1994 թ հուլիսի 1-ից Հայ Ավետարանական եկեղեցին ստացել է Հայաստանում պաշտոնապես գործելու իրավունք։ Հայաստանում կան Հայաստանյայց ավետարանական 50 եկեղեցի և աղոթատեղի։

Սփյուռքում գործում է 3 հայ ավետարանական միություն.

Հայ Ավետարանական եկեղեցին ու Հայ առաքելական եկեղեցին միմյանց հետ համագործակցում են[2], օրինակ՝ Հայ կաթողիկե եկեղեցու հետ միասին կազմում են Հայաստանի աստվածաշնչային ընկերության հոգաբարձուների խորհուրդը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՀԱՅ ԲՈՂՈՔԱԿԱՆՆԵՐ». noravank.am. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.
  2. «Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության ներկայացուցիչների հետ». armenianchurch.org. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայ ավետարանական եկեղեցի» հոդվածին։