Հայաստանի ճարտարապետների միություն

Հայաստանի ճարտարապետների միություն (Ալեքսանդր Թամանյանի անվան Հայաստանի ճարտարապետի տուն), նպատակն է նպաստել հայկական ճարտարապետության զարգացմանը, ծառայել հայ ազգային ճարտարապետությունը ժամանակակից առաջադեմ լուծումներով հարստացնելուն։ Միությունը ստեղծվել է 1932 թվականին Երևանում։ Հայաստանի ճարտարապետների միության նախագահն է Մկրտիչ Մինասյանը։

Հայաստանի ճարտարապետների միություն
Հայաստանի ճարտարապետների միության շենքը
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր Հայաստան
Հիմնադրված1932
Գլխավոր քարտուղարՄկրտիչ Մինասյան
Կայքarmarch.am

2018 թվականի մարտի 17-ին Ճարտարապետների միության 19-րդ համագումարում որոշվել է Հայաստանի ճարտարապետների միությունը վերակազմակերպվել Ճարտարապետների պալատի[1]։

Հայաստանի ճարտարապետների միության շենքն ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ճարտարապետների պալատը նոր սերնդի համար այլ պայմաններում աշխատելու լուրջ բազա կլինի. Նարեկ Սարգսյան». armenpress.am. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։