Հայկական փողոց (Վլադիկավկազ)

Հայկական փողոց, փողոց Վլադիկավկաում (Հյուսիսային Օսիա, Ռուսաստան)։ Տեղակայված է Վլադիկավկազի Իրիստոնսկի մունիցիպալ շրջանում՝ Չերմեն Բաևի ու Կոմսոմոլսկայա փողոցների միջև։ Սկսվում է Չերմեն Բաևի փողոցից։ Հայկական փողոցը հատում են Ցագոլովի, Օսեթական, Դիմիտրովի և Վատուտինի փողոցները։ Հայկական փողոցի զույգ կողմից սկիզբ են առնում Թեք նրբանցքը (ռուս.՝ Кривой переулок), Վոյկովի, Ալիբեկ Կանտեմիրովի, Կոյբաևի ու Կուտուզովի փողոցները։

Հայկական փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էՎլադիկավկազ
Նախկին անվանումՎրևսկայա փողոց», Զաուրբեկ Կալոևի փողոց, Դպրոցական փողոց
Փոստային ինդեքս362007[1]
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկական փողոց (այլ կիրառումներ)
Տուն № 21
Վախթանգովի տունը

Պատմություն խմբագրել

Փողոցը կոչվել է ի պատիվ Վլադիկավկազի հայ բնակիչների, որոնք 19-րդ դարում կազմել են այդ փողոցում բնակվողների գերակշռող մեծամասնությունը։ Փողոցում են գտնվել հայ վաճառականներ Բեսոլովի, Կիրակոզովի, Օհանովի և Մամուլովի տները։ Փողոցում գործել են հայկական դպրոց և հայկական բարեգործական միություն[2]։

Փողոցը ձևավորվել է 19-րդ դարի կեսերին և առաջին անգամ նշվել է Կովկասի երկրամասի քարտեզի վրա, որը հրատարակվել է 19-րդ դարի 60-70-ական թվականներին։ Փողոցի առաջին անվանումը եղել է «Վրևսկայա փողոց»․ այն այդպես է կոչվել բարոն ՀԻպոլիտ Ալեքսանդրովիչ Վրևսկու պատվին, որը մասնակցել է Քիթուրի աուլի գրոհին 1858 թվականի օգոստոսի 20-ին։ Այդ անվանումը պահպանվել է մինչև 1935 թվականի մայիսի 10-ը, երբ Քաղաքային խորհրդի նախագահության որոշմամբ Վրևսկայա փողոցը վերանվանվել է Զաուրբեկ Կալոևի փողոց։

Զաուրբեկ Կալոևի փողոցը 1938 թվականի նոյեմբերի 16-ին Քաղաքային խորհրդի նախագահության որոշմամբ վերանվանվել է Դպրոցական փողոց (ռուս.՝ Школьная улица):

1939 թվականի հունվարի 16-ին Դպրոցական փողոցը վերանվանվել է Հայկական փողոց։

Նշանակալի կառույցներ և շենքեր խմբագրել

  • տ. 21 – շենք, որտեղ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ տեղակայվել են Կարմիր բանակի զորաբաժանումներ։ Դաշնային նշանակության մշակութային ժաանգության օբյեկտ է (№ 1500000225[3]),
  • Չերմեն Բաևի փողոցի հետ կազմված անկյունում գտնվում է Գրիգոր Լուսավորչի եկեղեցին, որ կառուցվել է 1868 թվականին,
  • Չերմեն Բաևի փողոցի հետ կազմված անկյունում (հայկական եկեղեցու տարածքի դիմաց) գտնվում է տունը, որ պատկանել է ֆաբրիկատեր Բագրատիոն Սերգեևիչ Վախթանգովին, որի ընտանիքում 1883 թվականին ծնվել է հայտնի թատերական գործիչ Եվգենի Վախթանգովը,
  • Հյուսիսային Օսիայի գյուղատնտեսության և պարենամթերման նախարարության շենքը։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Карта Кавказского края, издание картографического заведения А. Ильина, СПб, 60 — 70-е года XIX века.
  • Владикавказ. Карта города, изд. РиК, Владикавказ, 2011
  • Кадыков А. Н., Улицы, переулки, площади и проспекты г. Владикавказа: справочник, изд. Респект, Владикавказ, 2010, стр. 24 — 26, ISBN 978-5-905066-01-6
  • Киреев Ф. С., По улицам Владикавказа, изд. Респект, Владикавказ, 2014, стр. 7 — 8, ISBN 978-5-906066-18-4.