Հայկազ Ժամկոչյան

հայ պատմաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ժամկոչյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հայկազ Գևորգի Ժամկոչյան (հոկտեմբերի 10, 1909(1909-10-10), Մալաթիա, Թուրքիա - մարտի 4, 1981(1981-03-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու (1941), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970

Հայկազ Ժամկոչյան
Ծնվել էհոկտեմբերի 10, 1909(1909-10-10)
Մալաթիա, Թուրքիա
Մահացել էմարտի 4, 1981(1981-03-04) (71 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունպատմաբան
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Ալմա մատերՀայկական պետական մանկավարժական համալսարան (1931) և Երևանի պետական համալսարան (1935)
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու (1941)
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

1930-1931 թվականներին սովորել է ՀՊՄԻ պատմատնտեսագիտական ֆակուլտետում, 1935 թվականին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը։

1938 թվականից դասախոսել է ԵՊՀ-ում (1941-1944 թվականներին՝ հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ, 1941-1943 թվականներին և 1945-1955 թվականներին պատմության ֆակուլտետի դեկան)[1]։

Ստեղծագործություններ և ճանաչում խմբագրել

Գրել է «Հայաստանը նախնադարյան-համայնական հասարակության և ստրկատիրության շրջանում» (1961) աշխատությունը, ինչպես նաև պատմաբանասիրական ուսումնասիրություններ։ «Հայ ժողովրդի պատմություն» (1963, 1975) բուհական դասագրքի հեղինակներից է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.