Վիքիպեդիայում կան հոդվածներ Թումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հայկ Ղազարի (Լազարի) Թումանյան (մայիսի 12, 1901(1901-05-12)[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] - նոյեմբերի 20, 1971(1971-11-20)[2], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային բանակի քաղաշխատող, գեներալ-լեյտենանտ (1945

Հայկ Թումանյան
մայիսի 12, 1901(1901-05-12)[1][2] - նոյեմբերի 20, 1971(1971-11-20)[2] (70 տարեկան)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2]
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Զորատեսակտանկային զորքեր
Կոչումգեներալ-լեյտենանտ[1]
Մարտեր/
պատերազմներ
Չին-խորհրդային հակամարտություն, Իսպանիայի քաղաքացիական պատերազմ, Խորհրդա-ֆիննական պատերազմ, Հայրենական մեծ պատերազմ և Խորհրդա-ճապոնական պատերազմ
ԿրթությունՅա․ Սվերդլովի անվան կոմունիստական համալսարան (1924)[1] և Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի հատուկ ֆակուլտետ (1929)[1]
Պարգևներ
Լենինի շքանշան Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Order of Bogdan Khmelnitsky I աստիճանի Կուտուզովի շքանշան I աստիճանի Բոգդան Խմելնիցկու շքանշան II աստիճանի Սուվորովի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «Հայրենական պատերազմի պարտիզանի» 1-ին դասի մեդալ «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ Մեդալ «Ստալինգրադի պաշտպանության համար» «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «Բուդապեշտի գրավման համար» մեդալ «Վիենայի գրավման համար» մեդալ «Պրահայի ազատագրման համար» մեդալ «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ «Խորհրդային բանակի և նավատորմի 30-ամյակի» հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 40-ամյակ» հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ Մեդալ «Լենինգրադի 250-ամյակի առթիվ» Լեհաստանի Վերածննդի շքանշան Կարմիր դրոշի շքանշան (Մոնղոլիա) և Հունգարական Ժողովրդական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանշան

Ծագումով Լոռվա Դսեղ գյուղից է։

Գործունեություն խմբագրել

Վրաստանում հեղափոխական գործունեության համար 1919 թվականին ձերբակալվել էր։ 1924 թվականին ավարտել էր Մոսկվայի Յա. Սվերդլովի անվան կոմունիստական համալսարանը, 1929 թվականին՝ Մ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի արևելյան ֆակուլտետը։ 1930-1933 թվականներին աշխատել էր Չինաստանում, 1937 թվականին՝ Իսպանիայում։ Եղել էր Վ. Կույբիշևի անվան ռազմաինժեներական ակադեմիայի զինկոմ։ Հայրենական Մեծ պատերազմի սկզբին Բելառուսիայում կազմակերպել էր առաջին պարտիզանական ջոկատները, գլխավորել 4-րդ Լենինգրադյան պարտիզանական գունդը։ 1942-1946 թվականներին աշխատել էր որպես կորպուսի ռազմական կոմիսար, բանակի ռազմական, խորհրդի անդամ։ Մասնակցել էր Ելեցի և Վորոնեժի մարտերին, Ստալինգրադյան ճակատամարտին, Կորսուն-Շևչենկովսկիի օպերացիային, Ռումինիայի, Հունգարիայի, Ավստրիայի, Չեխոսլովակիայի ազատագրմանը։ Ետպատերազմյան տարիներին եղել էր սովետական բանակի Զրահատանկային և մեքենայացված զորքերի ակադեմիայի քաղբաժնի պետ, աշխատել ԽՍՀՄ պաշտպանության մինիստրության Կենտրոնական ապարատում։ ԽՄԿԿ անդամ (1917

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է Լենինի 2, Կարմիր դրոշի 6, Սուվորովի 2-րդ, Կուտուզովի 1-ին, Բոգդան Խմելնիցկու 1-ին աստիճանի, Աշխատանքային կարմիր դրոշի, Կարմիր աստղի շքանշաններով և մեդալներով։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 233