Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հյուբշման (այլ կիրառումներ)

Հայնրիխ Հյուբշման (գերմ.՝ Johann Heinrich Hübschmann, (Յոհան Հայնրիխ) հուլիսի 1, 1848(1848-07-01)[1][2][3][…], Էրֆուրտ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն - հունվարի 21, 1908(1908-01-21)[1], Ֆրայբուրգ իմ Բրայսգաու, Բադեն-Վյուրթեմբերգ), գերմանացի լեզվաբան, հայագետ, իրանագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1872 թ.)։

Հայնրիխ Հյուբշման
Heinrich Hübschmann
Ծնվել էհուլիսի 1, 1848(1848-07-01)[1][2][3][…]
Էրֆուրտ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն
Մահացել էհունվարի 21, 1908(1908-01-21)[1] (59 տարեկան)
Ֆրայբուրգ իմ Բրայսգաու, Բադեն-Վյուրթեմբերգ
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն
Մասնագիտությունլեզվաբան, հայագետ, համալսարանի դասախոս, բանասեր և արևելագետ
Հաստատություն(ներ)Լայպցիգի համալսարան
Գործունեության ոլորտբանասիրություն[4], արևելագիտություն[4], լեզվաբանություն[4] և հայերեն[4]
ԱնդամակցությունJenaische Burschenschaft Germania?
Ալմա մատերԵնայի համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1][4][5]
Հայտնի աշակերտներՆ․Դ․Միրոնով
Ինչով է հայտնիՀայերենի ճիշտ դիրքի տեղադրումը Հնդեվրոպական լեզուների շարքում
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Johann Heinrich Hübschmann Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Պատմահամեմատական լեզվաբանության մեջ երիտքերականական ուղղության Լայպցիգի դպրոցի ներկայացուցիչ։ 1868 թվականին Ենայի համալսարանում աշակերտել է Ա. Շլայխերին, ապա՝ հայագիտական բնագավառում Ենայի և Տյուբինգենի համալսարանների պրոֆեսոր Ա. Մերքսին։ Ավարտել է Մյունխենի համալսարանի արևելագիտության բաժինը (1872 թ.)։ «Զրադաշտական մի երգ» (1872 թ.) ուսումնասիրության մեջ նրա ուշադրությունը գրավել է նաև հայերենը։ 1873-1875 թվականներին Վիեննայի Մխիթարյան միաբանությունում ուսումնասիրել է այն և հետագայում հիմնականում զբաղվել միայն հայերենով։ 1875 թվականին Լայպցիգի համալսարանում դասախոսի պաշտոն ստանալու համար ներկայացրել է «Հայոց պատմության և արաբների առաջին պատերազմների մասին՝ ըստ Սեբեոսի հայերենի (բնագրի)» աշխատությունը, որը ներառնում է Սեբեոսի պատմության որոշ հատվածներ՝ գերմաներեն թարգմանությամբ և ծանոթագրություններով։ Հայոց լեզվի զարգացման մեջ մեծ տեղ է հատկացրել ոչ լեզվական երևույթներին՝ մշակույթին, մշակութային փոխազդեցություններին, տարածքային նվաճումներին։

Գործունեություն խմբագրել

Լեզուների համեմատական ուսումնասիրության համար կարևոր է համարել բացառություններ չճանաչող հնչյունական օրենքների, ինչպես նաև լեզվի պատմության մեջ համաբանության գործոնի ազդեցության բացահայտումը։ Հնդեվրոպական լեզուների փոխհարաբերության հարցում Հյուբշմանն ընդունել է Յոհան Շմիդտի «ալիքների տեսությունը»։ «Հնդեվրոպական լեզուների շրջանում հայերենի դիրքի մասին» (1875 թ.) հոդվածում, հայերենը համեմատական քննության ենթարկելով մյուս հնդեվրոպական լեզուների հետ, Հյուբշմանն ապացուցել է, որ հայերենին իրանական բնույթ տվող բառերը պարսկական փոխառություններ են, իսկ հայերենը իր բնիկ բառապաշարով, հնչյունական և քերականական կառուցվածքով անկախ դիրք է գրավում հնդեվրոպական լեզվաընտանիքում։ Հետագայում Հյուբշմանն ավելի մանրամասն քննության է ենթարկել հայերենի հնչյունական, քերականական համակարգերը և բառապաշարը։

Հիմնական աշխատությունները խմբագրել

  • «Zur Casuslehre», Münch., 1875
  • Über die Stellung des Armenischen im Kreise der indogermanischen Sprachen, «Zeitschrift fur vergleichende Sprachforschung der indogermanischen Sprachen», 1877, Bd 23
  • Iranische Studien, 1879, Bd 24
  • «Armenische Studien», 1883
    «Հայագիտական ուսումնասիրություններ»
  • «Das indogermanische Vokalsystem», Stras., 1885
  • «Etymologie und Lautlehre der ossetischen Sprache», Stras., 1887
  • «Persische Studien», Stras., 1895
  • «Armenische Grammatik», 2 Aufl., Lpz., 1897
    «Հայերենի քերականությունը»
  • «Altarmenische Ortsnamen», 1904
    «Հին հայոց տեղվո անունները

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 438