Հայկաշեն (Արմավիրի մարզ)

գյուղ ՀՀ Արմավիրի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկաշեն (այլ կիրառումներ)

Հայկաշեն (նախկին անվանումը՝ Ղարղաբազար), գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում, Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքից մոտ 8 կմ հարավ։

Գյուղ
Հայկաշեն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի մարզ
ՇրջանՎաղարշապատի տարածաշրջան
ԳյուղապետՎարշամ Հովհաննիսյան
Մակերես6.6 կմ²
ԲԾՄ830 մ
Կլիմայի տեսակչոր ցամաքային
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1115 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունհայկաշենցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (231)[2]
Փոստային ինդեքս1136[3]
Հայկաշեն (Արմավիրի մարզ) (Հայաստան)##
Հայկաշեն (Արմավիրի մարզ) (Հայաստան)

Error: Must specify an image in the first line.

Աշխարհագրություն խմբագրել

Հեռավորությունը Վաղարշապատից՝ 8 կմ, մարզկենտրոնից՝ 40 կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Կարաշիրին, Կարգաբազար, Ղարլապազար, Ղարղաբազար անվանումները։ Հայկաշեն է վերանվանվել 1967 թ-ին։ Գյուղը տեղակայված է Միջինարաքսյան հարթավայրում՝ ծովի մակարդակից 830 մ բարձրության վրա։

Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռներն սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24 °C-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Ըստ Ղևոնդ Ալիշանի այս գյուղի մոտ է գտնվել Աղզիվար Կալեսի բերդը։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Հայկաշենի գյուղի մշտական բնակչությունը կազմել է 1115, առկա բնակչությունը՝ 1065 մարդ[4]։ Մինչև 1930-ական թվականները եղել է ադրբեջանաբնակ[5]։

Հայկաշենի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև

Տարի Բնակչություն
1873 618 մարդ [6]
1887 569 մարդ [6]
1926 190 մարդ [6]
1939 266 մարդ [6]
1959 600 մարդ [6]
1979 925 մարդ [6]
1989 1088 մարդ [7]
2001 1197 մարդ [6]
2011 1115 մարդ [1]


Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2005 թ-ին համայնքն ունեցել է 1457 առկա բնակիչ, որից տղամարդիկ կազմում են 48%, կանայք՝ 52%։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 26%, աշխատունակներ՝ 62%, հետաշխատունակներ՝ 12%։ Գյուղն ունի 396 առկա տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։

Տնտեսություն խմբագրել

Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (214 հա), կան պտղատու այգիներ (2 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր՝ կազմելով համապատասխանաբար 16 և 191 հեկտար։ Զբաղվում են այգեգործությամբ, բանջարաբոստանային և հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ։

Համայնքի հիմանխնդիրներ խմբագրել

Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի հարցն է և ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, դպրոցաշինության հարցը։ Կարևորվում է նաև գյուղատնտեսական մթերքների իրացումը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել