Հայկական նվագարաններ՝ յուրահատուկ և գեղեցիկ հնչողություն ունեցող երաժշտական գործիքներ, որոնք ունեն դարերի պատմություն։

Կոմիտաս

Փարիզի համերգասրահներից մեկում միջազգային համաժողով է։ Ելույթ են ունենում տարբեր երկրներից եկած երաժիշտներ և ներկայացնում իրենց ազգային երգն ու նվագը։ Ահա բեմ է ելնում Կոմիտասը, գրպանից հանում արտաքուստ ոչնչով աչքի չընկնող մի փոքրիկ նվագարան և, մոտեցնելով շուրթերին, սկսում նվագել։ Եվ դահլիճն աստիճանաբար լցվում է հեռավոր Հայաստանի` ներկաներին մինչև այդ պահը անհայտ հրաշալի գույներով ու ձայներով... Պարզ ու համեստ այդ նվագարանը հայկական սրինգն էր։

Ազգային նվագարանների դերը ժողովուրդների երաժշտական մշակույթի ասպարեզում խմբագրել

Մեծ է ազգային նվագարանների դերը ժողովուրդների երաժշտական մշակույթի ասպարեզում։ Ամեն մի ժողովւորդ ստեղծել է իր ինքնատիպ նվագարանները։ Աստիճանաբար, հարևան ժողովուրդների մշակույթների փոխներգործության հետևանքով, մի ժողովրդի նվագարաններն անցել են մյուսին, և դրա համար էլ հաճախ միևնույն նվագարանը կամ նրա տարատեսակը հանդիպում է տարբեր ժողովուրդների մոտ։

Պեղումներ և նոր բացահայտումներ խմբագրել

 
Գառնիի քարտեզը

Բազմաթիվ պեղումներից հայտնաբերված նյութերը, ժայռերի, տապանաքարերի վրայի քանդականախշերը, միջնադարյան մանրանկարները, ինչպես նաև պատմիչների վկայությունները ցույց են տալիս, որ դեռևս հին Հայաստանում օգտագործվել են բազմաթիվ ու բազմատեսակ նվագարաններ։ Գառնիում կատարած պեղումների ժամանակ հայտնաբերվել է ոսկորից պատրաստված մի սրինգ, որը վերագրվում է մեր թվարկությունից առաջ 2-րդ հազարամյակին։

Նվագարանների տեսակները խմբագրել

Գոյություն ունեն նվագարանների երեք հիմնական տեսակներ` փողային, լարային և հարվածային։

Փողային նվագարաններ խմբագրել

Հայկական ժողովրդական փողային նվագարաններից են՝ եղջերափողը, սրինգը ու շվին, սուսուկն ու բլուլը, պարկապզուկն ու պկուն, դուդուկն ու զուռնան։ Այս նվագարանները պատրաստվում են փայտից, եղեգնից, կենդանիների կաշվից, ոսկորներից ու եղջյուրներից և գործածվում են տարբեր նպատակներով ու առիթներով։ Այսպես, հնում գործածվել է որսի, նավագնացության, պատերազմների ժամանակ։ Սրինգն ու բլուլը հովվական գործիքներ են։ Մինչև հիմա էլ դրանց կարելի է հանդիպել լեռնային շրջաններ գյուղերում։ Սրինգով ու բլուլով կատարվող քնարական հարուստ մեղեդիներն ուղեկցել են ոչխարի հոտը, նրանց կախարդական մեղմ հնչյուններով հովիվն իր շուրջն է հավաքել ցրիվ եղած անասուններին, ազդարարել տագնապ, ահազանգել գայլերի մոտալուտ հարձակումը և այլն։ Սրինգի ու բլուլի միջոցով հովիվն արտահայտել է նաև իր զգացմունքները` կարոտն ու վիշտը, սերը։ Եվ հովվական մեղեդիներն էլ ստացել են իրենց համապատասխան անունները` «Արոտի մեղեդի», «Հովվի կանչը», «Գառների պար», «Հովվի վիշտը»։

Դուդուկ խմբագրել

Հայկական փողայի նվագարանների շարքում առանձնահատուկ տեղ ունի դուդուկը։ Նրա ջերմ, գեղեցիկ ձայներանգի շնորհիվ դուդուկահարների երգացանկում մեծ տեղ են գրավում հատկապես քնարական մեղեդիները։ Դուդուկն անսամբլային նվագարան է, երկու դուդուկահարներից մեկը վարում է հիմնական մեղեդին, իսկ մյուսը պահում է ձայնառությունը (դամը)։

Պարկապզուկ, զուռնա խմբագրել

Զիլ և հնչող ձայնի շնորհիվ պարկապզուկն ու զուռնան դարձել են ժողովրդական բազմաթիվ տոնակատարությունների, լարախաղացների ելույթնորի, հարսանիքի և այլ հանդիսությունների անբաժան ուղեկիցները։

Պատկերասրահ խմբագրել

Լարային կսմիթավոր նվագարաններ խմբագրել

Լարային խմբի կսմիթավոր նվագարաններից են բամբիռը, տավիղը, շեշթան, սազն ու թառը, քանոնն ու ուդը, իսկ աղեղնավորներից՝ քամանն ու քամանչան։ Լարային այս նվագարաններից շատերով նվագել են հայ գուսանական արվեստի հայտնի ներկայացուցիչներ Նաղաշ Հովնաթանն ու Սայաթ-Նովան, Ջիվանին ու Շերամը, Շիրինն ու Աշոտը և ուրիշներ։

Պատկերասրահ խմբագրել

Փողային և լարային նվագարաններով կատարում են թ՛ե փոքրիկ պարերգեր և թ՛ե ծավալուն մեղեդիներ։

Հարվածային գործիքներ խմբագրել

 
Դհոլ

Հարվածային գործիքներից են ծնծղան, դափը, նաղարան ու դհոլը, որոնք օգտագործվել են ինչպես զանազան ծիսակատարությունների,այնպես էլ ռազմերթերի ժամանակ։ Հատկապես տարածված են դափն ու դհոլը։ Դափը պատրաստում են ձկան, իսկ դհոլը՝ ոչխարի կամ հորթի կաշվից։ Սրանք անսամբլային նվագարաններ են։ Դհոլը եռյակ է կազմում դուդուկի և զուռնայի հետ, իսկ դափը մտնում է լարային նվագարանների անսամբլի մեջ։ Հաճախ դափ խփողը նաև անսամբլի մեներգիչն է լինում։

ՀՀ ժողովրդական նվագարաննեի նվագախմբեր խմբագրել

Մեր հանրապետությունում գործում են հայկական ժողովրդական նվագարանների բազմաթիվ նվագախմբեր։ Դրանցից են Հայաստանի ազգային ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլը, Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլը և այլն։

Հայ գուսանական արվեստի հայտնի ներկայացուցիչները խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Ինչ է. Ով է հանրագիտարան, հատոր 3