Հայաստանի հողերը.Հայաստանը զանազան հողային ծածկույթ ունեցող երկիր է, որն իր մեջ ներառում է 5 հողային գոտի և 14 տեսակի հողեր։

Գոտի Տարածք (հազար հա) Տարածման շրջանները Հողերի տեսակները, նրանց տարածման շրջանները (հազար հա) և Հայաստանի հողերի պահուստային մասը Ծովի մակերևույթից ունեցած բարձրությունը
Տափաստանային 797 (30.4 %) Արագածոտն, Արարատ, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Սյունիք, Վայոց ձոր, Շիրակ

Սևահողեր՝ 718 (27.4 %), մարգագետնային սևահողեր՝ 13 (0.5 %), ողողվող՝ 48 (1.8 %), բնահողեր՝ — 18 (0.7 %) || 1300-2450

Անտառային 712 (27.4 %) Արարատ, Արագածոտն, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Սյունիք, Տավուշ Գորշ՝ 133 (5.2 %), ճիմածածկ՝ 15 (0.6 %), շագանակագույն՝ 564 (21.6 %) 500-2400
Լեռնամարգագետնային 629 (24 %) Արարատ, Արագածոտն, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Սյունիք, Վայոց ձոր, Տավուշ Լեռնամարգագետնային՝ 346 (13.2 %), մարգագետնատափաստանային՝ 283 (10.8 %) 2200-4000
Չոր տափաստանային 242 (9.2 %) Արարատ, Արագածոտն, Կոտայք, Սյունիք, Վայոց ձոր Շագանակագույն՝ 242 (9.2 %) 1250-1950
Կիսաանապատային 236 (9 %) Արագածոտն, Արարատ, Արմավիր, Կոտայք, Երևան Գորշ կիսաանապատային՝ 152 (2.8 %), գորշ ոռոգվող՝ 53 (2 %), հնէաջրամորֆ՝ 2 (0.1 %), աղուտ կալիումային՝ 29 (1.1 %) 850-1250
Անապատային 0,2 Արարատ Ավազային՝ 0,2 900-950
  • Վերոթվարկյալ գոտիները զբաղեցնում են 2616 հազար հա տարածք (87,96 %), 358.3 հա (12,04 % Հայաստանի տարածքի) կազմում են ջրային, ավազային և այլ տարածքները։

Տափաստանային խմբագրել

 
Շիրակի հարթավայր՝ սևահողերի, բնահողերի և ողողվող հողերի տարածման վայր։

Տափաստանային հողերը ներառում են սևահողերը, մարգագետնային սևահողերը,ողողվող հողերը և բնահողերը։

Սևահողերը ձևավորվել են Արարատյան հարթավայրում, Շիրակի սարահարթում (Շիրակի գոգահովիտ և այլ տարածքներում), Լոռվա տափաստանում (Լոռվա գոգահովիտ և այլ տարածքներ), Սևանի ավազանում, Զանգեզուրի հարթավայրում և համեմատաբար ոչ բարձր լեռնային զանգվածներում՝ 1300—2450մ բարձրության վրա։ Բնութագրվում է հումուսի տարբեր չափաքանակի պարունակությամբ (3,5-12 %), միջինից բարձր ներծծմամբ (35-55 մգ),միաձուլման մեծ հատկանիշով, (pH=6.0-8.2)-ի նկատմամբ հիմնականում չեզոք, երբեմն թեթև թթվային և թեթև ալկալիական ռեակցիայով, ինչպես նաև ջրաֆիզիկական բնույթով ու բաղադրության տեսանկյունից լավագույն ցուցանիշներով։

Մարգագետնային սևահողերը ձևավորվել են սևահողերի ձևավորման սահմաններում, բնահողերի կամ արտաքին շերտի խոնավեցման պայմաններում։ Հիմնականում տարածված են Լոռվա տափաստաններում, Շիրակի սարահարթում և Սևանի ավազանում։

Շատ մոտ են կրազուրկ սևահողերին, հատուկ ջրային պայմանների դեպքում պարունակում են մեծ քանակությամբ օրգանական նյութեր։ Հումուսի պարունակությունը մեծ է, կազմում է 10-13 %։ Հողն ունենում է թույլ թթվային ռեակցիա, 100 գրամ հողում ներծծման գործակիցը կազմում է 57մգ կատիոն։

Ողողվող հողերը գտնվում են գետերի հովիտներում և սևանա լճի ջրերից ազատված առափնյա գոտիներում։ հումուսի պարունակությունը ցածր է (2-4 %)։ Մեծ է ներծծված մագնիումի պարունակությունը։ Հողն ունի (pH=6.9-8.1) չեզոք, երբեմն թույլ ալկալիական ռեակցիա և ներծծման տարբեր ծավալներ (14-35 մգ)։

Բնահողերը ձևավորվել են Սևանա լճի ջրերից ազատված առափնյա տարածքներում՝ ջրի մակարդակի անկման հետևանքով։ Հողը մեծ տարածք է զբաղեցնում և բնութագրվում է ավազակավային բաղադրությամբ, խճաքարային կառուցվածքով և հումուսի շատ ցածր պարունակությամբ (0,3-0,5 %)։

Անտառային խմբագրել

Անտառային հողերն իրենց մեջ ներառում են գորշ անտառային, ճիմակարբոնային և անտառաշագանակագույն հողի տեսակներ։

Գորշ անտառային հողերը ձևավորվել են լեռնալանջերին՝ 1800—2250 մետր բարձրության վրա։ Հաճախ են պարունակում կավ։ Բավականին հումուս են պարունակում (4-8 %), ունեն ներծծման միջին ծավալ (28-34 մգ), (pH=4,6-5.9) թթվային ռեակցիա և ջրաֆիզիկական դրական բնույթ։

Անտառային ճիմակարբոնային հողերը տարածվում են միջին բարձրության ծալքավոր սարերի վրա Գուգարք, Ախումա և Բարգուշատ։ Բնութագրվում են հումուսի շատ պարունակությամբ (7,5-11 %), վերին շերտերի (pH=7.0-7.4)-ի չեզոքությամբ, ներքևի շերտերում (pH=7.8-8.5) ալկալիական ռեակցիայով, հիմքի ալկալիական հարստությամբ, ներծծման միջին և բարձր ծավալով (37-56 мг/экв), կավային, ավազակավային կազմությամբ։

Շագանակագույն անտառային հողերը տարածված են Հայաստանի Գուգարք, Փամբակ, Զանգեզուր լեռնաշղթաներում՝ 500—1700 մ բարձրության վրա, արևոտ չոր լանջերին՝ 2400մ բարձրության վրա։ Բնութագրվում են քարքարոտությամբ, կավային, ավազակավային մեխանիկական կազմությամբ, պարունակում են մեծ քանակությամբ հումուս (4-10 %), ներծծման միջին ծավալ ունեն (30-44 մգ), պարունակում են կարբոնատներ, հարուստ են ջրաֆիզիկական բնույթով։

Լեռնամարգագետնային խմբագրել

Լեռնամարգագետնային հողերը ներառում են հողերի լեռնամարգագետնային և մարգագետնատափաստանային տեսակները։

Լեռնամարգագետնային հողեր գոյություն ունեն մասնատված լեռնալանջերին և սարահարթերին՝ 2200—2600 մ և ավելի բարձրության վրա, սառը և խոնավ եղանակային պայմաններում։ Պարունակում են մեծ քանակությամբ հումուս (13-20 %), թեթև մեխանիկական բաղադրություն և փխրուն կառուցվածք, համեմատաբար ցածր ներծծման գործակից (15-20 մգ), (pH=4.8-5.5) թթվային ռեակցիա և ջրաֆիզիկական բարվոք վիճակ։

Մարգագետնատափաստանային հողերը տարածվում են 1800—2600 մետր բարձրության վրա։ Պարունակում են մեծ քանակությամբ հումուս (8-13 %), (pH=5.5-6.8) չեզոք կամ թեթև թթվային ռեակցիա, ներծծման մեծ ծավալ, միջին ու ցածր ավազակավային մեխանիկական բաղադրություն և ջրաֆիզիկական բարվոք վիճակ[1]։

Չոր տափաստանային խմբագրել

Չոր տափաստանային հողերը ներառում են միայն շագանակագույն հողերը, որոնք ձևավորվում են 1250—1950 մ բարձրության վրա, Արարատյան գոգավորության չոր տափաստանային սարահարթերում, Վայքի և Զանգեզուրի միջլեռնային հարթություններում և լեռնալանջերին։ Պարունակում են միջին քանակությամբ հումուս (2-4 %), քարքարոտ են, մասնակի ցեմենտավորված են և ունեն վառ արտահայտված կարբոնատային տեսք։ Ունեն (pH=7.4-8.5) քիչ կալիական ռեակցիա, ներծծման միջին ծավալ (30-35 մգ) և ջրաֆիզիկական ոչ բարվոք վիճակ։

Կիսաանապատային խմբագրել

Կիսաանապատային հողերը ներառում են գորշ կիսաանապատային, ողողվող գորշ մարգագետնային, հնէաջրամորֆ ալկալիական և ջրամորֆ աղուտային ալկալիական հողեր։

Գորշ կիսաանապատային հողերը զբաղեցնում են 850—1250 մ բարձրության վրա գտնվող Արարատյան նախալեռնային գոտու ցածրադիր վայրերը։ Բնութագրվում է հումուսի ոչ մեծ շերտով (25-40 սմ) և դրա քիչ պարունակությամբ (2 %), քարքարոտությամբ և կարբոնատներ շոշափելի քանակով։ Կարբոնատների ստորին շեմում հանդիպում են գիպսային շերտեր, որոնք ունեն ցածր ներծծման գործակից (20-30 մգ), ջրաֆիզիկական անբավարար բնույթ։ Նրանք հարուստ են հողային ալկալիական հիմքերով (pH=7.5-8.5), տեղ-տեղ աղային բնույթ ունեն։

Ողողվող գորշ մարգագետնային հողերը ձևավորվել են Արարատյան հարթավայրում՝ 800—950 մ բարձրության վրա՝ բնահողի, մակերեսային խոնավության և մարդկային բազմադարյան գործունեության արդյունքում։ Հումուսային շերտի խորությունը կազմում է 80-120 սմ։ Հողը բնութագրվում է կարբոնատների բարձր՝ (3-7 %) և հումուսի ցածր՝ (1,5-2,0 %) պարունակությամբ, կավային և ավազակավային մեխանիկական բաղադրությամբ։ Հողի ալկալիական ռեակցիան՝ 8.2-8.5: Հողը հիմնականում աղակալված չէ, սակայն հանդիպում են տարածքներ, որոնք ընդերքի հանքային ջրերի ազդեցությամբ թույլ աղակալված են և ալկալիացված չեն։ Հողի ներծծման միջին գործակիցը կազմում է 30-40 մգ։ Ունի բավարար ջրաֆիզիկական բնույթ։

Ալկալիացված հողեր հանդիպում են գույնզգույն կավե շերտերի վրա, Երևանի մոտակայքում։ Բնութագրվում են բաժան-բաժան լինելով, ծավալի փոքրությամբ, կավային մեխանիկական կազմով, հումուսի (0,8-2,6 %) և կարբոնատների (4-12 %) քիչ պարունակությամբ, (0.8-2.5 %) աղակալմամբ, թույլ ալկալիական ռեակցիայով, գիպսացիայով և ներծծման միջին ընդունակությամբ։ Ունի ոչ բարվոք ջրաֆիզիկական բնույթ։

Հիդրոմորֆիկ աղուտ ալկալիական հողերը ձևավորվել են Արարատյան հարթավայրում, այն վայրերում, որտեղ ընդերքի ջրերը հանքային են և մոտիկ են երկրի մակերեսին (1-2 մ)։ Նրանք բնութագրվում են բավական աղիությամբ (1-3 %), բավականին կարբոնատացված են, թույլ հումուսային պարունակություն ունեն (<1.0 %), բարձր ալկալիական են (pH 9-11) և պարունակում են հանգած նատրի։ Աղերի մեջ մեծ տոկոս է կազմում սոդան, ինչը դժվարեցնում է հողերի մելիորացիան։

Տես նաև խմբագրել

  • Հայաստանի ջրագրություն
  • Հայաստանի բուսական աշխարհ
  • Հայաստանի կենդանական աշխարհ

Ծանոթագրություններ խմբագրել