Հայաստանը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասում և զբաղեցնում է Կուրի և Արաքսի գետերի միջև ընկած տարածքի մեծ մասը։ Այն զբաղեցնում է 29 740 կմ² տարածք, ընկած է 38°50°-41°18° հյուսիսային լայնության և 43°27°-46°37° արևելյան երկարության միջև։ Ամենաերկար ձգվածությունը հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք կազմում է 360 կմ, իսկ արևմուտքից արևելք՝ 200 կմ։ Հանրապետությունը ուղիղ գծով Կասպից ծովից գտնվում է 200 կմ, Սև ծովից՝ 160 կմ, իսկ Պարսից ծոցից՝ 960 կմ հեռավորության վրա։ Հարևան երկրների հետ ՀՀ պետական սահմանի երկարությունը կազմում է մոտ 1448 կմ։ Հյուսիսում սահմանակից է Վրաստանին, հյուսիս-արևելքից, արևելքից և հարավ-արևմուտքից սահմանակից է Ադրբեջանին, հարավից՝ Իրանին, իսկ արևմուտքից սահմանակից է Թուրքիային։

Գեղամա լեռնաշղթա
Ապարանի դաշտի և Արագած լեռան տեսարան
Տավուշի մարզ

Հայաստանի տարածքը կազմում է Հայկական լեռնաշխարհի միայն մի փոքր մասը (ընդամենը 10 %), ունի երկրաբանական բարդ կառուցվածք և բազմազան ռելիեֆ։ Հայաստանը տիպիկ լեռնային երկիր է. ամենացածր կետը հյուսիսում է՝ Դեբեդի կիրճում (ծովի մակարդակից 375 մետր բարձրություն), իսկ ամենաբարձր կետը Արագածի հյուսիսային գագաթն է (4090 մետր)։ Հարաբերական բարձրությունները տատանվում են 1500-2000 մետրից մինչև 3700 մետր, ծովի մակարդակից միջին բարձր բարձրությունը 1850 մետր է։

Հայաստանի հարթավայրերի ընդհանուր տարածքը կազմում է 4720 կմ² կամ նրա տարածքի՝ 15,5 %-ը։

Հանրապետության տարածքի 39 %-ը գտնվում է ծովի մակարդակից 2100 մետր բարձրության վրա, որտեղ բնակչության համար անբարենպաստ կենսապայմաններ կան։

Ռելիեֆ խմբագրել

Հայաստանի տարածքում առկա են ռելիեֆի ծագման 4 տարբեր տեսակներ՝

Առավելագույն զառիթափությունը բնորոշ է ծալքաբեկորավոր լեռներին, իսկ թույլ թեքությունը՝ հարթավայրերին և հրաբխային սարահարթերին։ Հայկական լեռնաշխարհի վրա անջնջելի հետք է թողել անթրոպոգենի ժամանակաշրջանի հրաբխային գործունեությունը։ Բարդ ռելիեֆի շնորհիվ հանրապետության բնական լանդշաֆտների փոփոխությունը նկատելի է ամենուրեք։ Այստեղ ամեն մի դաշտ, ջրահավաք ավազան և լեռ ունի յուրօրինակ լանդշաֆտ[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել