Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամ

բարեգործական կազմակերպություն ԱՄՆ֊ում

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) գյուղերի զարգացմանն ուղղված երեխայակենտրոն ծրագրեր իրականացնող բարեգործական կազմակերպություն է, որ իր գրասենյակներն ունի Հայաստանում և ԱՄՆ-ում[1]։ Ըստ հիմնադրամի տեղեկությունների՝ նրանք ունեն ավելի քան 107,000 շահառուներ Հայաստանի 6 մարզերի 64 գյուղերից։

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ (ՔՈԱՖ)
ՏիպԲարեգործական հիմնադրամ
Հիմնադրված2003 թվական
ՀիմնադիրներԿարո Արմեն
ՏեղագրությունԵրևան, Հայաստան Հայաստան
ՆերկայացուցչությունՆյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
գործունեության որլորտԳյուղական համայնքների զարգացում
ԵկամուտՄինչև 5 միլիոն ԱՄՆ դոլար
Նվիրատվություններ50 միլիոն դոլարի ներդրում Հայաստանում
Աշխատակիցների թիվ150 (2022)
Անդամների թիվ107 000 շահառու
ԿարգախոսԶորակցելով սերունդներին
Կայքcoaf.org

ՔՈԱՖ-ը հիմնադրվել է 2003թ. և իր առաջին ծրագրերը մեկնարկել 2004թ.՝  այն բանից հետո, երբ ամերիկահայ բժիշկ և գործարար Կարո Արմենն այցելեց Հայաստան, եղավ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում՝ Հայաստանի գյուղական համայնքների ծայրաստիճան աղքատության ու լքվածության ականատեսը լինելով։ Այդուհանդերձ, ՔՈԱՖ-ի հիմնումն ուներ մեկ նպատակ՝ հաղթահարել աղքատությունն ու զարգացնել Հայաստանի գյուղերը կրթական[2], առողջապահական[3], տնտեսական զարգացման ծրագրերի[4], ինչպես նաև երեխայի և ընտանիքի ծառայությունների միջոցով։  

Հիմնադրամն իր առաքելությունն է համարում նորարության միջոցով գյուղերը զարգացնելու համար ՔՈԱՖ ՍՄԱՐԹ նախաձեռնություններով երեխաներին ու մեծահասակներին անհրաժեշտ ռեսուրսներով ապահովելը։ Կազմակերպությունը ձգտում է կերտելու Հայաստան, որտեղ բոլոր երեխաները, երիտասարդներն ու նրանց ընտանիքներն ունեն անհրաժեշտ ռեսուրսներ և հնարավորություններ՝ կիրառելու իրենց ողջ ներուժն ու նպաստելու իրենց շրջակա միջավայրի զարգացմանը։

2015թ. ՔՈԱՖ-ն սկսեց զարգացնել  ՍՄԱՐԹ նախաձեռնությունը[5]՝ գյուղական համայնքներում առկա բացերը լրացնելու համար։ ՍՄԱՐԹ նախաձեռնության նպատակն է, համընդհանուր կրթությունը, տեխնոլոգիաներն ու հնարավորությունները մատչելի դարձնելով, զարգացնել գյուղերը Հայաստանում։ Այս համատեքստում հարկ է նշել Լոռու մարզի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը, որը տեխնոլոգիապես հագեցած կրթական հաստատություն է։ Կենտրոնը ՍՄԱՐԹ քաղաքացիության կրթակարգով արտադպրոցական կրթություն է տրամադրում շրջակա 27 համայնքների երեխաների ու երիտասարդների։  

Կազմակերպության համար ՍՄԱՐԹ կենտրոնը գյուղական զարգացման մոդել է, ինչպես նաև մի ողջ սերնդի մտածողության փոփոխության սկիզբ։ ՔՈԱՖ-ի նպատակն է ՍՄԱՐԹ կենտրոններ բացել Հայաստանի բոլոր մարզերում[6]։  

Հիմնադրամը բավարարում է բարեգործական կազմակերպությունները գնահատող այնպիսի միջազգային հաստատությունների չափանիշներին, ինչպիսիք են՝ GuideStar, Better Business Bureau, and Charity Navigator.

Պատմություն խմբագրել

ՔՈԱՖ-ը հիմնադրվել է ամերիկահայ գործարար ու գիտնական Կարո Արմենի կողմից, ով ծնվել է Ստամբուլում (Թուրքիա) և գաղթել է ԱՄՆ 17 տարեկան հասակում։ Պարոն Արմենը, ունենալով ֆիզիկական քիմիայի դոկտորի գիտական աստիճան, իր մոր՝ քաղցկեղից մահանալուց հետո ջանում է հայտնաբերել քաղցկեղի բուժման նոր ուղիներ։ Այս ծանր կորուստը մղեց նրան՝ հիմնելու Աջենուս բիոտեխնոլոգիական ընկերությունը, որ կենտրոնացած է իմունաթերապիայի վրա։  

Հայաստանում իր մարդասիրական ջանքերի համար Կարո Արմենն արժանացել է Ellis Island-ի պատվո մեդալի։ ՀՀ նախագահի կողմից նրան շնորհվել է  Մխիթար Հերացի մեդալ, իսկ Արմավիրի մարզպետի կողմից պարոն Արմենին շնորհվել է ոսկյա մեդալ մարզում նրա ունեցած ներդրումների համար, իսկ ՀՀ վարչապետը Կարո Արմենին շնորհել է պատվո մեդալ։

Ըստ պարոն Արմենի՝ ինքն սկսել է ակտիվորեն իրականացնել Հայաստանին աջակցելու ծրագրեր 2000թ. ի վեր՝ ֆինանսական աջակցություն տրամադրելով դպրոցներին, մանկատներին, ինչպես նաև սատարելով ականազերծման նախագծերին Արցախում։ ՔՈԱՖ-ը հիմնելու միտքը ծնվում է մի շարք սփյուռքահայերի հետ 2003թ. Հայաստանի ամենաաղքատ գյուղերից մեկը՝ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղն այցելելուց հետո։ Պարոն Արմենի համար ՔՈԱՖ-ը հիմնելու որոշման կայացումն արագացավ, երբ նա իմացավ, որ գյուղի բնակիչները զրկված են խմելու ջրից և այն գնում են մոտակա քաղաքից։

ՔՈԱՖ-ն իր գործունեությունն սկսեց ենթակառուցվածքային բարեկարգումներով՝ ուղղված մեղմելու ջրի, ջեռուցման համակարգի, սանիտարական հաստատությունների բացակայությունը։ Առաջին մասնավոր նվիրատվություններով հիմնադրամը 2004թ. վերանորոգեց Քարակերտի դպրոցը[7]։

Ավելի ուշ տեղացիների կողմից բարձրաձայնված խնդիրների լուծման համար կազմակերպությունն սկսեց ցուցաբերել համայնքահեն մոտեցում։ Հիմնվելով ուսումնասիրությունների արդյունքում ձեռք բերված տեղեկատվության վրա՝ Հիմնադրամը նախապատվությունը տվեց ծրագրային չորս ուղղությունների՝ կրթություն, առողջապահություն, երեխայի և ընտանիքի ծառայություններ, տնտեսական զարգացում։ Այս ամենին զուգահեռ ընթանում են նաև ենթակառուցվածքային բարեկարգման ծրագրեր։

2005թ. Քարակերտ գյուղի մանկապարտեզի, բուժկետի, համայնքային կենտրոնի վերանորոգումից հետո ՔՈԱՖ-ի ծրագրերից սկսեցին օգտվել նաև մոտակա գյուղերի բնակիչները։ Արդյունքում՝ Հիմնադրամի ծրագրերը, որ ներառում էին առողջ ապրելակերպի խրախուսում դպրոցներում, արտադպրոցական ծրագրեր, հոգեբանական աջակցություն, պրոֆեսիոնալ դասընթացների միջոցով տեղացի մասնագետների կարողություների զարգացում, հասանելի դարձան Արմավիրի մարզի 18 գյուղերում։

Հիմնադրամի ստեղծման 10-ամյակին[8] հայտարարվեց ծրագրերում նոր գյուղեր ընդգրկելու մասին։ 2018թ. մայիսին ՔՈԱՖ-ը բացեց իր առաջին ՍՄԱՐԹ կենտրոնը Լոռու մարզի Դեբետ գյուղում։ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը տարածաշրջանային կրթական հանգույց է, որը բազմաթիվ կրթական ծրագրեր ու հնարավորություններ հասանելի է դարձնում է'լ ավելի շատ գյուղաբնակների համար, ինչպես նաև, բազմազան միջոցառումների անցկացման վայր հանդիսանալով, դառնում է տարբեր մարզերի բնակիչների հանդիպման վայր։ Կենտրոնը, հագեցած լինելով տեխնոլոգիապես հարուստ լսարաններով, երեխաներին ու նրանց ընտանիքներին առաջարկում է հնարավորությունների լայն ընտրանի։ Կազմակերպությունը նաև ապահովում է տրանսպորտ գյուղերից կենտրոն գալու և ետ վերադառնալու համար։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում դասավանդվող ծրագրերը ՍՄԱՐԹ քաղաքացիության կրթակարգի մաս են կազմում։ Նպատակն է պատրաստել ՍՄԱՐԹ քաղաքացիներ, որոնք իրենց ներդրումը կունենան շրջակա միջավայրի ու համայնքի զարգացման գործում։ Կրթակարգում կարևոր տեղ են զբաղեցնում համագործակցային կրթության մեթոդները՝ ներառյալ նախագծահեն ուսուցում իմացական, զգայական ու ֆիզիկական ուղղություններով։

Իր հիմնական գործունեությունից անդին անցնելով՝ Հիմնադրամը 2016թ. քառօրյա պատերազմի ընթացքում մարդասիրական առաքելություն[9] իրականացրեց Արցախում՝ ներառյալ առաջին օգնության ծրագիր, հոգեբանական աջակցության ծառայություն և ամառային ճամբար։

Համաձյան առկա տվյալների՝ 2004թ. ի վեր Հիմնադրամը ավելի քան 50 մլն. ԱՄՆ դոլար է ներդրել 6 մարզերի 64 գյուղերում։

Կառուցվածք խմբագրել

ՔՈԱՖ-ի ծրագրերը երկու հիմնական խմբերի են բաժանվում՝ գյուղական ծրագրեր ու ՍՄԱՐԹ ծրագրեր։

ՔՈԱՖ-ի գյուղական ծրագրեր խմբագրել

Գյուղական ծրագրերը ներառում են ծառայություններ ու ծրագրեր, որ առաջարկվում են գյուղական համայնքներին անհատական կտրվածքով։ Այդ ծրագրերը ներառում են կրթության, առողջապահության, երեխայի և ընտանիքի ծառայության, տնտեսական զարգացման ու ենթակառուցվածքների բարեկարգման ոլորտները։

Կրթություն խմբագրել

Սերտ համագործակցելով գյուղերի դպրոցների հետ՝ ՔՈԱՖ-ն իր կրթական ծրագրերով ձգտում է զարգացնելու ուսանողների ստեղծարարությունը, քննադատական մտածողությունը, տաղանդն ու ներուժը։ Ծրագրերն իրենցից ներկայացնում են արտադպրոցական ակումբներ։

Ակումբներ 3-5-րդ դասարանի աշակերտների համար.

Քաղաքացիական կրթության ծրագրերը նախատեսված են 6-10-րդ դասարանի աշակերտների համար.

Ի լրումն վերը թվարկված ծրագրերի՝ Հիմնադրամի ու Հայաստանում ԱՄՆ դեսպանատան միջև համագործակցության[11] արդյունքում իրագործվում են հետևյալ երկու ծրագրերը՝

  • Անգլերենի «Աքսես» ծրագիրը[12], որը Հայաստանի գյուղաբնակ երիտասարդներին հնարավորություն է տալիս զարգացնելու անգլերեն խոսելու իրենց հմտությունները, ինչպես նաև բացահայտել ամերիկյան մշակույթը,
  • Անգլերենի առցանց դասեր[13] հեռավոր համայնքների բնակիչների համար, որտեղ օտար լեզու սովորելու ռեսուրսները բացակայում են կամ խիստ սահմանափակ են։

Կարիերայի զարգացմանը նպաստող ծրագրերը՝ ի դեմս մասնագիտական կողմնորոշման, գործում են 7-12-րդ դասարանցիների համար։ Իսկ ավելի ուշ դրան հաջորդում է կրթաթոշակի, մենթորության[14] և աշխատանքի շուկայում մրցունակության հմտությունների դասընթացների ծրագիրը ՔՈԱՖ շրջանավարտների համար։

Առողջապահություն խմբագրել

ՔՈԱՖ-ի առողջապահական ծրագրերը միտված են գյուղերում առաջնային առողջապահական ծառայությունների որակի բարձրացմանը։ Հիմնադրամը կենտրոնացել է հիվանդությունների կանխարգելման (խրախուսելով առողջ ապրելակերպը դեռևս դպրոցի տարրական դասարաններից), ինչպես նաև դրանց վաղ հայտնաբերման վրա։ Հիմնադրամի համար առողջապահության ոլորտում կարողություների զարգացումն իրենից ներկայացնում է գյուղերում անձնակազմի որակավորման բարձրացման գործնական վերապատրաստումներ, ինչպես նաև առողջապահական հաստատությունների վերազինում։

Հիմնադրամը տրամադրում է կրծքագեղձի, վահանաձև գեղձի ու շագանակագեղձի քաղցկեցի վաղ հայտնաբերման[15] ծառայություններ կլինիկական զննումների, ուլտրաձայնային հետազոտությունների ու մամոգրաֆիայի, բիոպսիայի, հորմոնալ թեստերի միջոցով։

Գյուղաբնակների ատամների առողջության ու բերանի խոռոչի հիգիենայի պահպանման համար կազմակերպությունն աշխատում է երեխաների հետ[16] հենց դպրոցներում՝ ատամների խնամքի վերաբերյալ գիտելիքներ փոխանցելով, ինչպես նաև դպրոցում ատամները պարբերաբար լվալու համար համապատասխանաբար կահավորված սենյակներ՝ «ատամնակայաններ» հիմնելով[17]։ Առաջին և երկրորդ դասարանցիներին տրամադրվում են անվճար խոզանակներ ու ատամի մածուկ։

Համագործակցելով Ամերիկահայ բժիշկների կազմակերպության (AAHPO) հետ՝ ՔՈԱՖ-ը նաև ապահովում է միջազգային բժշկական առաքելությունների[18] այցեր Հայաստանի գյուղեր՝ անվճար բժշկական ծառայություններ մատուցելով բնակչությանը։ Հիմնադրամը նաև սերտ համագործակցում է Միացյալ Թագավորության ու Կանադայի բժիշկների հետ, որոնք, այցելելով Հայաստան, ոչ միայն անվճար բժշկական խորհրդատվություն են տրամադրում ու զննումներ իրականացնում, այլև աշխատում են գյուղերի բուժանձնակազմի հետ՝ նրանց փոխանցելով բժշկական նոր մեթոդների, գործիքների կիրառման հմտություններ։

Համագործակցելով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ[19]՝ ՔՈԱՖ-ը վերանորոգել է դպրոցական ճաշարաններ[20] և տարրական դպրոցի շուրջ 2500 դպրոցականների ապահովել առողջ սննդով։

Երեխայի և ընտանիքի ծառայություն խմբագրել

Հիմնադրամը սոցիալական աջակցություն է տրամադրում լոգոպեդական[21], հոգեբանական, ուսման դժվարություններ ունեցող երեխաների զարգացման ծառայությունների, սոցիալական աշխատանքի միջոցով։

ՔՈԱՖ-ն ապահովում է սոցիալական աշխատանքի իրականացում շահառու գյուղերում։ Քանի որ համայնքներում մասնագետների պակաս կա, Հիմնադրամը աշխատանքի է ընդունում մասնագետների՝ գյուղերում աշխատելու համար նրանց վերապատրաստելու նպատակով։ Սոցիալական աշխատողները անհատական և խմբային  աջակցություն են տրամադրում գյուղական բնակավայրերի երեխաներին ու ընտանիքներին։ Նրանք նաև բացահայտում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են բուլինգը, ընտանեկան բռնությունը, միջանձնային բարդ հարաբերությունները, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց՝ իրար հետ ու համայնքներում աշխատելու համար առկա խոչընդոտներ։

ՔՈԱՖ-ի հոգեբաններն աշխատում են մանկապարտեզների, դպրոցների, գյուղաբնակ ընտանիքների հետ։ Կազմակերպության պնդմամբ այս ոլորտի մասնագետների պակաս կա գյուղերում, ուստի Հիմնադրամը հաճախ աշխատանքի է ընդունում պոտենցիալ մասնագետների, ապահովում նրանց պատշաճ վերապատրաստումը, տրամադրում մասնագիտական գիտելիքներ և ուղղորդում նրանց։ Որպես համայնքային մտածողության փոփոխությանն ուղղված գործիք՝ կազմակերպությունը նաև իրականացնում է թատերաթերապիայի ծրագիր, որ ներառում է նաև հաշմանդամություն ունեցող անձանց, և որի շնորհիվ երեխաները կարողանում են ինքնարտահայտվել անկաշկանդ։

Երեխայի և ընտանիքի ծառայությունների բաղկացուցիչ մաս են Մանկան զարգացման կենտրոնները[22], որոնք պայմաններ են ապահովում նախադպրոցական տարիքի զարգացման համար։ Հատուկ խաղալիքների ու խաղերի միջոցով այստեղ զարգացնում են երեխաների սովորելու, վերաստեղծելու, ինքնարտահայտվելու ունակություները։

Տնտեսական զարգացում խմբագրել

ՔՈԱՖ-ն իր նպատակներից է համարում Հայաստանի տնտեսական կենսունակության բարձրացումը՝ գյուղերում առկա աճի հնարավորություններն ի ցույց դնելով գյուղաբնակներին[23]։

Ժամանակի ընթացքում ՔՈԱՖ-ի տնտեսական զարգացման ծրագրերը ներառել են առանց տոկոս վարկեր տեղացի ձեռնարկատերերին, բարձր դասարանի աշակերտների համար ձեռներեցության դասընթացներ և ոռոգման ջրագծերի կառուցում։ Այս բոլոր ծրագրերի նպատակն է գյուղաբնակներին տալ հնարավորություն ապրել, գործունեություն ծավալել ու եկամուտ ստանալ հենց իրենց համայնքներում։

ՍՄԱՐԹ նախաձեռնություններ խմբագրել

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ը կյանքի որակի բարցրացման նորարարական մոտեցում է[24]՝ խմբային և անհատական զարգացման նախաձեռնություն։ ՍՄԱՐԹ նախաձեռնությունը կյանքի է կոչվում ՍՄԱՐԹ ավանի միջոցով՝ տարածաշրջանային հանգույց, որ բարձրորակ ոչ ֆորմալ կրությունը հասանելի է դարձնում գյուղաբնակներին, ինչպես նաև գրավում է զբոսաշրջիկներին՝ զարգացնելով տարածաշրջանի տնտեսությունը։

Առաջին և առայժմ միակ ՍՄԱՐԹ ավանը գտնվում է Հայաստանի Լոռու մարզում՝ Դեբետ գյուղում։ Ավանը բաղկացած է ՍՄԱՐԹ կրթական կենտրոնից, Կոնցեպտ հյուրանոցից, Այցելուների կենտրոնից։ Ավանն ընդարձակվում է. այնտեղ կառուցվում է նաև Համագումարների կենտրոն, ինչը նպաստելու է տուրիզմի զարգացմանը մարզում՝ դրականորեն ազդելով տարածաշրջանի տնտեսական ակտիվության վրա։ ՍՄԱՐԹ ավանն ընդգրկում է շուրջ 20 հա տարածք՝ ծառայելով շահառու համայնքների շուրջ 250000 բնակչությանը։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն խմբագրել

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը, որ իր դռները բացել է 2018թ. մայիսի 27-ին, նորարարական կրթական հաստատություն է, որտեղ երիտասարդներն ուսանում են լեզուներ, ձեռներեցություն, երաժշտություն, արվեստներ, աթլետիկա, ճարտարագիտություն։

Բացի այն, որ կրթությունը ՍՄԱՐԹ կենտրոնում անվճար է, Հիմնադրամն ապահովում է նաև անվճար տրանսպորտ գյուղերից դեպի կենտրոն և հետադարձ ուղղությամբ[25]։

Կենտրոնն արտադպրոցական կրթություն է տրամադրում գյուղաբնակ երիտասարդությանը, որ, բացի դասերին հաճախելը, հնարավորություն ունի նաև մասնակցելու տարբեր վարպետաց դասերի, միջոցառումների[26], աշխատարանների։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ճարտարապետը լիբանանահայ Փոլ Գալուստյանն է, ով այնպես է նախագծել շենքը, որ այն ներդաշնակ լինի բնական միջավայրի ու լանդշաֆտի հետ։

Կոնցեպտ հյուրանոց խմբագրել

ՍՄԱՐԹ կենտրոնի հարևանությամբ գտնվող ՔՈԱՖ-ի Կոնցեպտ հյուրանոցը սոցիալական ձեռներեցություն է, որը նպաստում է տեղի տնտեսական զարգացմանը՝ տեղացիներին վերապատրաստելով հյուրընկալման և զբոսաշրջության ոլորտում, նոր աշխատատեղեր ստեղծելով, ինչպես նաև զբոսաշրջիկներին գրավելով։ Հյուրանոցը, որն իր դռները բացել է 2019թ., ունի 12 սենյակ, այդ թվում՝ ստանդարտ և պրեմիում դասի։ Շենքի ճարտարապետական դիզայնը մինիմիալիստական է՝ ինդուստրիալ ոճով։

ՔՈԱՖ-ի՝ այցելուների կենտրոն խմբագրել

Այցելուների կենտրոնը զբոսաշրջիկներին անհրաժեշտ տեղեկատվություն ապահովող կառույց է, որ գտնվում է Վանաձոր-Ալավերդի (M6) և Վանաձոր-Դսեղ (H22) ճանապարհների խաչմերուկում։ Այն ծառայում է թե' կրթական, թե' առևտրային նպատակների։ Կենտրոնում մատուցվում են զբոսաշրջիկներին անհրաժեշտ ծառայություններ (կանխիկի տրամադրման տերմինալ, վճարային տերմինալ, ըմպելիքներ, արագ սնունդ, էլեկտրամոբիլների լիցքավորման կետ), ինչպես նաև տրամադրվում է տեղեկատվություն Լոռու մարզի, ինչպես նաև ՍՄԱՐԹ կենտրոնի մասին։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Համագումարների կենտրոն խմբագրել

Համագումարների կենտրոնը ևս մեկ սոցիալական ձեռներեցություն է, որի գեներացրած եկամուտը ներդրվելու է Հիմնադրամի՝ զարգացման ծրագրերում։ Կենտրոնը, որը հավակնում է դառնալ մարզում անցկացվող համագումարների, մասնագիտական դասընթացների, ամառային դպրոցների, փոխանակման ծրագրերի հիմնական կենտրոն, կնպաստի զբոսաշրջիկների ու կազմակերպությունների՝ դեպի Լոռի հոսքի մեծացմանը։ Այն կունենա 22 հյուրասենյակ։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ սենյակներ խմբագրել

Նախքան ՍՄԱՐԹ կենտրոնի բացումը, ՔՈԱՖ-ը գյուղերում հիմնել է ՍՄԱՐԹ սենյակներ, որոնք, ունենալով անհրաժեշտ տեխնիկա և որակյալ ինտերնետ կապ, տեղացիներին ընձեռում են նոր հնարավորություներ՝ կապվելու ինչպես այլ համայնքների, այնպես էլ ողջ աշխարհի հետ։ ՍՄԱՐԹ սենյակներով ևս կազմակերպությունը ոչ ֆորմալ կրթությունը հասանելի է դարձնում Լոռու և Տավուշի հեռավոր համայնքների երիտասարդների համար։

ՍՄԱՐԹ գյուղ խմբագրել

ՔՈԱՖ-ը մեկնարկել է ՍՄԱՐԹ գյուղ նախաձեռնությունը[27]՝ նպատակ ունենալով Հայաստանի գյուղերը ՍՄԱՐԹ բնակավայրերի վերածելու։ Առաջին և փորձնական նախագծի համար կազմակերպությունն ընտրել է Լոռու Դեբետ գյուղը, որտեղ իրականացվում են ենթակառուցվածքների ստեղծման ու վերականգնման, կարողությունների զարգացման, բիզնեսի զարգացման լայնամասշտաբ ծրագրեր։ Վերանորոգվում կամ հիմնվում են այնպիսի կարևոր ենթակառուցվածքներ, ինչպիսիք են՝ դպրոց, մանկապարտեզ, գյուղի վարչական շենք, ճանապարհներ, հասարակական տրանսպորտ[28], տների տանիքներ, արտաքին լուսավորություն, արագ ինտերնետ կապ։

Ֆոնդհայթայթում խմբագրել

Ամեն դեկտեմբերին տեղի է ունենում կազմակերպության՝ ֆոնդհայթայթման տարեկան գալա-երեկո Նյու Յորքում[29]։ ՔՈԱՖ-ի ընկերներն ու բարերարները հավաքվում են՝ տոնելու անցնող տարում արձանագրած հաջողությունները, լսելու Հայաստանի գյուղերի երեխաների հաջողության պատմությունները և տեսնելու այն ազդեցությունը, որ Հիմնադրամն ունեցել է շահառու համայնքների կյանքում։ Գալա-երեկոն, սովորաբար, բաղկացած է լինում բարեգործական ընթրիքից, համերգային մասից, բարեգործական աճուրդներից։

Կորպորատիվ կառուցվածք խմբագրել

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում։

Նյու Յորքի գրասենյակը կենտրոնացած է ավելի շատ ֆոնդհայթայթման, բարերարների հետ փոխհարաբերությունների և տարեկան Գալա միջոցառման կազմակերպման վրա։

Երևանի գրասենյակը պատասխանատու է անմիջապես գյուղերում տարվող աշխատանքի, ծրագրերի իրագործման, նոր նախաձեռնությունների, ծրագրերի արդյունավետության մշտադիտարկման, համայնքների զարգացումն ուղղորդելու, պետական մարմինների հետ հարաբերությունների, մասնագետների վերապատրաստման համար։  

Լիանա Ղալթաղչյանը հանդիսանում է ՔՈԱՖ-ի գործադիր տնօրենը[30]։ Հիմնադրամն ունի շուրջ 150 աշխատակից։

ՔՈԱՖ-ին սատարած հռչակավոր մարդիկ խմբագրել

Բազմաթիվ հայտնի մարդիկ են սատարել ՔՈԱՖ-ին իր առաքելության իրականացման ճանապարհին[31]։ Նրանցից են

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Երևանի պետական համալսարան,, Կարիերայի կենտրոն, (2016). «Ձեռնարկությունների հետ համագործակցություն».{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  2. Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն, (2015 թ․ նոյեմբերի 13). «ԱՄՆ դեսպանատունը և COAF-ը շարունակում են ընդլայնել անգլերենի դասընթացները Հայաստանում».{{cite news}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  3. Հայաստանի ամերիկյան համալսարան,, Առողջապահական ծառայության հետազոտության և զարգացման կենտրոն, (Հունիս, 2016). «Գյուղական դպրոցներում առողջ սննդի ապահովման ծրագիր» (PDF).{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  4. «Արմենպրես» լրատվական գործակալություն, (2009 թ․ ապրիլի 3). ««Հայաստանի մանուկներ հիմնադրամն» այս տարի ևս առողջապահական, սոցիալական, տնտեսական զարգացման, կրթական ծրագրեր կիրականացնի Արմավիրի մարզի մի շարք համայնքներում».{{cite news}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  5. The Armenian Weekly թերթ, (2018 թ․ մայիսի 17). «Cutting Edge COAF SMART Center Set to Transform Lori Region of Armenia».{{cite news}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  6. «Հետք» օնլայն,, Անի Հովհաննիսյան, (2018 թ․ մայիսի 27). «Մարդկային ներուժի արտահայտումը՝ տեխնոլոգիայի միջոցով․ Լոռիում կբացվի ՍՄԱՐԹ կենտրոնը».{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  7. «Empower a Generation – COAF SMART Center». COAFkids. 2017 թ․ ապրիլի 12.
  8. «Երկիր մեդիա» ՀԸ, «Երկրի հարցը»,, Դավիթ Սարգսյան (2017 թ․ նոյեմբերի 24). ««Կառավարությունը և օլիգարխները պետք է գիտելիքի ապագա ապահովեն».{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  9. «Արցախպրես» լրատվական գործակալություն (2016 թ․ օգոստոսի 11). «Արցախում գործող ամառային դպրոցների երեխաները մշակութային ելույթներ են ունեցել զինվորների համար».
  10. «Շիրակ» ՀԸ, Մարիամ Խալաթյան (2017 թ․ մայիսի 24). «, Առողջ սնունդ Հայաստանի մարզերի երեխաներին. COAF-ը շարունակում է գործը».
  11. «Ամերիկյան դեսպանատունը, ՀՀ ԿԳՄՍՆ-ն ու ՔՈԱՖ-ը բարելավում են անգլերենի կրթության որակը Լոռու մարզում». Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը. 2021 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2022 թ․ մարտի 24-ին.
  12. Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն,, Անի Հարությունյան (2017 թ․ հուլիսի 16). «ԱՄՆ դեսպանատունն ու ՔՈԱՖ-ը շարունակում են ընդլայնել անգլերրենի ծրագրերը».{{cite news}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  13. Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն, (2015 թ․ նոյեմբերի 13). «ԱՄՆ դեսպանատունն ու ՔՈԱՖ-ը շարունակում են ընդլայնել անգլերրենի ծրագրերը».{{cite news}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  14. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ,, Թամարա Մուրադյան (2016 թ․ դեկտեմբերի 13). «Ի՞նչ դառնալ».{{cite news}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  15. Նյուզ.am, Բժշկական նորություններ (2016 թ․ մայիսի 13). «Ամերիկացի ատամնաբույժները Հայաստանի մարզային դպրոցներում կարիեսի կանխարգելման ծրագիր կիրականացնեն».
  16. Հայաստանի հանրային ռադիո,, Սաթիկ Իսահակյան (2017 թ․ հունիսի 17). ««Հայաստանի Մանուկներ» հիմնադրամը փոխել է արմավիրցի դպրոցականների կենսաձևը».{{cite news}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  17. «Սպուտնիկ Հայաստան»,, Գոհար Սարգսյան (2016 թ․ նոյեմբերի 11). «Ատամի մեկ խոզանակ բոլորի համար. որոշ համայնքներում ատամ լվանալն անլուրջ գործ է».{{cite news}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  18. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ,, Գագիկ Անտոնյան (2017 թ․ հուլիսի 20). «Ամերիկահայ բժիշկները՝ Հայաստանի մարզերում».{{cite news}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  19. Հայերն այսօր (2017 թ․ մայիսի 15). «Առողջ սնունդ Հայաստանի մարզերի երեխաներին. COAF-ը շարունակում է գործը».
  20. «Անկյուն+3» ՀԸ,, Մերի Կոլոլյան (2016 թ․ փետրվարի 29). «Դպրոցական ժամանակակաից ճաշարաններ՝ Քարինջում, Թումանյանում ու Դսեղում».{{cite news}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  21. «Նոյյան տապան» լրատվական գործակալություն (2016 թ․ հունիսի 1). «Արտենին այսուհետ համայնքային լոգոպեդ ունի».
  22. «Ֆորտունա» ՀԸ,, Անահիտ Կարապետյան (2017 թ․ հուլիսի 11). «Արևոտ սենյակ Լոռիում».{{cite news}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  23. Հանրային հեռուստաընկերություն, «Հրապարակում» հաղորդաշար,, Արմենուհի Մինասյան (2016 թ․ ապրիլի 8). ««Հայաստանի մանուկներ» հիմնադրամը ընդլայնում է ծրագրերը».{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  24. Civilnet,, Roubina Margossian, (2016 թ․ հուլիսի 1). «Smart Centers: An Investment in Armenia's Potential».{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  25. 1in.am օնլայն լրատվական,, Քրիստինա Աղալարյան (2018 թ․ մայիսի 27). «ՍՄԱՐԹ կենտրոնում հեռանկարները մեծ են. աշակերտները վստահ են՝ սա Նոր Հայաստանում դրսևորվելու հնարավորություն է».{{cite news}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  26. «Մատենադարանի արժեքավոր ձեռագրերի թվային ցուցադրությունը «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ»-ում». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2022 թ․ մարտի 24-ին.
  27. SMART Debet Project with Children of Armenia Fund: What changed in the village?, Վերցված է 2022-03-24-ին
  28. «ՔՈԱՖ-ն ու ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատունը որակապես նոր հասարակական տրանսպորտ են բերում Լոռու մարզ». news.am. Վերցված է 2022 թ․ մարտի 24-ին.
  29. «COAF Raises Over $8.4 Million to Build Second SMART Center in Armenia – Asbarez.com» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 24-ին.
  30. Մեդիամաքս (2019 թ․ հունվարի 16). «Լիանա Ղալթաղչյանը՝ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենը».
  31. Asbarez (2017 թ․ դեկտեմբերի 20). «$3.6 Million Raised for Villages In Armenia During COAF Gala».

Արտաքին հղումներ խմբագրել