Հայոց պատմության գրեթե բոլոր ժամանակաշրջաններում հասարակության վերին դասի անդամները հայտնի էին որպես նախարարներ, ազատներ նաև ազնվականներ։ Ազատներ (պահլավերեն âzât, պարսկերեն azâd), ազնվական ստորին դաս միջնադարյան Հայաստանում։ Հնագույն հայկական ազնվական տոհմերի մեծ մասը՝ ավանդաբար սերում են Հայկազունիներից։ Օրինակ, Վահեվունի և Մեհնունի ազնվական տները համարվում են Վահագնի և Միհրի, համապատասխանաբար, կրակի ու պատերազմի և երկնային լույսի ու արդարության հայկական հնագույն դիցերի ժառանգները։ Արծրունիների տունը սերում է Սանասարից՝ Մհերի որդուց, Սասնա ծռեր հայկական էպոս, այսինքն նույն հայկական դից Միհրից։ Համաձայն հայկական ազնվականության ավանդույթների, Խոռխոռունի, Բզնունի, Մանդակունի, Ռշտունի, Մանավազյան, Վարազնունի, Ոստանիկյան (Օստանիկիան) և մի քանի այլ թագավորական տները Հայկ Նահապետի ուղիղ ժառանգներն են, որոնց դյուցազն էին անվանում։[փա՞ստ]

Գրականություն խմբագրել

Տես նաև խմբագրել

Հայոց Մէլիքաց Միության գրադարան