Հայաստանի տարածքում հարթավայրային վայրերը բավականին հազվադեպ են։ Առավել հաճախ դրանք ներկայացված են գոգահովիտներով և հրաբխային սարահարթերով։ Հայաստանի հարթավայրերի ընդհանուր մակերեսը կազմում է նրա տարածքի 4720 կմ² կամ 15,5 %-ը, որից մոտ 3300 կմ² (70%) Արարատյան դաշտի մասն է կազմում, 1425 կմ² -ին (30%)՝ հանրապետության մյուս բոլոր հարթավայրերը։

Հայաստանին բնորոշ սարահարթեր։

Ստորև ներկայացված են Հայաստանի հարթավայրերն ու դրանց գտնվելու վայրերը.

Անվանում Պատկեր Տեղագրություն Տարածք ≈ (կմ²)
Արարատյան դաշտ Արագածոտնի մարզի հարավ, Արմավիրի մարզ, Կոտայքի մարզի կենտրոնական հատվածի արևմուտք, Արարատի մարզի արևմուտք։ 3300[1]
Շիրակի դաշտ Շիրակի մարզի հարավային հատված, գոգահովիտը հարավային հատվածից շրջապատված է Շիրակի լեռնաշղթայով, արևելքից՝ Փամբակի լեռնաշղթայով, հարավ-արևելքից՝ Արագած լեռով։ 600
Լոռվա սարահարթ Լոռու մարզի հյուսիս-արևմուտք, գոգահովիտը արևմուտքից շրջապատված է Ջավախքի լեռնաշղթայով, հարավից՝ Բազումի լեռնաշղթայով, արևելքից՝ Վիրահայոց լեռնաշղթայով։ 325
Մասրիկի դաշտ Գեղարքունիքի մարզի հարավ-արևելք։ Հարթավայրը գտնվում է Սևանա լճից հարավ-արևելք։ 300
Ապարանի դաշտ Արագածոտնի մարզի կենտրոնական մաս։ Գոգահովիտը արևմուտքից շրջապատված է Արագած լեռով, արևելքից՝ Ծաղկունյանց լեռնաշղթայով, հարավից՝ Արա լեռով։ 80
Շինուհայրի հարթավայր Սյունիքի մարզի կենտրոնական մաս։ Սարահարթը գտնվում է Գորիս քաղաքի մոտակայքում։ 35
Փամբակի գոգավորություն Լոռու մարզի հարավ-արևմուտք։ Գոգահովիտը շրջապատված է լեռնաշղթաներով (հյուսիսից՝ Շիրակի լեռնաշղթայով)։ 31
Աշոցքի սարահարթ Շիրակի մարզի հյուսիս, Աշոցք գյուղի մոտակայքում 25
Աղստևի գոգահովիտ Լոռու մարզի հարավ-արևելք։ Գոգահովիտը հյուսիսից շրջապատված է Հալաբի, հարավից՝ Փամբակի լեռնաշղթայով 10
Վանաձորի գոգահովիտ Լոռու մարզի հարավ-արևմուտք։ Գոգահովիտը հարավից շրջապատված է Բազումի, հյուսիսից՝ Փամբակի լեռնաշղթայով 8
Արտաշեսյան հարթավայր Սյունիքի մարզի կենտրոնական մաս։ Հարթավայրը գտնվում է Գորիս քաղաքի մոտակայքում։ 6
Սիսիանի հարթավայր Սյունիքի մարզի կենտրոնական մաս։ Քաղաքի տարածքում է գտնվում Սիսիան քաղաքը 4,5

Նաև Հայաստանում հարթավայրային վայրերը տեղակայված են՝

  • Սևանա լճից արևմուտք և հարավ ընկած հատվածում։ Հարթավայրը տարածվում է ջրափնյա գծի երկայնքով մոտ 70 կմ երկարությամբ, լայնությունը կազմում է 2-3 կմ։
  • Արփի լճից հարավ-արևմուտք։
  • Փոքր հարթավայրային տարածքները հանդիպում են գետերի հովիտներում։ Հարթավայրերը Հայաստանում համարվում են երկրի կարևորագույն հատվածները, դրանք մեծ դեր են խաղում երկրի գյուղատնտեսության մեջ[2][3]

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wikimapia - Let's describe the whole world!
  2. «Армения». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.
  3. http://www.kscnet.ru/ivs/conferences/simposium_4/abstr/abs4-33.pdf