Հայնրիխ Ման (գերմ.՝ Heinrich Mann, մարտի 27, 1871(1871-03-27)[1][2][3][…], Լյուբեկ, Գերմանական կայսրություն[1] - մարտի 11, 1950(1950-03-11)[4][5][6][…], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), գերմանացի գրող, հասարակական գործիչ, Թոմաս Մանի եղբայրը։

Հայնրիխ Ման
գերմ.՝ Heinrich Mann
Ծնվել էմարտի 27, 1871(1871-03-27)[1][2][3][…]
ԾննդավայրԼյուբեկ, Գերմանական կայսրություն[1]
Վախճանվել էմարտի 11, 1950(1950-03-11)[4][5][6][…] (78 տարեկան)
Վախճանի վայրՍանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]
ԳերեզմանԴորթեենշտադտի գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, վիպասան, ակնարկագիր, սցենարիստ, կենսագիր, ինքնակենսագիր, արձակագիր և դրամատուրգ
Քաղաքացիություն Գերմանիա
ԿրթությունՖրիդրիխ-Վիլհելմի համակսարան
Ուշագրավ աշխատանքներProfessor Unrat? և Der Untertan?
ԱնդամակցությունԳԴՀ Արվեստների ակադեմիա
Պարգևներ
ԳԴՀ ազգային մրցանակ
ԱմուսինՄարիա Կանովա[7] և Նելլի Ման[7]
ԶավակներԼեոնիե Ման[7]
Изображение автографа
Հայնրիխ Ման Վիքիքաղվածքում
 Heinrich Mann Վիքիպահեստում

Սովորել է Բեռլինի համալսարանում։ Վայմարյան հանրապետության ժամանակ եղել է Պրուսիայի Արվեստների ակադեմիայի գրականության բաժանմունքի անդամ (1926 թվականից), ապա՝ նախագահը (1930-1933)։

1933 թվականին տարագրվել է Ֆրանսիա։ 1936 թվականից եղել է Փարիզում ստեղծված գերմանական ժողովրդական ճակատի կոմիտեի նախագահը։

1940 թվականից ապրել է ԱՄՆ-ում։ Արևելյան Գերմանիայի (ԳԴՀ) կազմավորումից հետո, 1949 թվականին, հեռակա կարգով ընտրվել է Գերմանիայի Արվեստների ակադեմիայի անդրանիկ նախագահ։ 1900 թվականին լույս է ընծայել «Ավետյաց երկիր» երգիծական, քննադատական վեպը, 1903 թվականին՝ դեկադենտիզմի ազդեցությամբ գրված «Աստվածուհիներ» եղերգությունը, 1905 թվականին՝ «Վարժապետ Ունրսոոը» վեպը, որտեղ քննադատել է պրուսական «խստավարժությունը»։

Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) սկսվելուց մեկ ամիս առաջ Մանն ավարտել է «Կայսրություն» եռերգության առաջին գիրքը՝ «Հպատակը» (1914, հրատարակված 1918-ին) վեպը, որտեղ տրված է կայզերական կայսրության բարքերի պատկերը։ Եռերգության հաջորդ վեպերն են «Չքավորներ» (1917) և «Գլուխը» (1925)։

Մանը հրապարակախոսական և գրաքննադատական գործունեությունն սկսել է 20-րդ դարի 10-ական թվականների սկզբներին։ 1920-1930-ական թվականներին։ Հիտլերիզմի դեմ են ուղղված «Ատելություն» (1933), «Կգա օրը» (1936), «Արիություն» (1939) հոդվածների ժողովածուները։ Մանի մի ուշ շրջանի գեղարվեստական ստեղծագործության բարձրակետն է «Հենրիխ IV-ի պատանեկությունը» (1935) և «Հենրիխ IV-ի հասունությունը» (1938) երկերգությունը։ «Լիդիցե» (1943), «Շնչառություն» (1949) և այլ վեպեր հատկանշված են սոցիալական քննադատության մեծ սրությամբ և գրական մաներայի խիստ բարդությամբ։ Մանի հրապարակախոսական գործունեության ամփոփումն է «Դարի տեսություն» (1946) ժողովածուն, որտեղ տվել է դարաշրջանի քննադատական գնահատականը։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայնրիխ Ման» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայնրիխ Ման» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 209