Հայերը պատմականորեն եղել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հիմնական էթնիկ խմբերից մեկը։ Հայերը Թբիլիսիի խոշորագույն էթնիկ փոքրամասնությունն են և կազմում են բնակչության 4,8%-ը։ Հայերը վրացական հողեր են գաղթել ուշ միջնադարում՝ թուրք-պարսկական տիրապետության օրոք։ Նրանք քաղաքի ամենամեծ բնակչությունը կազմել են 19-րդ դարում։ 2014 թվականի վրացական պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ Թբիլիսիում հայերի թիվը կազմում է 53,409 մարդ[1]։

Թբիլիսիի հայեր
Հավլաբար, Թբիլիսիի՝ հայերով բնակեցված ամենամեծ
Ընդհանուր քանակ

53,409[1]

Բնակեցում
Լեզու(ներ)
հայերեն, ռուսերեն, վրացերեն
Հավատք(ներ)
Հայ առաքելական եկեղեցի

Թբիլիսին կամ Թիֆլիսը (ինչպես նրան անվանում են հայերի մեծ մասը) եղել է հայերի մշակութային կյանքի կենտրոնը Ռուսական կայսրությունում 19-րդ դարի սկզբից մինչև 20-րդ դարի սկիզբը։

Հավլաբար խմբագրել

Հավլաբարի կամ Հավլաբար (վրաց.՝ ავლაბარი), երբեմնի «26 Կոմիսարներ» (վրաց.՝ 26 კომისარი), Թբիլիսիի հնագույն թաղամասերից մեկը։ 19-րդ դարում բնակչության մեծամասնությունը հայեր էին[2]։ Հավլաբարը ներառված է Իսանի Սամգորսկու թաղամասի կազմում, նաև մասնակի մտնում է Հին Թբիլիսիի մեջ։ Կապող օղակ է Իսանի Սամգորսկու և Թբիլիսիի կենտրոնական թաղամասերի միջև։ Նախկինում եղել է Վրաստանի տարածքում գտնվող հայ մտավորականության կենտրոնը։

19-րդ դարում Թիֆլիսի էթնիկ վիճակագրություն խմբագրել

19-րդ դարի սկզբում Թիֆլիսի բնակչության մեծամասնությունը հայեր էին։ 19-րդ դարի ամբողջ ընթացքում քաղաքի բնակչությունը կտրուկ աճում էր, ընդ որում աճի արդյունքում փոխվում էին տարբեր էթնիկ խմբերի քանակական հարաբերությունները։ Բավականաչափ շատացավ ռուսների ու վրացիների թիվը։ 1803 թվականին Թբիլիսիի բնակչության 92.6%-ը հայեր էին, 1846 թվականին հայերի թիվը նվազել էր մինչև 75.4%, իսկ արդեն 1864 թվականին հայերը կեսից քիչ էին՝ 47.4%, այն դեպքում, երբ վրացիները 24.7% էին։

Թբիլիսիի հայերն ըստ տարիների
Տարի Ընդհանուր Հայեր %
1801-3[3][4] 20,000 14,860 74.3%
1864/65 ձմեռ[5] 60,085 28,404 47.3%
1864/65 ամառ[5] 71,051 31,180 43.9%
1876[6] 104,024 37,610 36.1%
1897[7] 159,590 41,151 36.4%
1916[8] 346,766 149,294 43%
1926[9] 294,044 100,148 34.1%
1939[9] 519,220 137,331 26.4%
1959[9] 694,664 149,258 21.5%
1970[9] 889,020 150,205 16.9%
1979[9] 1,052,734 152,767 14.5%
2002[10] 1,081,679 82,586 7.6%
2014[11] 1,108,717 53,409 4.8%
Թվական Ընդհանուր բնակչություն Հայեր Վրացիներ Թաթարներ Հույներ Ռուսներ
1846 11 906 8982 2621 235 65 3
1864 60 085 28 488 14 878 1119 ? 12 302
1865 71 051 31 914 14 787 1213 ? 12142
1876 104 024 37 610 22 233 2502 417 30 823
1897 159 590 47 133 42 200 5577 1238 44 823

Թիֆլիս-Թբիլիսիի հայ բնակչության մասին խմբագրել

 
Հին Թբիլիսիի տեսարան, 1868 թվական: Հովհաննես Այվազովսկու կտավը
  Թիֆլիսի բնակչության թվերն ըստ ազգության տանում են հետևյալ եզրակացությանը. հայերի քանակը գերազանցում է առանձին վերցված մյուս բոլոր ազգությունների քանակներին. ձմռանը հայերից Թիֆլիսում ապրում էին 15,268 տղամարդ և 13,136 կին, ամռանը՝ 17,653 տղամարդ և 13,527 կին; հետո էլի գրեթե նույն հարաբերականությամբ՝ կախված տարվա եղանակից, վրացիները՝ 8,283 տղամարդ և 6,595 կին, ռուսները՝ 6,965 տ. և 5,497 կ.: Լեհերը ձմռանը՝ 622 տ. և 327 կ., ամռանը՝ 566 տ, 321 կ.: Տարբեր տատանումների է ենթարկվել պարսիկների թիվը. ձմռանը՝ 508 տ. և 21 կ., իսկ ամռանը՝ 7,124 տ. и 29 կ.: Եվրոպացիների շրջանում առաջին հորիզոնականում էին գերմանացիները՝ 578 տ. և 541 կ. ամռանը և 629 տ., 584 կ. ձմռանը։

Սրանից 4 տարի առաջ Թիֆլիսում հաշվվում էր …

54 եկեղեցի, որոնցից 25-ը ուղղափառ, 26-ը հայ-գրիգորիանական, 2 լյութերական, 1 հռոմեակաթոլիկակակն, 2 մենաստան, 1 ժամատուն, 2 մզկիթ, 2 սինագոգա, 1 մոլոկանների աղոթատուն[2]։

 

Թբիլիսիի հայկական եկեղեցիներ խմբագրել

 
Հին Թբիլիսի, 1900 թ. Ս. Մ. Պրոկուդրին-Գորկու լուսանկարը: Նկարում երևում են դարասկզբի հայկական եկեղեցիները

Թիֆլիսահայերի մասին խմբագրել

1821 թվականի հաշվարկի համաձայն Թիֆլիսում կային.

  • վրացիների ու ռուսների 417, հայերի՝ 2951 տուն։
  Անհավանական, բայց միևնույն ժամանակ ստույգ է, - գրում է Վլադիկինը, - որ 1803 թվականին Թիֆլիսում կար 2700 տուն, որոնցից 2500-ից ավելին բնակեցված էր հայերով։ Այդ դեպքում, կարելի է ասել, մայրաքաղաքը փաստացի պատկանում էր հայերին։
- Վլադիկինի կովկասյան ուղեցույց, էջ 300
 
  Նեգրին և Գամբան, նկարագրելով նույն քաղաքի ժողովրդագրական իրավիճակը 19-րդ դարում, վկայում են. «Թիֆլիսի բնակչությունը 20 հազարից ավելի է։ Այնտեղ գտնվող 2000 տների մեծամասնությունը (1800-ից ոչ պակաս) պատկանում է հայերին»։
- Մ. Պոլիեկտով և Գ. Նատաձե, «Հին Թիֆլիս», Գոստկոմհրատ, 1929.
 
  Վերջապես, Դ. Բաքրաձեն հաստատում է, որ եվրոպական ոճի տների մեծ քանակությամբ պարտական են հայերին։
- Դ. Բաքրաձե և Ի. Բերձենով, «Թիֆլիսն էթնիկ և պատմական հարաբերակցությամբ», Գ. Բերենշտամի հրատարակություն, Սանկտ Պետերբուրգ, 1870 թ.
 
  «Տների, առևտրային և այլ կազմակերպությունների մեծ տոկոսը գտնվում էր հայերի ձեռքում …» - հիշում է Դմ. Շալիկաշվիլին։
- «Ազատ Վրաստան», 29.01.94
 

Թբիլիսիի հայտնի ծնունդներ խմբագրել

 
Սայաթ-Նովա

Սայաթ Նովա խմբագրել

Ամենայն հավանականությամբ հայազգի Սայաթ-Նովայի նախնիները Թիֆլիս են եկել Կիլիկյան Հայաստանից։ Սայաթ-Նովայի ընտանիքը Թիֆլիսի քաղաքային արհեստավորների ընտանիք էր։ Սայաթ-Նովայի մանկությունն ու պատանեկությունը անցել է Թիֆլիսում։ Սովորել է գրել-կարդալ հայերեն, վրացերեն, իմացել է նաև արաբերեն այբուբենը։

Ստեղծագործել է հայերեն, վրացերեն[12][13], ադրբեջաներեն[13]։

Սայաթ-Նովան հայ և վրաց աշուղական բանաստեղծության մեջ մեծ հեղաշրջում է կատարել մասնավորապես լեզվի առումով. ըստ էության՝ նրանով է սկսվում մայրենի լեզվով խաղը հայ և վրաց իրականության մեջ։ Սայաթ-Նովան նաև առաջինն է, որ հորինել ու երգել է վրացական խաղեր՝ օգտագործելով պարսկական բանաստեղծության ձևերը. այս նորարարության համար հրավիրվել է պալատ և կարգվել Կախեթի մարզի վրաց թագավոր Հերակլ II-ի սազանդար։ Շուրջ տասը տարի բանաստեղծը շփվել է պալատական միջավայրի հետ՝ հաճախակի Թիֆլիսից անցնելով Թելավ։

Գաբրիել Սունդուկյան խմբագրել

Հայ դրամատուրգ, հասարակական գործիչ, հայ գրականության մեջ ռեալիզմի հիմնադիրներից մեկը՝ Գաբրիել Սունդուկյանը, ծնվել է Թիֆլիսում, հարուստ առևտրականի ընտանիքում։ Հիմնական կրթությունը ստացել է Թիֆլիսում, որոշ ժամանակ պաշտոնավարել է Ներսիսյան դպրոցում։ Ստեղծագործել է հիմնականում թիֆլիսի բարբառով՝ տեղի բնակչության համար առավել հասկանալի լինելու համար։

Ալեքսանդր Մանթաշյանց խմբագրել

 
Ալեքսանդր Մանթաշյանց

Հայ նշանավոր գործարար ու բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցը ևս բնակվել է Թիֆլիսում։ Ծնվել է Թիֆլիսում, 1842 թ. մարտի 3-ին։ Հայրը եղել է մանուֆակտուրայի վաճառական։ Ինքը զբաղվել նավթի արտահանմամբ և ստացել է «նավթի արքա» մականունը։ Իր ապրած ժամանակում ամենահարուստ մարդկանցից մեկն է համարվել։ 1899 թվականին Մանթաշյանն ստեղծել է «Ալեքսանդր Մանթաշև և Կո» ընկերությունը, որը 20-րդ դարի սկզբին արդյունահանում էր Բաքվի նավթի կեսից ավելին։ Նա ֆինանսավորել է Բաքու-Բաթում նավթատարի շինարարությունը։

Ալեքսանդր Մանթաշյանն է եղել Կովկասի հայ բարեգործական ընկերության գլխավոր նախաձեռնողն ու հիմնադիրը և մինչև իր կյանքի վերջը մնացել վարչության անդամ, շարունակելով կատարել խոշոր գումարների հատկացումներ։

Միքայել Լոռիս-Մելիքով խմբագրել

Ռուսաստանի Կայսրության ռազմական և պետական գործիչ, գեներալ-համհարզ, հեծելազորի գեներալ, Ռուսաստանի Պետական խորհրդի անդամ, Կովկասի փոխարքայի պաշտոնակատար, Ռուսաստանի վարչապետ-դիկտատոր, Ռուսաստանի ներքին գործերի նախարար, Ռուսաստանի գիտությունների կայսերական ակադեմիայի ակադեմիկոս, հայազգի Միքայել Լոռիս-Մելիքովը ծնվել է Թիֆլիսում, հայ ազնվական (մելիքական) ընտանիքում։

Յուրի Բարսեղով խմբագրել

Յուրի Բարսեղովը՝ իրավագիտության դոկտոր, դիվանագետ, Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրությունների հեղինակ, ծնվել է Թիֆլիսում 1925 թվականին։ 1950 թվականին ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ Հետագայում ղեկավարել է Մոսկվայում գործող միջազգային իրավունքի և քաղաքագիտության հայկական ինստիտուտը։

Հայտնի է նրա կողմից խմբագրված «Հայոց ցեղասպանություն. Թուրքիայի պատասխանատվությունը և միջազգային հանրության պարտավորությունը։ Փաստաթղթեր և մեկնաբանություններ» եռահատորյակը։

Վիկտոր Համբարձումյան խմբագրել

Հայ աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը ծնվել է Թիֆլիսում, 1908 թ. սեպտեմբերի 18-ին։ Նրա աշխատությունները վերաբերում են աստղերի և միգամածությունների ֆիզիկայի, արտագալակտիկական աստղագիտության, աստղային համակարգերի դինամիկայի, աստղերի և գալակտիկաների տիեզերածնության և մաթեմատիկական ֆիզիկայի, միջուկային ֆիզիկայի[14] բնագավառներին։

Տիգրան Պետրոսյան խմբագրել

Թիֆլիսում է ծնվել նաև հայազգի, շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը։ Նա շախմատով սկսել է զբաղվել 1940-ական թվականներից, թբիլիսյան Պիոներների պալատում, որտեղ իր վարպետությունը կատարելագործել է Ա. Էբրալիձեի գլխավորությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ETHNIC GROUPS BY MAJOR ADMINISTRATIVE-TERRITORIAL UNITS Արխիվացված Օգոստոս 31, 2006 Wayback Machine Statistics Georgia
  2. 2,0 2,1 Թիֆլիսը Դմիտրի Բաքրաձեի, Նիկոլայ Բերզենովի "Թիֆլիսն էթնիկ և պատմական հարաբերակցությամբ" աշխատություն, Գուստավ Բերենշտամի հրատարակություն, Սանկտ Պետերբուրգ, 1870 թվական, էջեր՝ 131-133
  3. Ronald Grigor Suny (1994). The making of the Georgian nation. Indiana University Press. էջեր 116–. ISBN 978-0-253-20915-3. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 16-ին.
  4. "in 1803 it was considered up to 2700 houses in Tiflis from which more than 2500 belonged to Armenians. Thus, the capital made then quite the property of Armenians". (the guidebook across Caucasus of Russian geographer Vladikin, М.Владыкин, "Путеводитель и собеседник в путешествии по Кавказу", 1885 год, с.300.
  5. 5,0 5,1 Тифлис // Географическо-статистический словарь Российской империи.St. Petersburg, 1885, p. 133 (Note: this is a 'one-day census' of unknown scope and methodology).
  6. Ronald Grigor Suny (1994). The making of the Georgian nation. Indiana University Press. էջ 368. ISBN 978-0-253-20915-3. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 29-ին. (one-day census of Tiflis)
  7. Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г.. Изд. Центр. стат. комитета МВД: Тифлисская губерния. — St. Petersburg, 1905, pp. 74—75.(Note: the census did not contain a question on ethnicity, which was deduced from data on mother tongue, social estate and occupation)[1]
  8. Caucasian Calendar, 1916. pp. 206-209
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Ethno-Caucasus, население Кавказа, республика Грузия, население Грузии
  10. Ethnic groups by major administrative-territorial units
  11. Total population by regions and ethnicity Արխիվացված 2019-08-15 Wayback Machine census.ge
  12. Britannica. Sayat-Nova. «Most of his extant songs are in Azeri Turkish; the rest are in Armenian and Georgian»
  13. 13,0 13,1
      крестьянин, армянин по национальности, родился, духовно

    возмужал и творчески развился в Грузии (Тбилиси); писал стихи и пел на армянском, грузинском и азербайджанском языках.

     
    Հին վրացական գրականություն(չաշխատող հղում);С о с т а в и л Л. В. М Е Н А Б Д Е; Р е д а к т о р А. А. Г В А Х А Р И А; © Издательство Тбилисского университета, 1987
  14. Ю. А. Храмов, Физики. Биографический справочник, Москва, Наука, 1983

Արտաքին հղումներ խմբագրել