Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկ Ավետիսյան (այլ կիրառումներ)

Հայկ Գրիգորի Ավետիսյան (մայիսի 1, 1956(1956-05-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ազգագրագետ, հնագետ։ Պատմական գիտությունների դոկտոր (2002), պրոֆեսոր (2003)։

Հայկ Ավետիսյան
Ծնվել էմայիսի 1, 1956(1956-05-01) (67 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունազգագրագետ, հնագետ և ուսուցիչ
Հաստատություն(ներ)Հնագիտության և ազգագրության ինստիտուտ և Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵՊՀ պատմության ֆակուլտետ (1983)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (2002)
Տիրապետում է լեզուներինհայերեն

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1956 թվականի մայիսի 1-ին Երևանում։ 1973 թ. ավարտել է Երևանի թիվ 118 միջնակարգ դպրոցը, ապա ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, որն ավարտել է 1983 թ.։ Այնուհետև նույն թվականին ընդունվել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և Ազգագրության ինստիտուտի հեռակա ասպիրանտուրա։ 1985 թվականից դասախոսել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ 1989 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ 1995-2003 թթ. եղել է ԵՊՀ գիտքարտուղար։ 2003 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ 2004-2009 թթ. եղել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան։ 2009 թվականից Երևանի պետական համալսարանի Հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչն է։

Գիտահետազոտական գործունեությունը խմբագրել

Հայկ Ավետիսյանը հայտնի է որպես հմուտ հնագետ։ Նա գործուն մասնակցություն է ունեցել Թալինի, Օշականի, Արենիի պեղումներին, ղեկավարել Արագածի, Արամուսի, Այգեշատի հնագիտական արշավախմբերը։ Հայկ Ավետիսյանը հեղինակ է Հայաստանի և Առաջավոր Ասիայի մ. թ ա. առաջին հազարամյակի կեսի մշակույթին նվիրված հրապարակումների։ Այս հետազոտություններում նա հմտորեն համադրելով հնագիտական և պատմագիտական նյութը՝ հանգել է մի շարք կարևորագույն հետևությունների։ Պրոֆեսոր Հայկ Ավետիսյանը մասնակցել է հանրապետական և միջազգային մի շարք գիտաժողովների Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում և այլուր։ Հարավային Կովկասի նմանօրինակ հաստատությունների շարքում իր ուրույն տեղն է զբաղեցնում պրոֆեսոր Հայկ Ավետիսյանի ղեկավարությամբ արդյունաշատ աշխատանքներ իրականացնող ԵՊՀ հնագիտության գիտահետազոտական լաբորատորիան։ Հայկ Ավետիսյանի ղեկավարությամբ մեծապես ընդլայնվեցին ԵՊՀ պատմության ֆակուլտետի, մասնավորապես՝ Հնագիտության և Ազգագրության ամբիոնի միջազգային կապերը (Ինսբրուկի, Կալիֆորնիայի համալսարաններ)։ Այդ կրթօջախների մասնակցությամբ պեղումներ են իրականացվել ՀՀ Կոտայքի, Արագածոտնի, Վայոց ձորի մարզերում և այլուր։ Պրոֆեսոր Հայկ Ավետիսյանը մի շարք գիտական խորհուրդների անդամ է, միջազգային հնագիտական արշավախմբերի գիտական ղեկավար, գիտական ամսագրի խմբագիր։

Պարգևներ խմբագրել

Երկեր խմբագրել

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկ Ավետիսյան» հոդվածին։