Հայաստանի սահմանադրական բարեփոխումների հանրաքվե (2015)

Հայաստանի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն տեղի է ունեցել 2015 թվականի դեկտեմբերի 6-ին[1][2]։ Նոր սահմանադրության ընդունման արդյունքում Հայաստանը կիսանախագահականից անցել է կառավարման խորհրդարանական համակարգին[3]։

Նախադեպ խմբագրել

2015 թվականի օգոստոսի 21-ին Հայաստանի նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից առաջարկված փոփոխություններն ուղարկվեցին Ազգային ժողովի քննարկմանը՝ մեկ օր առաջ տեղի ունեցած ամփոփիչ նիստում հաստատվելուց հետո[4]։ Հոկտեմբերի 5-ին ԱԺ-ն՝ ձայների 104 կողմ, 10 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ հավանություն է տալիս սահմանադրական փոփոխությունների առաջարկը դնել հանրաքվեի (ներկայացված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից)[5]։ Սահմանադրական բարեփոխումներին կողմ արտահայտվեցին Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), Հայ Հեղափոխական Դաշնակցությունը (ՀՅԴ) և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), իսկ դեմ՝ Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) և «Ժառանգություն» կուսակցությունը։ Ձեռնպահ էին քվեարկել «Օրինաց Երկիր» կուսակցության (ՕԵԿ) անդամները։ Հոկտեմբերի 8-ին Սերժ Սարգսյանը հանրաքվեի օր նշանակեց դեկտեմբերի 6[6]։

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ հարցազրույցներից մեկում նշում է, որ նոր Սահմանադրությամբ Հայաստանի համար մեկ քայլ առաջ է արվում, և որ վերջնական ասելիքն այլևս հայ ժողովրդինն է[7]։

Փոփոխությունները սատարող և չսատարող կուսակցություններն ԱԺ-ում խմբագրել

Այո
Ոչ

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Armenian President Sets Date Of Constitutional Referendum». Radio Liberty. 2015 թ․ հոկտեմբերի 8.(անգլ.)
  2. Լազարյան, Տաթեւիկ (2015 թ․ մայիսի 8). «Նոյեմբերի վերջը՝ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի «ռեալիստական ժամկետ»». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (Armenian). Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 6-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Սահմանադրական բարեփոխումներ - Նախարարություն». www.justice.am. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 6-ին.
  4. «Մասնագիտական հանձնաժողովը հաստատել Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը». «168 ժամ».
  5. «ԱԺ-ն հավանություն տվեց սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելուն». «Ազատություն ռադիոկայան». 2015 թ․ հոկտեմբերի 5.
  6. «Օրվա հրամայականը հանրաքվեն արդար անցկացնելն է. Սիվիլիթաս» Արխիվացված 2015-10-15 Wayback Machine, վերցված է՝ հոկտեմբերի 9, 2015
  7. Ասլանյան, Կարլեն (2015 թ․ հոկտեմբերի 9). «Վենետիկի հանձնաժողովը սահմանադրական փոփոխությունների շուրջ քաղաքական կոնսոլիդացիա տեսնում է». Azatutyun.am. Ազատություն ռադիոկայան. «Կարծում եմ, որ այս վերջին զգալի փոփոխությամբ՝ Հայաստանի համար նոր Սահմանադրությամբ, մեկ քայլ առաջ է արվում։ Այժմ վերջնական ասելիքը հայ ժողովրդինն է»
  8. ««Դաշնակցությունը կողմ է գիտակցված «այո»-ին»». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 6-ին.
  9. «Տեր-Պետրոսյան. Նոր Սահմանադրությունը խարխլելու է պետության հիմքերը. ՀԱԿ-ը միացել է «ոչ»-ի ճամբարին». news.am. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 6-ին.
  10. ««Ժառանգություն»-ը՝ «ոչ»-ի ճակատում. Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Ժիրայր Սեֆիլյանին». Armtimes.com. https://plus.google.com/+ArmtimesNewspaper. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 6-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)(չաշխատող հղում)
  11. «ՕԵԿ-ը դեմ է Սահմանադրության նախագծին. ԱԺ-ում նախագծի քվեարկությունը հետաձգվեց 1 ժամով». www.panorama.am. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել