Հայերն Ավստրալիա են եկել տակավին XIX դարի կեսերին Կոստանդնուպոլսից, Հնդկաստանից և Հարավարևելյան Ասիայի երկրներից։ Ավստրիալիայի առաջին հայը եղել է նորջուղայեցի Մելքում Մանուկյանը, ով 1870 թվականին Հնդկաստանից անցել է Մելբուռն, ապա բնակություն հաստատել Սիդնեյի մոտակայքում գտնվող Լեյքլենդս գյուղում և զբաղվել խանութպանությամբ[4]։ Բայց որպես համայնք՝ ավստրալահայերը կազմակերպվել են հիմնականում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ այստեղ եկան հայ գաղթականների նոր խմբեր Միջին ու Մերձավոր Արևելքի երկրներից։ Ներկայումս Ավստրալիայում բնակվում է 60.000 հայ՝ հիմնականում Սիդնեյում, Մելբուռնում, Բրիսբենում, Կանբեռայում, Պերթում։ Կան պետական ծառայողներ, արհեստավորներ, բժիշկներ, փաստաբաններ։ Սիդնեյում և Մելբուռնում գործում են հայ առաքելական, կաթոլիկ և ավետարանական եկեղեցիներ, երեք ամենօրյա և վեց մեկօրյա վարժարաններ։ Առաջին հայկական եկեղեցին՝ Սիդնեյի Սուրբ Հարությունը, օծվել է 1957 թ.-ին։

Ավստրալահայեր
Australian Armenians
Ընդհանուր քանակ

16,723 (ըստ ծագման, 2011) (գնահատական)[1]
50,000—60,000 (գնահատական)[2][3]

Բնակեցում
Սիդնեյ
Մելբուռն
Լեզու(ներ)
Հայերեն, արաբերեն, ռուսերեն, Ավստրալիական անգլերեն
Հավատք(ներ)
Քրիստոնեություն (հայ առաքելական, հայ կաթոլիկ, հայ ավետարանական, Բողոքականություն)
Հայ-ավստրալիական հարաբերություններ
Ավստրալիա և Հայաստան

Ավստրալիա

Հայաստան

Ազգային կյանքը կազմակերպում են բազմաթիվ մշակութային, բարեգործական, մարզական ու երիտասարդական միություններ։ Հրատարակվում են հայերեն պարբերականներ (Գարուն, Լույս, Հույս, Արմենիա), գործում են թատերախմբեր, երգչախմբեր, հայկական ռադիոժամեր (Նոր սերունդի ձայն, Էրեբունի)։ 2002 թ.-ից Մելբուռնում գործում է Հայ արտ մշակութային կենտրոնը, որը կազմակերպում է հայ գեղանկարիչների և լուսանկարիչների ցուցահանդեսներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The People of Australia – Statistics from the 2011 Census (PDF). Australian Government. 2014. ISBN 978-1-920996-23-9. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հուլիսի 14-ին.
  2. «Armenian National Committee of Australia: Community». Armenian National Committee of Australia. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 31-ին.
  3. «Diaspora – Australia». Office of the High Commissioner for Diaspora Affairs. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 31-ին.
  4. Խաչատուր Դադայան, «Գիրք վաճառականական»,