Հայլե Սելասիե I (ամհարերեն՝ ኃይለ፡ ሥላሴ, արտասանություն , հուլիսի 23, 1892(1892-07-23)[4][5][6][…], Էջերսա Գորո, Եթովպական կայսրություն - օգոստոսի 27, 1975(1975-08-27)[1][4][5][…], Ադիս Աբեբա, Derg[1]) մինչև թագադրումը Թեֆերի Մաքոննեն (ամհարերեն արտասանություն ), Եթովպիայի վերջին կայսրը (նոյեմբերի 2, 1930 - սեպտեմբերի 12, 1974), հանրահայտ Սողոմոնյանների դինաստիայի ժառանգորդը, ով իտալա-եթովպիական պատերազմի ժամանակ գլխավորել է պայքարն Իտալիայի զինված ուժերի դեմ։ 1963 թվականին Աֆրիկյան միության հիմնադիրներից մեկն է։ 1974 թվականին գահընկեց է արվել կոմունիստների կողմից։ Մահացել է 1975 թվականին․ ըստ ամենահայտնի վարկածի, նրան խեղդամահ է արել եթովպիացի զինվոր։ Ռաստաֆարականությունում համարվում է հարություն առած Քրիստոսը, Յահվեի մարմնավորումը՝ երկիր մոլորակի վրա։

Հայլե Սելասիե I
ቀዳማዊ ኃይለ ሥላሴ
Եթովպիայի Կայսր
Իշխանություն1930-1974
Թագադրում1930
Հանձնում1974
Լրիվ անունԹեֆարի Մաքոննեն
Զինվորական կոչումգեներալ
Ծնվել է՝23 Հուլիս 1892
ԾննդավայրԷջերսա Գորո, Եթովպական կայսրություն
Մահացել է՝27 Օգոստոս 1975 մարդասպանություն
Վախճանի վայրԱդիս Աբեբա, Derg[1]
Holy Trinity Cathedral
Երկիր Եթովպական կայսրություն
ԱզգությունԵթովպիացի
ՀարստությունՍողոմոնիդներ
ՈւղեկիցՄենեն Ասֆահ
Թագավորական ՏունՍողոմոնյաններ
ՏոհմHouse of Solomon?
քաղաքական գործիչ և միապետ
ՀայրՄեկոնեն Վելդե Միքայել
ՄայրՅեշիմեբեթ Ալի
ԵրեխաներPrincess Tenagnework?, Amha Selassie?, Princess Romanework?, Princess Zenebework?, Princess Tsehai?, Prince Makonnen, Duke of Harar? և Prince Sahle Selassie of Ethiopia?
ՀավատքՔրիստոնեություն
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Վաղ Տարիներ խմբագրել

 
Ռաս Մաքոննեն

Եթովպայի ապագա կայսրը ծնվել է 1892 թվականի հուլիսի 23-ին Էջերսա Գորո գյուղում, այդ ժամանակ դեռ Աբիսինիայում[7] Հարարի մարզի կառավարչի ընտանիքում, ով նաև Կայսր Մենելիկա Երկրորդի «աջ ձեռքն» էր։ Նա ազգությամբ եթովպացի էր, սակայն նրա մեջ կար նաև Օրմոների և Գուգարեների արյունը[8]։

Մաքոննեն ընտանիքում 11 երեխաներից Հայլեն 10-րդ երեխան էր։ Մորը նա չէր տեսել, քանի որ վերջինս մահացել էր 1894 թվականի խոլերայից[9]։ Եթովպական ավանդութի համաձայն, նա հանդիսանում է Սողոմոնի ժառանգորդը, ինչից էլ բխում է նրա տիտղոսը՝ «Հաղթանակած առյուծ Հրեաստանից, աստծո ընտրյալ, եթովպիայի արքայից արքա»։ Օծվելուց հետո ստացել է Հայլե Սեալսսիե անունը, սակայն մինչև գահ բարձրանալը կրել է Թեֆերի Մեկոնն անունը, քանի որ նրա հայրը Մելենելիկ Երկրորդ կայսրի զարմիկն էր, ապա նա չուներ որևէ հնարավորություն ստանալ կայսերական թագը։ Հայլեն ստացել է տնային, եկեղեցական և որոշ ժամանակ անց նաև դպրոցական կրթություն։ Նա ուսումնասիրել է ֆրանսերեն և ֆրանսիական գրականությունը[10]։ Մոտ երկու տարի նաև սովորել է կայսերական դպրոցում, որտեղ սովորում էին ազնավականները։ Հաջորդ տարիններին պատանի Թեֆերին ստացավ նոր գիտելիքներ՝ կարդալով գեղարվեստական և քննարական աշխատություններ, շփվելով մի շարք գիտնականների, նկարիչների, գրողների և քաղաքական գործիչների հետ[11]։

Նահանգապետություն խմբագրել

13 տարեկանում ապագա կայսրը ստացավ կառավարման առաջին փորձը։ Նա կառավարում էր քաղաքամերձ Հարա Մուլեթա փոքր շրջանը։ Այդ ժամանակ նա իր հոր կողմից արժանացավ ամենաբարձր տիտղոսներից մեկին՝ Դեջազմաչին[11]։ 1906 թվականին Մենելիք Երկրորդը Թեֆերիին նշանակեց Սելագա գավառի նահանգապետ, ապա 1909 թվականին նաև Սիդամո, իսկ արդեն 1911 թվականին նա դարձավ Հարար գավառի նահանգապետ։ Պատանի կառավարիչն իր կառավարության տակ գտնվող նոր նահանգ ուղարկեց իր փոխնահանգապետին, իսկ ինքն որոշ ժամանակ մնաց կայսրական արքունիքում, ինչը նրան հնարավորություն տվեց ավելի լավ ծանոթանալ Եթովպիայի քաղաքական կյանքին։ Եթովպիան այդ ժամանակ գտնվում էր քաղաքական ծանր իրավիճակում[12]։

1913 թվականին Մենելիք Երկրորդի մահից հետո Եթովպիայի թագն անցավ նրա թոռան՝ Լիջ Իյասույին, որը դարձավ Իյասու Հինգերորդ կայսր։ Սկսզբում նրա և Թեֆերիի հարաբերությունները ջերմ էին, նախքան իր թագադրվելն Իյասուն անգամ Թեֆերիյին առաջարկեց իր հորեղբոր աղջիկ Մենեմ Ասֆայի ձեռքը, սակայն շուտով նրանց հարաբերություններն ավելի լարվեցին․ կայսրը և Թեֆերին չէին կարողանում համաձայնվել ներքաղաքական և արտաքին բոլոր խնդիրների շուրջ։ Այսպես, օրինակ, Իյասուն ցանկանում էր հարարի նահանգն անմիջական թագի կառավարության տակ մտցնել, իսկ Թեֆերին հակառակվում էր դրան։ Ամեն ինչ ավարտվեց նրանով, որ 1916 թվականին Թեֆերին զրկվեց Հարարիի կառավարչի պաշտոնից[13]։ Նա նշանակվեց Կաֆֆայի նահանգապետ, սակայն նա հրաժարվեց իր պաշտոնից[14]։

Գահապահություն խմբագրել

Ստալանով գահը, Լիջ Իյասուն սկսեց ցուցաբերել իր հակումը դեպի Իսլամ։ Իյասուն հայտարարեց, որ նա ոչ թե Սողոմոնի, այլ Մուհամմադի ժառանգորդն է, և սկսեց կրել չալմա[15]։ Իյասուն նաև չէր թաքցնում իր հակումը դեպի Կայսրական Գերմանիա։ Մի շարք ազնվականներ և նախարարներ սկսեցին անհանգստություն արտահայտել Կայսրի անհամազոր հայտարարությունների և իսլամի համակրման վերաբերյալ։

Օգտվելով դրանից, որ Իյասուն գտնվում էր Հարարում, ազնվականների մի մասը 1916 թվականի սեպտեմբերի 27-ին տապալեցին և վտարեցին կայսրին եկեղեցուց։ Գահ բարձրացվեց Մենելիք Երկրորդի աղջիկ Ույզերո Զաուդիտուն, իսկ Թեֆերին հռչակվեց գահապահ և գահաժառանգ՝ ստանալով ռաս տիտղոսը։ Իյասույի հայր Միքայելը, լսելով իր որդու գահնկեցության մասին լուրը, հավաքեց 8 հազարանոց ջոկատ և շարժվեց դեպի մայրաքաղաք[16]։ Կարևոր ճակատամարտում ռուս Միքայելի զորքը ոչնչացվեց, իսկ նա գերի ընկավ։ Լիջ Իյասուն փախավ դեպի անապատ։ Եթովպիական զորքը Թեֆերիի գլխավորությամբ հաղթանակած վերադարձավ դեպի մայրաքաղաք, իր հետևից քաշ տալով գերիներին։ Արդեն հաջորդ տարվա սկզբին բոլոր մուսուլման կայսրի կողմնակիցների ցույցերը կանգնեցվեցին։

Բարենորոգիչ գահապահ խմբագրել

Գահապահ դառնալով Թեֆերին սկսեց իրագործել փոփոխություններ ներքին քաղաքականության մեջ։ Նա դարձավ այսպես կոչված երիտասարդ եթովպիայի շարժման առաջնորդը։ Երիտեթովպիացիները՝ միանալով Թեֆերիի շուրջ, ցանկանում էին ստեղծել հզոր կենտրոնացված պետություն մեծ աստիճանի քաղաքա-տարածքային միասնությամբ, մեծ արտաքին կապերով և տեխնիկա-սոցիալական վերափոխումներով, որոնք հանդիսանում են պետության ինստիտուտների վերակառուցում ըստ եվրոպական ստանդարտի։ Նրանք սատարում էին ստրկության և ստրկավաճառության վերացումը, ցանկանում էին զարգացնել լուսավորականությունը և իրագործել այնպիսի արտադրական բարենորոգումներ, որոնք կհանգեցնեն տնտեսության զարգացմանը[17]։ Թեֆերին սկսեց ամբողջովին վերափոխել կառավարական և դատական համակարգերը, կրթությունը, ինչպես նաև ներդրեց ժամանակակից կոմունիկացիայի միջոցներ։ Իր ինքնակենսագրությունում նա գրել է․

Մենք ցանկանում էինք մեր սահմանափակ հնարավորություններով քայլ առ քայլ զարգացնել կառավարման համակարգը, ներդնելով պետությունում արևմտյան արժեհամակարգը, ինչը կբարձրացներ մեր պետության բնակչության կենսամակարդակը[18]

Արտաքին քաղաքականությունում Թեֆերին նույնպես ակտիվ էր։ Նա 1923 թվականին կարողացավ հասնել եթովպիայի մասնակցությանը ազգերի լիգային։ Ապագա կայսրը նաև կատարեց մի շարք կաևոր ճանապարհորդություններ․ նա 1923 թվականին անգլիական գեներալ-քաղաքապետի խնդրանքով այցելեց Ադենը, իսկ ապրիլից սեպտեմբեր ամիսներին նա այցելեց մի շարք արևմտյան երկրներ՝ Ֆրանսիա, Բելգիա, Շվեդիա, Իտալիա, և Շվեյցարիա։ Դրա առիթով նա գրել է[19]

Ես հուսով էի, որ այցելությունը կբերի ինձ եռակի օգուտ։ Առաջինը՝ ես կտեսնեմ իմ աչքերով Եվրոպայի նվաճումները և Փարիզի, Լոնդոնի, Հռոմի, Բրյուսելի, Աթենքի և Կահիրեի տեսարժան վայրերը։ Երկրորդը՝ ես որոշեցի սկսել որոշ գործեր երկրի արդիականացման համար, և այդ այցելությունը ինձ հմտություն տվեց։

Վերադառնալով Եվրոպայից, Թեֆերին միանգամից սկսեց բանակի արդիականացումը։ Այդ գործի մեջ ներգրավվեցին մի շարք արտասահմանյան մասնագետներ, այդ թվում նաև բանակի վարժեցման հրահանգիչներ, կառավարման համակարգի արդիականացման մասնագետներ։ Բացի դրանից, 1920 թվականին Թեֆերիի ջանքերով Ադիս Աբեբայում բացվեց առաջին գրքի տպարանը, որը ստացավ «լույս և աշխարհ» անվանումը, և արդեն 1923 թվականից սկսեց արտադրել գրքեր և ամսագրեր[20]։ Դրանով Եթովպիայի պատմության մեջ առաջին անգամ սկսվեց գրքերի, ամսագրերի և թերթերի տպագրությունն Ամհարերեն։

1928 թվականի օգոստոսին նա կնքեց համաձայնագիր Իրալիայի հետ։

Թեֆերին և հայերը խմբագրել

Կայսրը հայտնի է որպես մեծ հայասեր։

Թեֆերին 1924 թվականին այցելում է Երուսաղեմ։ Այստեղ նա տեղեկանում է կոտորածից փրկված 40 հայ որբերի մասին, ովքեր փողային նվագախումբ էին ստեղծել։ Ապագա Կայսրը, ոգևորված նրանց գործունեությամբ, որդեգրում է բոլոր 40 որբերին և նվագախմբի ղեկավար Գևորգ Նալբանդյանին, հրավիրում նրանց Եթովպիա և տեղ տալիս իր պալատում։ Արդյունքում նրանք ձևավորում են Եթովպիայի առաջին կայսերական նվագախումբը, որն անվանվում է «Քառասուն մանկունք», և որոնք գրում են Եթովպիայի կայսրության պաշտոնական օրհներգը։ Հայ որբերից կազմված այս նվագախումբը գործում է հաջողությամբ, արժանանում է կայսերական օժանդակության և կազմում է արքունի նվագախմբի կորիզը։

Դրա վերաբերյալ կայսրը գրում է․

Ձեր ցուցաբերած բացառիկ հավատարմությունը երկրի նկատմամբ խորապես հուզել է ինձ։ Ես հպարտ եմ, որ հայասեր եմ։ Դա մեր ընտանեկան մոտեցումն է. hայրս նույնպես հայասեր էր։ Ես ձեզ սիրում եմ ոչ միայն որպես այս երկրի քաղաքացիների, իմ ենթակաների, այլև` նրա համար, որ հայերը միշտ ջերմ են վերաբերվել Եթովպիային։ Այսօր դուք լիովին ցուցաբերում եք Ձեր ջերմությունը, ինչպես հարիր է միևնույն ժողովրդի զավակներին

Կայսր խմբագրել

 
Կայսրն ամառանոցում

1930 թվականի նոյեմբերին Թեֆերին թագադրվում է որպես Եթովպիայի 225-րդ կայսր՝ Հայլե Սելասիե Առաջին անվանման տակ[21][22]։ Թագադրման արարողությանը ներկա էի եթովպիայի մեծամեծերը, կրոնավորականությունը և Բրիտանական Կայսրության բարձրաստիճան ներկայացուցիչները, ինչպես նաև Իտալական արքայազները և մի շարք երկրների պատվիրարկությունները։

Ներքին քաղաքականություն խմբագրել

Կայսրի բարեփոխական ծրագրերը թագադրումից հետո ձեռք բերեցին մի շարք փոփոխություններ։ Հայլեյի գործողությունները դարձան զգույշ և ավելի օգտակար։ Գլխավոր շեշտադրությունը դրվում էր միահեծանության (աբսոլյուտիզմի) պահպանման և միապետին ենթարկվող խոշոր հողատերետի իրավունքների պահպանման վրա։ Հայլե Սելասիեն նշել է[23][24]

Ես համոզված եմ, որ որոշակի արևմտյան ինստիտուտներ, եթե ընդունվեն մեր պետության կողմից, կարող են մեզ դարձնել բավականաչափ ուժեղ, որպեսզի մենք կարողանանք ինքնուրույն հզորանալ։ Սակայն այդ նոր գաղափարները չպետք է կտրուկ իրագործվեն, առանց հապաղման․․․ Մենք պիտի զգույշ լինենք, որպեսզի չոչնչացնենք մեր Եթովպիան, այն միայն նոր է արթնանում Մենք պիտի գնանք միջին ճանապարհով արևմուտքի և եթովպիայի միջև։

1930 թվականին Հայլե Սելասիեն ստեղծեց սահմանադրական ժողով, որի նպատակը Եթովպիայի կայսրության սահմանադրության ստեղծումն էր։ Որպես հիմք վերցվեց Մեյձիի ճապոնական սահմանադրությունը[25]։ 1931 թվականին կայսրը հաստատեց սահմանադրությունը, որում հաստատվում էր նրա բացարձակ իշխանությունը։ Ըստ սահմանադրության 5-րդ հոդվածի՝

Իր կայսրական արյան, ինչպես նաև իր թագօծման համար կայսրը սուրբ է, և նրա արժանապատվությունն ու իշխանությունն անսասանելի են[26]։

Հաստատվեց երկպալատանի խորհրդարան, կազմված ծերակույտից և պատգամավորների պալատից։ Ծերակույտի անդամները նշանակում էր Կայսրն ազնվականներից, իսկ պատգամավորները ընտրվում էին ազնվականների և ավատատերների կողմից, այսինքն՝ Ծերակույտը գտնվում էր կայսրի, իսկ պատգամավորների պալատը ազնվականների ձեռքին։ Գերագույն օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունը գտնվում էր կայսրի ձեռքերում։ Այպիսով, բնակչությունը զրկված էր ցանկացած տիպի ժողովրդավարությունից։ Սահմանադրությունն իշխանությունը վստահում էր միայն Հայլե Սելասիեյի անմիջական ժառանգորդներին[27]։

Նույն ժամանակ շարունակվում էին ներքին վերափոխումները[23][28]։ Սահմանադրության ընդունումից երեք տարի անց կայսրը հաստատեց դպրոցների և համալսարանների, ճանապարհների և հիվանդանոցների կառուցման ծրագրերը[29]։ Հայլե Սելասիեն, ծախսելով միայն պետ․ բյուդժեյի երկու տոկոսը և կրթության հարկի փոքր մասը, արդեն մեկ տարում բացեց 20-ից ավելի դպրոց։ 1931 և 1935 թվականին ընդհունվեցին ստրուկների ազատման մի քանի օրենքներ[30]։ Հայլեն սկսեց նշանակել նախարարներ։ Նա կատարեց բարեփոխումներ ֆինանսական, հանրային անվտանգության, առողջապահության և կրթության ոլորտներում։ Կայսրը փորձում էր հավասարակշռություն պահպանել գաղութատերների հետ՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի[31][32]։

Հայլե Սելասիեն վերջնականապես մտցրեց կայուն բանակ, չնայած որ այն ժամանակակից զենքերով ապահովելու համար Եթովպիայի ջանքերը հանդիպեցին հզոր տերությունների հակաճառմանը։ Եթովպիային արգելվեց գնել ծանր զենք։ Բանակը միայն զինված էր հրաձգային զենքերով[23]։

Իտալական հարձակում խմբագրել

 

1935 թվականի հոկտեմբերի երեքին՝ վաղ առավոտյան, իտալական բանակը առանց որևէ պատերազմի հայտարարության մուտք գործեց Եթովպիա։ Զորքերը Գնդապետ Էմիլիո լե Բոնոյի հրամանատարության տակ հավաքվեցին Էրիթրեայի տարածքում, ապա շարժվեցին դեպի Մարեբ գետը և սկսեցին դեպի Աքսում արշավը։ Նույն ժամանակ հարձակում գործեց հարավում Ռոդոլֆո դե Գրացիանիյի բանակը՝ Սոմալիայի տարածքից անցնելով դեպի Հորահե։ 10։ 00-ին կայսրը տվեց համատարած մոբիլիզացիայի մասին հրաման[33]։ Նա իրեն նշանակեց որպես երկրի գերագույն հրամանատար և նշանակեց կանոներ, որոնցով պիտի գործեր եթովպիական բանակը։ Նա իր զորավարներին անձնապես հրաման տվեց, թե ինչպես վարվել թշնամու ինքնաթիռի հարձակման դեպքում, որտեղ տեղակայել ռազմական վրանները, և ինչպես կործանել թշնամու ինքնաթիռները[34]։

Հարձակումից հետո սկսեցին տարածվել ասեկոսեներ, թե Իտալիան ցանկանում է վերադարձնել Իյասու հինգերորդին։ Որոշ ժամանակ անց տեղ հասան նորություններ, որ Իյասուն մահացել է։ Գոյություն ունեն մի քանի վարկածներ նրա մահվան մասին, սակայն ոչ մեկը չունի հաստատում։ Միևնույն ժամանակ Հայլեն վատ զինված և անպատրաստ զորքով դիմեց դեպի հյուսիսային ռազմաճակատ։ Պատերազմի ընթացքում իտալիացիները օգտագործում էին հրանետներ, պայթող փամփուշտներ և քիմիական զենք, դրանց օգտագործելով նաև խաղաղ բնակչության և կայսրի անձնական բանակի դեմ։ Հայլե Սելասիեն դրա վերաբերյալ գրում է․

Մենք հարձակվում էինք թշնամու գնդացիրի, նրա հրետանու վրա, մերկ ձեռքերով մենք վերցնում էինք թշնամու տանկերը, դիմանում էինք օդային հարձակումներին, սակայն ի դեմ քիմիական զենքի, որը ազդում էր մեր երեսի և ձեռքերի վրա, մենք ոչինչ չեինք կարողանում անել։

Նոյեմբերի 28-ին կայսրը լքեց Ադիս Աբեբան և տեղափոխվեց Դեսա, որտեղից էլ սկսեց կառավարել ռազմական գործողությունները։ 1936թ Մարտի 21-ին Հայլեն հասավ Քվորամ[35],որտեղ նա հրամանատարություն ստանձնեց 40 հազարանոց արտակարգ բանակով։ Կայսրը որոշեց վերջնական հարձակում կատարել իտալացիների դեմ և շպռտել նրանց աֆրիկայից։ Հետաքրքիր է այն հանգամանքը, որ կայսրն անձամբ գրել է․

Ձեր հետ նիզակ և վահան մի՜ վերցրեք, ժամանակակից մարտում նրանք խանգարում են մեզ[36]։

Մայ-Չիո գավառում՝ Տիգրա գավառի հարավում, տեղի ունեցավ որոշիչ ճակատամարտը։ Կայսրի զորքը մարտի 31-ին հարձակում գործեց պաշտպանված զորքի վրա։ Կառավարելով ռազմական գործողությունները, Հայլեն չհասավ որևէ հաջողության։ Պյետրո Բադալոյի զորքերը անցան հակահարձակման, և եթովպիացիները ստիպված եղան ընկրկել, ինչը վեր ածվեց լայնամասշտաբ փախուստի[37]։ Լսելով կայսեր պարտության մասին, եթովպիական դավաճան բանակի մի մասը բարձրացրեց խռովություն, և միանալով Իտալացիների հետ վերջացրեց Եթովպիական բանակի ջախջախումը։ Իտալացիների ձեռքն ընկավ կայսեր անձնական մեքենան ու ռադիոկայանը։ Մի քանի օր անց կայր Հայլե Սելասիեն անդրադարձավ համաշխարհային տիրություններին[33]

Մի՞թե աշխարի ժողովուրդները չեն հասկանում, որ պայքարելով մինչ վերջ, ես ոչ միայն կատարում եմ իմ սուրբ պարտականությունն իմ ազգի առջև, այլև պաշտպանում եմ համաշխարհային անվտանգության վերջին հենարանը։ Մի՞թե նրանք այնքան կույր են, որ չեն տեսնում, թե ինչպես եմ ես պատասխանատվություն կրում ամբողջ մարդկության առջև․․․ Եթե նրանք չհասնեն մեզ օգնության, ապա ես առանց ոչ մի համաղում կարող եմ պնդել, որ արևմուտքը մահանալու է․․․

Մայիսի 2-ի վաղ առավոտյան կայսրն իր ընտանիքի և պետական գործիչների հետ միասին նստեց գնացք մինչև Ջիբութի[38]։ Գահապահի և գլխավոր հրամանատարի դերում նա թողեց իր զարմիկ Ռաս Իմրույին։ Երեք օր անց Իտալացիները գրավեցին Եթովպիական մայրաքաղաքը։ Նույն օրը Մուսոլինին հայտարարեց, որ այսուհետև Եթովպիան հանդես է գալիս որպես Իտալիայի գաղութ։ Միևնույն ժամանակ երկրորդ գնացքը կայսրի ազգականների և պետ․ գործիչների հետ հասավ Ջիբութի։ Շուտով Նեգուսի հետևից եկավ անգլիական նավը, որի վրա Հայլե Սելասիեն հասավ Պաղեստին[18]։

Կայսրի փախուստի պատմությունն ունի տարբեր եզրակացություններ։ Կոմունիստական «Հաղթանակի օր» թերթը 1977 թվականին նրա փախուստը նկարագրում է որպես «կայսրի որոշումը լքել ռազմի դաշտը իր հարմարավետության և անվտանգության համար»։ Սակայն մյուս կողմից կայր Հայլե Սելասիե առաջինի մահը կամ ազատազրկությունը Իտալացիների կողմից, ով համարվում էր պետականության և անկախության նշանը և խորհրդանիշը, կարող էին ավելի վատ հետք թողել Եթովպիական ազատագրման շարժման վրա։ Պատահամար չէ, որ Իտալացիները տարածում էին կայսրի մահվան մասին սուտ լուրեր։

Արտաքսված կայսր խմբագրել

Եթովպիայի գրավումից հետո կայսրը ստեղծեց ժամանակավոր կառավարություն, որը ստանձնեց պարտիզանական զորքի կառավարումը[19]։ Լինելով արքասման մեջ, կայսրը հանդես եկավ Ժենևայում իր հանրահայտ խոսքերով․

Ես, Հայլե Սելասիե Առաջինն, Եթովպիայի կայսրը, այժմ կանգնած եմ այստեղ, պահանջելով արադարություն իմ մարդկանց համար և օգնություն, որը նրանց խոսք տրվեց 8 ամիս առաջ, երբ 50 պետություններ միաձայն հաստատեցին, որ եթովպիական ազգի դեմ կատարված վճռագործությունը պետք է դատապարտվի։ Չի եղել դեռ մի դեպք, երբ պետության գլուխ կանգնած մարդն անձամբ այստեղ կանգնի, սակայն չի եղել նաև այնպիսի դեպք, երբ մի ամբողջ ազգ ենթարկվի այսքան մեծ չարագործության հարձակվողի կողմից, նրան սատարողների կատարյալ անգործության դեպքում։ Չի եղել նաև այնպիսի դեպք, որ մեկը իր առջև դնի մի այլ ազգի վերացման նպատակը բացարձակ վայրագությունների մեթոդով, անտեսելով սուրբ պարտականությունները, որոնք ստացել են երկրի բոլոր պետությունները, և որոնք չեն օգտագործի խաղաղ ժողովրդի դեմ քիմիական նյութեր, որոնց շնչելը բերում է մահվան։ Ես ձեզ կոչ եմ անում սատարել հին եթովպիական ազգի անկախության համար պայքարը։ Այդ սուրբ նպատակի պատճառով, այստեղ է գտնվում եթովպիական կայսրության ամբողջ ներկայացչությունը։ Ես աղոթում եմ գթասիրտ աստծով որպեսզի նա թույլ չտա այլ ազգի հետ այսպիտի վայրագություններ, ինչպիսիք կատարվել են Եթովպիացինների դեմ, և որոնք ինձ ստիպել են այսօր գալ այստեղ։ Աստծո կայսրությունից դուրս գոյություն չունի մի պետություն, որը կարող է լինել ավելի բարձր, քան մյուսը։ Մի՞թե այս վայրագների դեմ պետությունները միայն կլռեն։ Այսօր մենք ենք զոհը, վաղը՝ դուք։ Աստված և պատմությունը կհիշեն ձեր որոշումը[39]։

1940 թվականի հուլիսի 12-ին մեծ բրիտանիան պաշտոնապես ճանաչեց Եթովպիական կայսրությունը որպես իր դաշնակից[39][40]

Վերադարձ խմբագրել

1941 թվականի հունվարի տասնհինգին Կայսր Հայլե Սելասսիե Առաջինն ինքնաթիռով վերադարձավ Սուդան, որպեսզի ստանձնի իտալական բռնազավթիչների դեմ պայքարող զորքերի հրամանատարությունը։ 5 օր անց նրան ինքնաթիռով տեղափոխեցին Եթովպիա[41]։ Բրիտանական աջակցությամբ բանակ կառուցելով, կայսր Հայլե Սելասիեն շարժվեց զորքով դեպի Ադիս Աբեբա։ Լսելով կայսրի վերադարձի մասին, Եթովպիայի բնակչությունը սկսեց համազգային զինված ապստամբություն։ Հունվարի 18-ին Հայլե Սելասիեն անցավ իր 2 հազարանոց զորքով անցավ Եթովպա-սուդանական սահմանը` անցնելով Գոջամ նահանգ Օմդելայում[42][43]։ Նրա հետ նաև անցավ Ու. Փլաթը։ Իտալական զորքի հետ մի քանի բախումներից հետո, Բրիտանա-եթովպիական զորքը նահանջող իտալական զորքին դուրս շպռտեց ամբողջ Եթովպիայի հյուսիսից, և արդեն սկսեց գրոհել դեպի Ադիս Աբեբա։ Փետրվարի վերջին ազատագրելով նաև Իտալական սոմալիի զգալի մասը, գեներալ-լեյտենանտ Քաննենգհեմը մտավ եթովպիայի տարածք, և նույնպես շարժվեց դեպի Ադիս Աբեբա, որն և գրավվեցին ապրիլի վեցին[44]։

Մայիսի 5-ին Հայլե Սելասիե առաջինը հանդիսավոր կերպով վերադարձավ Ադիս-Աբեբա։ Գերիության մեջ վերցնելով իտալական վերջին դիվիզիանները և նորից ստանալով կայսրական գահը՝ Հայլե Սելասիեն նշանավորեց անկախ եթովպիայի վերականգնումը։ Վերադառնալով գահ, կայսրն անսպասելիորեն հանդիպեց երկրի մեջ ձևավորված ընդիմադրությանը։ Այսպես, 1943 թվականին լսելով Հայլե Սելասիեի վերադարձի մասին, Թիգրինյա նահանգի բնակիչները ապստամբություն բարձրացրին։ Նահանգի բնակիչները ցանկանում էին տապալել Հայլե Սելասիեին, որի գահակալությունը համարում էին ապօրինի՝ երկրից այն ժամանակ փախուստի դիմելու համար, երբ Եթովպիան ստացավ անսպասելի հարված Իտալիայից, տարածքը՝ օկուպացիայից, իսկ մարդիկ՝ ստորությամբ և մահով։

1947 թվականի փետրվարի 10-ի խաղաղության պայմանագիրը պաշտոնապես ավարտեց պատերազմը Իտալիայի հետ, չեղյալ հայտարարտեց 1944 թվականի Անգլո-Եթովպիական գործարքը։ Կայսրի իշխանությունը հաստատվեծ ամբողջ Եթովպիայի վրա, բացի Օգադենից, որը մնաց Բրիտանական հովհանավորության տակ մինչև 1948 թվականըՔաղվածելու սխալ՝ Closing </ref> missing for <ref> tag։

1955 թվականի նոյեմբերին հաստատվեց Եթովպիայի կայսրության նոր սահմանադրությունը։ Այն իր մեջ էր նեռարում խորհրդարանի իրավունքների ընդարձակումը և բնակչության հասարակ քաղաքական իրավունքների ընդունումը՝ խոսքի, կուսակցությունների և ժողովների ազատության։ Նոր սահմանադրությունը բոլոր չափահաս մարդկանց տվեց ընտրության իրավունք՝ խորհրդարանի ցածր պալատում ներկայացուցիչներ ընտրելու համար։ Դառնալով միահեծնյալ միապետ՝ Հայլե Սելասիեն շարունակեց ամրապնդել ճնշման պետական ապարատը, ինչի միջոցով պահպանում էր իր բացարձակ իշխանություն։ Է․ Լյութերը, ով 50-ական թվականնեին ապրում էր Եթովպիայում, գրում էր[45]։

Այդքանով հանդերձ Կայսրն անգամ չփորձեց փոխել հողային քաղաքականությունը կամ արդիականացնել դրա դժվար, բազմաստիճան համակարգը։ Հայլե Սելասիեյի կառավարությունը ոչ մի զգալի բարեփոխումներ չարեց գյուղատնտեսության ոլորտում, ինչի պատճառով հասարակ գյուղացիների վիճակը մնում էր բավականին ծանր, և համարյա ամեն տարի կար սով[46]։ Օրինակ, 1958-1959 թվականների Թիգռեայում սովի պատճառով մահացավ մի քանի հազար մարդ[47]։ Եթովպիան դեռ մնում էր ավատատիրական երկիր, նրա մեջ առանձնացած գոյություն ուներ միայն փոքր արդիականացված արտադրական և կառավարման համակարգը, որն ամբողջովին կառավարվում էր Քրիստոնյանների կողմից։ Հայլե Սելասիեի կառավարման ոճը՝ հատկապես հետ-պատերազմյան ժամանակաշրջանում, կարելի է նկարագրել որպես լուսավորված դեսպոտիզմ։

1960 թվականի դեկտեմբերին, երբ կայսրը գտնվում էր Բրազիլիայում, երկրում տեղի ունեցավ հեղաշրջում[48]։ Գլխավոր դավադիրներն էին Ղառմամե Նավայը և նրա եղբայր Մենգիստուն․ վերջինս գնդապետ էր, ով գլխավորում էր նաև կայսրի անձնական պաշտպանության գվարդիան։ Դավադիրներին միացավ անգամ 44-ամյա թագաժառանգ Ասֆա Ուոսենը։ Դավադիրների կազմակերպած խռովությունը տապալվեց, և նրանք փորձեցին փախչել։ Երբ նրանց շրջափակեցին, Ղառմամեն ինքնասպան եղավ, իսկ վիրավոր Մենգիստուին բուժեցին և հանդիսավոր կերպով կաղաղան հանեցին[49]։

Էրիթրեական պատերազմ խմբագրել

1950 թվականին ՄԱԿ-ը ընդունեց որոշում Եթովպիայի և նախկին Իտալական գաղութ Էրիթերայի դաշնության մեջ միավորելու մասին։ Որոշումը գործի մեջ դրվեց 1952 թվականին։ Էրիթրեայի բնակչության մեծամասնությունը կողմ էին պետության անկախությունը, սակայն Եթովպիական կառավարությունը անընդհատ փորձում էր տապալել այդ տրամադրվածությունները։ 1950-ական թվականներին ձևավորված Էրիթրեայի Ազատագրման Ճակատը 1961 թվականին սկսեց զինյալ պայքար անկախության համար։ Ի պատասխան դրա՝ Հայլե Սելասիենա 1962 թվականին զրկեց Էրիթրեային ինքնավարությունից, ցրեց նրա խորհրդարանը, տարածքում մտցրեց գրաքննություն և արգելեց այնտեղ կուսակցությունները[50]։

Էրրթերայի խռովությունն երկար տևեց։ 1960ժալամ թվականների վերջում ապստամբյալների դեմ դուրս եկան զգալի եթովպիական ուժեր, սակայն ԷԱՃ-ն չհանձնվեց և շարունակեց մայքարը։ Էրիթրեական խնդիրը անցավ Կայսրին, և վեջնականապես լուծվեց 1991 թվականին՝ ի օգուտ Էրիթրեայի ազատությանը։

Ապստամություն խմբագրել

Կայսրի դեմ բողոքը աճում էր տարեց տարի։ Երկրի ներքաղաքական իրավիճակը կտրուկ սրվեց 1974 թվականին՝ Ինֆլացիայի աճի, անգործության և սարսափելի սովի պատճառով, որն այդ թվականներին տարավ 200 հազար մարդու կյանք[51]։ Կառավարությունը ի վիճակի չեղավ կանխելու աղետը։ Մտածելով իր համբավի մասին, կառավարությունն արտաքին աշխարից ցանկացած ձևով փորցեց թաքցնել սովի փաստը՝ անգամ սոված մարդկանց թողնելով ճակատագրի առաջ։

Տարվա սկսզբին Ասմերեյում գտնվող զորքը խռովություն բարձրացրեց՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձը։ Շուտով նրանց միացան նաև այլ տեղամասերում գտնվող զորամասերը՝ պահանջելով կառավարության հրաժարական[40]։ Զորքին սատարեցին ուսանողներն ու աշխատողները։ Չցանկանալով սեփական ժողովրդի արյունը թափել, Հայլե Սելասիեն համաձայնվեց հրավիրել սահմանադրական արտակարգ ժողով, որը պետք է քննարկեր նրա իշխանության սահմանափակումը։ Մի քանի ամիս անց նա զրկվեց ցանկացած հնարավոր իշխանությունից, որն անցավ զինված խմբին։ Շուտով զինված ուժերը լուծարեցին քաղաքացիական իշխանությունը և ստեղծացին սեփական ռազմական իշխանություն։ Հուլիսին զինվորականները ստիպեցին կայսրին համաձայնել վարչապետի թեկնածության հետ և արդեն սեպտեմբերի 12-ին վերջնականապես տապալեցին կայսրին։ Նրան ձերբակալեցին իր ամրոցում, նստեցրին մեենա և տարան դեպի 4-րդ դիվիզիայի վաշտ։ Կալանավորելով Կայսրին և իր ընտանիքի անդամներին՝ զինվորականները մեղադրեցին Կայսրին նրանց հետ չհամագործակցելու և իշխանությունը «չարաշահելու և անձնական օգտի համար օգտագործելու» մեջ[52]։

Ինչպես գրում է պատմաբան և քաղաքագետ Ռաուլ Վալդես Վիվոն՝

Համողվածությունը իր հաղթանակի և ուժերի մեջ չէր լքում կայսրին անգամ ամենավատ իրադարձություններից հետո, 4-րդ դիվիզիայի վաշտում։ Հեղափոխության ականատեսների, ինչպես նաև Հայլե Սելասիեի անձնավորությունն ուսումնասիրողներին համաձայն Կայսրը հանգիստ լսեց բոլոր իր դեմ մեղադրանքները և պատճառները, և հետո հարցրեց․ «Մենգիթսու՞։ Նա այն մարդու բարեկա՞մը չէ, ով փորձում էր ինձ 1960 թվականին տապալել [...] Չեմ կարծում, որ նա կմնար բանակում։ Երբ ես վերադարնամ իմ պալատ, ես ինքս եմ ոչնչացնելու այդ անունը[53][54]»:

Վախճան խմբագրել

Գահընկեցումից ոչ շատ անցած զինվորականները շուտով հայտարարեցին նախկին կայսրի «անսպասելի հիվանդության» մասին, և որ նա տեղափոխվել է հիվանդանոց։ Զինվորականները այդպես էլ ոչ մեկին, անգամ նախկին կայսրի անձնական բժիկշկներին թույլ չտվեցին մոտենալ նրան և չհայտարարեցին ախտորոշման մասին[55]

1975 թվականի օգոստոսի 28-ին հայտարարվեց, որ Հայլե Սելասիեն մահացել է։ Մահվան պատճառների մասին ոչ մի հայտարարություն չտարածվեց, միայն ասված էր, որ մեծահասակ կայսրին գտան մահացած իր իսկ ննջասենյակում, և որ մահվան պատճառը, հավանաբար, կապված է 2 ամիս առաջ կատարված շագանակագեղձի վիրահատումից հետո առաջացած բարդությունների հետ[56]։ Պաշտոնապես մահվան հանգամանքների հետաքննություն անց չկացվեց, ինչպես նաև չեն հրատարակվել հերձման արդյունքները[55]։ Վարկածի համաձայն՝ Մենգիթսույին հայտնեցին, որ որոշ շրջանակներ երկրի մեջ փորձում էին կատարել հակահեղափոխություն, և կոմունիստական կառավարիչը տվեց խեղդամահ անելու հրաման, իսկ նրա դիակը նետեցին գետը։ Կայսրի հետ նաև սպանվեցին մի շարք նախարարներ և պալատականներ[57]։ Մենգիսթուն անձամբ շարունակ ժխտում էր իր որևէ կապը կայսրի մահվան հետ։ Ըստ նրան, կայսրը արդեն 80 տարեկան էր և արդեն թույլ մարդ էր․ նրանց փորձում էին ամեն կերպ փրկել նրան, բայց չկարողացան։ 1995 թվականին նա նույնպես ժխտեց սպանության փաստը Իտալական լրագրողների հետ հարցազրույցում․ «դրա մեջ իմաստ չկար։ Նա մեծահասակ էր, հիվանդ էր և մենք նրան չէինք սիրում․ կարծում եմ, նա մահացել է բնական ճանապարհով»[58]'[59]։ Չինաստանի կոմունիստական հեղափոխական Մաո Ցզե Դունը գրել է․

Կայսրի մոտ ամեին ինչ լավ էր ընդանում․ ինչու՞ ամեն ինչ հասավ սրան։ Ինչու՞ ամեն ինչ այսպես պիտի վերջանար[60]։

Մահվան հանգամանքներ խմբագրել

Կոմունիստական վարչակարգի փլուզումից հետո (1991) կայսրի մահվան առեղծվածային հանգամանքների բացահայտման համար հետաքննություն սկսեցին նոր իշանությունները՝ համագործակցելով միապեական «Մո-Անբեսսա» կազմակերպության հետ[55]։

1992 թվականի փետրվարի 17-ին Հայլե Սելասիե առաջինի և 62 նրա համախոհների մնացորդները գտան կայսրական պալատի պճնասեղանի հատակի տակ։ 1992 թվականի մարտի է-ին Սուրբ Մարիայի եկեղեցում Ադիս Աբեբայում, որտեղ գտնվում է նաև Մենելիկ Երկրորդ կայսրի գերեզմանատունըref name="Eho.1992"/>[61], տեղի ունեցավ կայսր Հայլե Սելասիե առաջինի պաշտոնական թաղումը։ Նրա թաղմանը ներկա էին մի քանի հազար մարդ[55], այդ թվում նաև Եթովպական անձնավականության մեծ մասը՝ հագած պաշտոնական արքայական զգեստներ։ 1992 թվականի Հուլիսի 29-ին՝ կայսրի հարյուրամյակին, նրա մնացորդները պիտի տեղափոպվեին հատուկ սուրբ եռյակի եկեցի Ադիս Աբեբայում[55]։

Տարածվեց կայսրի մահվան մասին նոր վարկած։ Ըստ Մո-Անբեսայի հավաքած ցուցումներին ու տվյալներին՝ կայսրի սպանության որոշումը ընդունվեց կոմունիստական կուսակցության հատուկ նիստում[55], ինչից հետո կայսր Հայլե Սելասիե առաջինի անձնական բժիշկ Մենգիսթու Հայլե Մարամա Ենդալե Հելանը և անվտանգության խորհրդի յոթ անդամներ մտան կայսրի բժշկական պալատ և բարձով խեղտամահ արին, իսկ հետո կոմունիսների հրամանով թաղեցին նրա մնացորդները զուքարանի հատակի տակ։ Ըստ Մո-Անբեսի կառավարչի[55]՝

Այժմ շատ դժվար է գտնել ակատանեսների և նրանց, ով անձամբ ներկա է եղել նրա սպանությանը։ Սակայն մենք ունենք կոնկրետ փաստեր, ինչպես նաև մարդիկ, որոնք տեղյակ են եղել վճռագործության մասին․ իհարկե, իրավական տեսանկյունից դա որևէ բան չի ներկայացնում, սակայն մենք ունենք նավայլ այլ փաստեր, որոնք ապացուցում են, որ Հայլեյին սպանել են։

2000 թվականի նոյեմբերի 5-ին Հայլե Սելասիե առաջինին թաղեցին սուրբ եռյակի ամրոցում[62]։

Ռաստաֆարիականության սատարողները կարծում են, որ Հայլե Սելասիեն աստծո վերակենդանացումն է երկրի վրա, և նշում են նրա ծննդյան օրը որպես ամանոր։

Անձնական կյանք խմբագրել

Հայլե Սելասիեն համարվում էր ժամանակվա ամենահարուստ մարդկանցից մեկը, սակայն այն մասին, որ նա ունի միլիարդներ, սկսեց խոսվել միայն հեղափոխությունից հետո։ Սակայն խոսք անգամ չի կարող գնալ կայսրի մեծահարուստ լինելու մասին։ Կայսրը օգտագործում էր գործարաններից և տպագրական տներից եկող փողերը հասարակական կազամակերպությունների սատարման համար, ինչպես կույրերի և ծնողազուրկ երեխանների համար դպրոցները, մեծահասակների և կարիքավորների համար հիվանդանողներն էին, ինչպես նաև մարդկանց օգնելու համար։

Հայլեյի որդի Ասֆա Ուսենը համարվում է եթովպիայի արտաքսված կայսրը՝ Ամհա Սելասիե անվանման տակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Хайле Селассие I (ռուս.) / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 http://www.ordens.presidencia.pt/?idc=154
  3. https://web.archive.org/web/20171201040249/http://www.leighrayment.com/knights/knightshon.htm
  4. 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 Discogs — 2000.
  6. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  7. Haile Selassie: Biography and Much More from Answers.com
  8. «Haile Selassie's Oromo, Amhara and gurage lineage». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.
  9. ROOTS AND CULTURE: hailé sélassié, ras tafari makonnen
  10. «Хайле Селассие I». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.
  11. 11,0 11,1 Мусский И.А. 100 великих диктаторов. — М.: Вече, 2002. — С. 466. — ISBN 5-7838-0710-9, ББК 63.3(2)
  12. А. Бартницкий, И. Мантель-Нечко. История Эфиопии = լեհ.՝ Historia Etiopia 5. — Прогресс, 1976. — С. 432.
  13. Emperor Haile Selassie I, Part 1
  14. «Haile Selassie I 1892 to 1975 Orthodox Ethiopia». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.
  15. ЛИДЖ ИЯСУ
  16. Imperial Ethiopie Homepages — Lij Eyasu — Ethiopia
  17. Ягья В. С. Хайле Селассие // Вопросы истории. 1990. № 10. С. 65.
  18. 18,0 18,1 Мусский И.А. 100 великих диктаторов. — М.: Вече, 2002. — С. 468. — ISBN 5-7838-0710-9, ББК 63.3(2)
  19. 19,0 19,1 «Ныгуссие В. Микаэль Кассае. Хайле Селассие I». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.
  20. А. Бартницкий, И. Мантель-Нечко. История Эфиопии = լեհ.՝ Historia Etiopia. — Прогресс, 1976. — С. 458.
  21. ALDEN WHITMAN (August 28, 1975.). «Haile Selassie of Ethiopia Dies at 83"». New York Times. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.
  22. Wondimu Mekonnen (29.07.2003). «An Ethiopian Heritage Exhibition of First Kind in London» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.
  23. 23,0 23,1 23,2 .Тропическая и Южная Африка // Новейшая история стран Азии и Африки. XX век, Часть 1. — М.: ВЛАДОС, 2001. — С. 362. — ISBN 5-691-00644-4, 5-691-00645-2(I), УДК 94(5+6)(075.8), ББК 63.3(0)6я73
  24. Ягья В.С. Эфиопия в новейшее время. — М.: Мысль, 1978. — С. 72.
  25. The Imperial Constitutions of the Empire of Ethiopia
  26. Ягья В.С. Эфиопия в новейшее время. — М.: Мысль, 1978. — С. 83.
  27. Государство и право стран Африки и Азии // Хрестоматия по истории государства и права зарубежных стран. — М.: Проспект, 2006. — С. 728. — ISBN 5-98032-871-8, УДК 34(100-87)(075.8), ББК 67.3я73
  28. Ethiopia Haile Selassie: The Prewar Period, 1930-36
  29. Ethiopia :: The reign of Haile Selassie I — Britannica Online …
  30. Ягья В. С. Эфиопия в новейшее время. — М.: Мысль, 1978. — С. 89.
  31. Хайле Селассие (Энциклопедия Кольера)
  32. А. Бартницкий, И. Мантель-Нечко. История Эфиопии = լեհ.՝ Historia Etiopia . — Прогресс, 1976. — С. 456.
  33. 33,0 33,1 Итало-эфиопская война 1935—1936 годов
  34. Atse Haile-Selassie’s 115th Birthday — July 23, 2007 :: Ethiopian …
  35. «OneWorld Magazine: Hailé Selassié VS. Mussolini». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.
  36. Энциклопедия для детей. История войн.: Мир энциклопедий Аванта +, Астрель, 2007. — 640 с.
  37. История России. Всемирная, мировая история — История второй …
  38. Haile Selassie I, Part 2
  39. 39,0 39,1 «История Эфиопии». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.
  40. 40,0 40,1 Алексей Елманов Последний император // Эхо планеты — 1992 — № 11 — С. 21.
  41. Проект «Военная литература»: Глава 10. Завоевание Итальянской Восточной Африки
  42. greenrasta — Хайле Селассие 1
  43. А. Бартницкий, И. Мантель-Нечко. История Эфиопии = լեհ.՝ Historia Etiopia . — Прогресс, 1976. — С. 536.
  44. Всемирная история войн. — МН.: ООО «Харверст», 2004. — 640 с.
  45. Мусский И.А. 100 великих диктаторов. — М.: Вече, 2002. — С. 472. — ISBN 5-7838-0710-9, ББК 63.3(2)
  46. Taylor & Francis Group. «Africa South of the Sahara 2004: South of the Sahara, 2004». Վերցված է 2004-ին.
  47. А. Бартницкий, И. Мантель-Нечко. История Эфиопии = լեհ.՝ Historia Etiopia . — Прогресс, 1976. — С. 544.
  48. Великие правители XX века. Авторы-составители Островцов А. А., Островцова М. А. — М.: Мартин, 2002. — 480 с.
  49. «Туева Е. Чёрно-белый лев». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.
  50. «Эфиопия». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.
  51. «Эфиопия. Государственное устройство и политика». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.
  52. Ягья В.С. Эфиопия в новейшее время. — М.: Мысль, 1978. — С. 264.
  53. Цыпкин Г. В., Ягья В. С. История Эфиопии в новое и новейшее время. — М.: Наука, 1989. — С. 298. — ISBN 5-02-016620-0, ББК 63.3(6 Эф)
  54. Мусский И.А. 100 великих диктаторов. — М.: Вече, 2002. — С. 473. — ISBN 5-7838-0710-9, ББК 63.3(2)
  55. 55,0 55,1 55,2 55,3 55,4 55,5 55,6 Валентин Крюков «Это была казнь» // Эхо планеты — 1992 — № 11 — С. С. 20. — 21.
  56. Haile Selassie of Ethiopia Dies at 83", New York Times, August 28, 1975.
  57. Эфиопы похоронят императора через 25 лет после его смерти
  58. BBC News | AFRICA | Mengistu defends 'Red Terror'
  59. Буралов А. Откровения красного негуса // Новое время — 1995 — % 25 — С.27.
  60. Неизвестный Мао/Пер. с англ. И. А. Игоревскго. — М.: ЗАО Центрполиграф, 2007. — 845 с.
  61. BBC News | AFRICA | Haile Selassie laid to rest
  62. «Хайле Селассие I». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայլե Սելասիե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 165