Հայկ Վալտերի Օրդյան (դեկտեմբերի 3, 1978(1978-12-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր, պրոդյուսեր։

Հայկ Վալտերի Օրդյան
Ծնվել էդեկտեմբերի 3, 1978 (45 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտացումռեժիսոր, պրոդյուսեր
IMDbID ID 11207999

Կենսագրություն խմբագրել

Հայկ Օրդյանը ծնվել է 1978 թվականին Երևանում, արմատները Տավուշի մարզի Այգեձոր գյուղից են։ 1996-2001 թվականներին սովորել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում։ Ուսանողական տարիներից աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում, նախ՝ որպես ռեժիսորի ասիստենտ, ապա՝ ռեժիսոր։ Հետագայում եղել է հայկական երկու հեռուստաընկերությունների լրատվական ծառայությունների գլխավոր ռեժիսոր և մի շարք հեռուստահաղորդումների բեմադրող ռեժիսոր։ 2009 թվականից մինչև 2016 թվականը հանդիսացել է «Օրդֆիլմ» կինոընկերության հիմնադիր տնօրեն[1][2]։ 2011 թվականից որպես բեմադրող ռեժիսոր համագործակցել է միջազգային տարբեր կինո և հեռուստաընկերությունների հետ, որտեղ նկարահանել է, հիմնականում, վավերագրական ֆիլմեր և ֆիլմաշարեր[3][4][5][6][7]։

Մասնակցել է աշխարհահռչակ կինոռեժիսոր, դիստանցիոն մոնտաժի հեղինակ Արտավազդ Փելեշյանի «Դրոշմման ժամանակը» երկհատորյակի ստեղծմանը, որի շնորհանդեսը կայացել է Մոսկվայում և Երևանում[8][9]։ Կազմակերպել է Փելեշյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունն ու հանդիպումը Երևանում[10][11]։

2008-2016 թվականներին դասավանդել է Հայկական պետական մանկավարժական և Հայ-ռուսական (սլավոնական) համալսարաններում։ 2019 թվականից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում[12]։

2019 թվականից հանդիսանում է «Օրդեր ֆիլմ փրոդաքշն» կինոընկերության հիմնադիր տնօրենը[13]։ 2021 թվականին Երևանում տեղի է ունեցել ռեժիսորի «Զուլալի» լիամետրաժ խաղարկային ֆիլմի պրեմիերան, որը հետագայում միջազգային հաջողությունների է հասել՝ արժանանալով բազմաթիվ մրցանակների[14]։

Անձնական կյանք խմբագրել

Ունի երկու քույր Ալինան և Աիդան և երկու որդի։

Ֆիլմագրություն խմբագրել

Ռեժիսոր խմբագրել

  • 2004 - «Ասք հայոց գինու մասին» (վավերագրական)
  • 2004 - «Անանուն շիրիմներ» (վավերագրական)
  • 2007 - «Ֆրունզիկ Մկրտչյան. կյանքը ժապավենի վրա» (վավերագրական)
  • 2009 - «Կինոպոետը. Արտավազդ Փելեշյան» (վավերագրական)[15]
  • 2012 - «Էդուարդ Ղազարյան. հրաշագործը» (վավերագրական)[16]
  • 2014 - «Հոգեվարք» (խաղարկային, կարճամետրաժ)[17]
  • 2015 - «Ցեղասպանություն. Սկիզբ» (Ստանիսլավ Սիդորովի հետ)[18]
  • 2016 - «Հովազների երկրի պահապանները» (վավերագրական սերիալ)
  • 2017 - «Հեղափոխություն Live» (վավերագրական սերիալ)
  • 2017 - «Սա Չինաստանն է» (վավերագրական ֆիլմաշար)
  • 2018 - «Արգենտինական ԴՆԹ» (վավերագրական ֆիլմաշար)
  • 2018 - «Բոլիվիական ԴՆԹ» (վավերագրական ֆիլմաշար)
  • 2019 - «Ռուսո-Լատինո. Պերու» (վավերագրական ֆիլմաշար)
  • 2021 - «Զուլալի» (խաղարկային)
  • 2023 - «Գեղեցիկ դադարից առաջ․ Օհան Դուրյան»[19]

Սցենարի հեղինակ խմբագրել

  • 2007 - «Ֆրունզիկ Մկրտչյան. կյանքը ժապավենի վրա» (Ալինա Օրդյանի հետ)
  • 2009 - «Կինոպոետը. Արտավազդ Փելեշյան» (Ալինա Օրդյանի և Նաիրա Փայտյանի հետ)[20]
  • 2012 - «Էդուարդ Ղազարյան. հրաշագործը»[21]
  • 2014 - «Հոգեվարք»[22]
  • 2021 - «Զուլալի», (Աստղիկ Սիմոնյանի հետ)
  • 2023 - «Գեղեցիկ դադարից առաջ․ Օհան Դուրյան» (վավերագրական)

Պրոդյուսեր խմբագրել

  • 2007 - «Ֆրունզիկ Մկրտչյան. կյանքը ժապավենի վրա»
  • 2009 - «Կինոպոետը. Արտավազդ Փելեշյան» (Գևորգ Գևորգյանի հետ)[23]
  • 2012 - «Էդուարդ Ղազարյան. հրաշագործը» (Հարություն Տոլանյանի հետ)[24]
  • 2014 - «Հոգեվարք»[25]
  • 2019 - «Մաեստրո Մանսուրյան»[26]
  • 2020 - «Ռոբերտ Ամիրխանյան․ Սիրտն իմ»[27]
  • 2021 - «Գուրգեն Մուշեղյան․ Տարածության հարմոնիա»[28]
  • 2021 - «Զուլալի»[29]
  • 2023 - «Գեղեցիկ դադարից առաջ․ Օհան Դուրյան»
  • 2024 - «Դավիթի այգին» (վավերագրական)[30]

Մրցանակներ խմբագրել

  • 2012 - «ՏԵֆի համագործակցություն» – Հատուկ մրցանակ[31]
  • 2018 - «ՏԵֆի համագործակցություն» – Հատուկ մրցանակ[32][33]
  • 2022 - Կինոն առանց խոչընդոտների – «Լավագույն ֆիլմ երեխաների մասին» (Զուլալի)
  • 2023 - Festival Universine Nantes – «Հանդիսատեսի համակրանք» (Զուլալի)
  • 2023 - Orvinio կինոփառատոն – «Լավագույն միջազգային ֆիլմ» (Զուլալի)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Օրդֆիլմ». 2018 թ․ մարտի 20. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  2. ShoghakatTVcompany (2014 թ․ դեկտեմբերի 15), «Օրդֆիլմ» կինոստուդիայի հնգամյակը, Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին
  3. «Шифры нашего тела. Сердце». russia.tv (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  4. RT Documentary (2016 թ․ հունվարի 6), The Keepers Of Leopard Land (E1): Rangers pursue poachers on the territory of the nature reserve, Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին
  5. Чернышёв, Владимир, «Революция LIVE». 1-я серия (ռուսերեն), Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին
  6. RT Documentary (2017 թ․ հուլիսի 8), Shenzhen: City of the Future. The high-tech life of China’s Silicon Valley, Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին
  7. RT Documentary (2018 թ․ օգոստոսի 26), Bolivian DNA: Titicaca. The lake of mystery, floating islands and an alien presence, Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին
  8. «Արտավազդ Փելեշյանի մասին գրված հոդվածներն ամփոփվել են «Դրոշմման ժամանակը» երկհատորյակում». armenpress.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  9. Sputnik. «Արտավազդ Փելեշյանի «Դրոշմման ժամանակը» նվաճել է Մոսկվան». armeniasputnik.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  10. «Արտավազդ Փելեշյան. «Մենք նստած ենք այն ճյուղին, որը կտրում ենք մեր ձեռքով»». www.aravot.am. Գոհար Հակոբյան. Հուլիս 28,2015. Վերցված է Հուլիս 28,2015-ին.
  11. «Արտավազդ Փելեշյան. «Մենք կտրում ենք այն ճյուղը, որի վրա նստած ենք» - BlogNews.am». blognews.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  12. «Կինոյի և հեռուստատեսության ամբիոն | YSITC». Վերցված է 2023 թ․ հունվարի 25-ին.
  13. «Order Film». orderfilm.am. Վերցված է 2023 թ․ հունվարի 25-ին.
  14. Shahverdyan, Lilit; Shahverdyan, Lilit (2021 թ․ նոյեմբերի 5). «The Pure Spirit of 'Zulali' Appears on the Big Screen». The Armenian Mirror-Spectator (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 25-ին.
  15. Artavazd Peleshyan. Poet of cinema, Վերցված է 2024 թ․ մարտի 15-ին
  16. Edward Ghazaryan: Miracle worker / Էդուարդ Ղազարյան. հրաշագործը, Վերցված է 2024 թ․ մարտի 15-ին
  17. ՀՈԳԵՎԱՐՔ/AGONY/АГОНИЯ, Վերցված է 2024 թ․ մարտի 15-ին
  18. Геноцид Начало, Վերցված է 2024 թ․ մարտի 15-ին
  19. Դանիելյան, Գայանե (2023 թ․ հուլիսի 3). «Տեղի ունեցավ Օհան Դուրյանին նվիրված փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2024 թ․ մարտի 15-ին.
  20. Artavazd Peleshyan. Poet of cinema, Վերցված է 2024 թ․ մարտի 15-ին
  21. Edward Ghazaryan: Miracle worker / Էդուարդ Ղազարյան. հրաշագործը, Վերցված է 2024 թ․ մարտի 15-ին
  22. ՀՈԳԵՎԱՐՔ/AGONY/АГОНИЯ, Վերցված է 2024 թ․ մարտի 15-ին
  23. Artavazd Peleshyan. Poet of cinema, Վերցված է 2024 թ․ մարտի 15-ին
  24. Edward Ghazaryan: Miracle worker / Էդուարդ Ղազարյան. հրաշագործը, Վերցված է 2024 թ․ մարտի 15-ին
  25. ՀՈԳԵՎԱՐՔ/AGONY/АГОНИЯ, Վերցված է 2024 թ․ մարտի 15-ին
  26. «Մաեստրո Մանսուրյան» ֆիլմի պաշտոնական թրեյլերը, Վերցված է 2024 թ․ մարտի 15-ին
  27. «Սիրտն իմ. Ռոբերտ Ամիրխանյան» ֆիլմի թիզերը, Վերցված է 2024 թ․ մարտի 15-ին
  28. «Ֆիլմի պրեմիերա․ «Տարածության հարմոնիա. Գուրգեն Մուշեղյան»». Ardi. Վերցված է 2024 թ․ մարտի 15-ին.
  29. Zulali-Official Trailer (2021)| Order Film Production | (ENG-SUB) (HD), Վերցված է 2024 թ․ մարտի 15-ին
  30. ««Դավիթի այգին»․ ֆիլմ 44-օրյա պատերազմում զոհված երրորդ հազարամյակում Հայաստանում ծնված առաջին հայի մասին». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2024 թ․ մարտի 15-ին.
  31. «В Астане завершился международный телевизионный фестиваль "ТЭФИ-Содружество" | Kazakhstan Today». www.kt.kz (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  32. Sputnik. «Пелешян "принес Орфея" молодому коллеге: фестиваль "ТЭФИ-Содружество" подвел итоги». ru.armeniasputnik.am (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  33. «Фильм Айка Ордяна «Кинопоэт. Артавазд Пелешян» удостоен премии ТЭФИ». Инфотека 24 (ռուսերեն). 2018 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկ Օրդյան» հոդվածին։