Հա՛յնրիխ Ա՛վգուստ Մա՛րշներ (գերմ.՝ Heinrich Marschner, օգոստոսի 16, 1795(1795-08-16)[1][2], Ցիտաու, Գերմանիա[3] - դեկտեմբերի 14, 1861(1861-12-14)[1][5][6], Հաննովեր, Գերմանական միություն[3]), գերմանացի կոմպոզիտոր, վաղ ռոմանտիզմի ուշագրավ ներկայացուցիչներից։ Գերմանական օպերայի ամենակարևոր ներկայացուցիչներից է Վեբերի և Վագների միջակայքում։ Չափազանց հայտնի են նրա «Հանս Հեյլինգ» (1833), «Վամպիր» (1828) և «Տաճարականը և հրեուհին» (1829) օպերաները։ Մարշների ունակությունը՝ պատկերելու գերբնական սարսափը երաժշտական միջոցներով, հատկապես ակնառու է առաջին երկու օպերաներում, նաև իր մի քանի բալլադներում, ինչպես՝ Die Monduhr (1839)։

Հայնրիխ Մարշներ
Մարշները 1850-ականներին
Ի ծնե անունHeinrich Marschner
Ծնվել էօգոստոսի 16, 1795(1795-08-16)[1][2]
Ցիտաու, Գերմանիա[3]
Երկիր Սրբազան Հռոմեական կայսրություն[4]
Մահացել էդեկտեմբերի 14, 1861(1861-12-14)[1][5][6] (66 տարեկան)
Հաննովեր, Գերմանական միություն[3]
ԳերեզմանNeustädter Friedhof[7]
Ժանրերօպերա, դասական երաժշտություն և բեմական երաժշտություն
Մասնագիտությունդիրիժոր և կոմպոզիտոր
Ամուսինանհայտ, Marianne Marschner?[8] և Therese Marschner?[8]
Պարգևներ
Գիտության և արվեստի Բաբարիական Մաքսիմիլիանի շքանշան
 Heinrich Marschner Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Երաժշտական երկ հորինելու տեսություն ուսանել է Ի. Գ. Շիխտի մոտ 1811—1816 թվականներին։ Ուսումն ավարտելուց անմիջապես հետո Մարշները տեղափոխվել է Բրատիսլավա, որտեղ գրել է իր առաջին օպերաները։ Դրանցից մեկը՝ «Հենրի IV և դը Օբինյե» (գերմ.՝ Heinrich IV und D'Aubigné), 1820 թվականին Դրեզդենում բեմադրել է Կարլ Մարիա ֆոն Վեբերը։

1827—1831 թվականներին եղել է դիրիժոր Լայպցիգում, որտեղ առաջին անգամ բեմադրվել են նրա «Վամպիր» (1828) և «Տաճարականը և հրեուհին» (Der Templer und die Jüdin) (1829) օպերաները։ 1831—1859 թվականներին Մարշները ապրել է Հաննովերում, որտեղ աշխատել է կապելմեյստեր։ 1833 թվականին Բեռլինի պետական օպերայում առաջին անգամ բեմականացվեց Մարշների «Հանս Հեյլինգ» օպերան։ 1859 թվականին պաշտոնաթող եղավ և մնացած տարիներն ապրեց Հաննովերում։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայնրիխ Մարշներ» հոդվածին։