Հայթաղ (Արմավիրի մարզ)

գյուղ ՀՀ Արմավիրի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայթաղ (այլ կիրառումներ)

Հայթաղ, գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում։։

Գյուղ
Հայթաղ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի մարզ
ՇրջանՎաղարշապատի տարծաշրջան
ԳյուղապետՍամվել Վարդանյան
Մակերես12.46 կմ²
ԲԾՄ850 մ
Կլիմայի տեսակչոր ցամաքային
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն2612 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունհայթաղցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (231)[2]
Փոստային ինդեքս1135[3]
Հայթաղ (Արմավիրի մարզ) (Հայաստան)##
Հայթաղ (Արմավիրի մարզ) (Հայաստան)

Error: Must specify an image in the first line.

Աշխարհագրություն խմբագրել

Հեռավորությունը Երևանից՝ 24 կմ, մարզկենտրոնից` 23 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 11 կմ։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 850 մ, բնակլիմայական պայմաննները՝ չոր ցամաքային։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Հայթաղի գյուղի մշտական բնակչությունը կազմել է 2612, առկա բնակչությունը՝ 2545 մարդ[4]։ Բնակիչները հայեր են[5], որոնց նախնիների մի մասը 1829-1831 թվականներին այստեղ է գաղթել Ուրմիայի շրջանից[6]։

Հայթաղի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

Տարի Բնակչություն
1831 339 մարդ [7]
1873 652 մարդ [8]
1897 1016 մարդ [7]
1926 1141 մարդ [7]
1939 1208 մարդ [7]
1959 1499 մարդ [7]
1970 2086 մարդ [7]
1979 2052 մարդ [7]
1989 2617 մարդ [9]
2001 2565 մարդ [7]
2011 2612 մարդ [1]


Մշակույթ խմբագրել

Պատմամշակութային կոթողներ՝ եկեղեցի՝ (1863 թ.), 2-րդ աշխարհամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձան (1988 թ.), Մշակույթի տուն (1967 թ.)։

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է բանջարաբուծությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Համայնքի զբաղեցրած տարածքը 1240.1 հեկտար է, որից՝ 412.1 հա արոտ, 476.4 հեկտար վարելահող, 23.8 հեկտար այգի։

Շինություններ խմբագրել

Հայթաղն ունի դպրոց, բուժկետ, մշակույթի տուն, համայնքային կենտրոն, մանկապարտեզ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. «ՀՀ մարզերի կոդեր». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 26-ին.
  3. Code database of Armenia, Արմավիր
  4. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  5. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  6. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 333 — 992 էջ։
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  8. Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.)Երևան: 1932. — 185 p.
  9. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի պետական համալսարան, 1986. — հատոր 5. — էջ 752.

Արտաքին հղումներ խմբագրել