Հայրեր և զավակներ (ռուս.՝ Отцы и дети), Իվան Տուրգենևի վեպերից, հրատարակվել է 1862 թվականին[1]։

Հայրեր և զավակներ
ռուս.՝ Отцы и дѣти
ՀեղինակԻվան Տուրգենև
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրքաղաքական ֆանտաստիկա և փիլիսոփայական գեղարվեստական գրականություն
Բնօրինակ լեզուռուսերեն
Կերպար(ներ)Եվգենի Վասիլևիչ Բազարով, Արկադի Նիկոլաևիչ Կիրսանով, Պավել Պետրովիչ Կիրսանով, Q85858108? և Arkady Nikolayevitch Kirsanov?
Ստեղծման տարեթիվ1860
Նկարագրում էՌուսական կայսրություն և Ռուսաստան
ՆախորդՆախօրեին
ՀաջորդԾուխ
Երկիր Ռուսաստան
ՀրատարակիչРусский вестник
Հրատարակման տարեթիվ1862
ՎիքիքաղվածքՀայրեր և զավակներ
 Fathers and Sons (novel) Վիքիպահեստում

Կերպարներ խմբագրել

Եվգենի Վասիլևիչ Բազարով խմբագրել

Նիհիլիստական ուղղության ներկայացուցիչ, չի ընդունում հասարակության մեջ ընդունված ոչ մի արժեք։ Բազարովը ծնվել է գնդի բժիշկ Վասիլի Բազարովի և ազնվականուհի Արինա Վլասևնայի ընտանիքում։ Սովորել է բժշկություն՝ գնալով հոր ճանապարհով։ Համալսարանում Բազարովը ծանոթանում և ընկերանում է Արկադի Նիկոլաևիչ Կիրսանովի հետ։ Շուտով նրանք միասին մեկնում են Կիրսանովի կալվածք, որտեղ Բազարովը ծանոթանում է Արկադիի հոր՝ Արկադի Նիկոլաևիչ Պետրովիչի և հորեղբոր՝ Պավել Պետրովիչի հետ։ Կյանքի նկատմամբ տարբեր տեսակետներ ունենալու պատճառով նա հակասություն է ունենում Պավել Պետրովիչի հետ։

Այնուհետև Բազարովը սիրահարվում է Աննա Սերգեևնա Օդինցովային։ Օդինցովայի հանդեպ սերը փոխում է նրա նիհիլիստական հայացքները, նա սկսում է «հավատալ» սիրուն։ Դրանից հետո Բազարովը մեկնում է իր ծեր ծնողների մոտ, մնում այնտեղ մեկ շաբաթ և կրկին վերադառնում Կիրսանովների տուն։ Այնտեղ սեթևեթում է Ֆենիչկայի հետ, դուելի ժամանակ վիրավորում Պավել Պետրովիչ Կիրսանովին։

Բազարովը վերադառնում է հոր մոտ, որտեղ սկսում է բժշկությամբ զբաղվել և օգնել հիվանդ մարդկանց։ Հիվանդին օգնելու ժամանակ վարակվում է տիֆով և մահանում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Turgenev, Ivan (1941). The best known works of Ivan Turgenev; including Fathers and sons, Smoke and nine short stories. Greystone Press.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայրեր և զավակներ (վեպ)» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայրեր և զավակներ (վեպ)» հոդվածին։