Հին ժամանակներում ժամանակակից Հայաստանի տարածքում հանդիպում էին մի քանի տեսակի կատվազգիների արեալներ։

Ասիական առյուծ

Այսօրվա դրությամբ Հայաստանում բնակվում է մեծ կատուների մեկ տեսակ՝ առաջավորասիական ընձառյուծ (Panthera pardus ciscaucasica) և հինգ տեսակի մանր կատուներ՝ կովկասյան լուսան (Lynx lynx dinniki ), եղեգնակատու (Felis chaus chaus), անտառային կատու (Felis silvestris), մանուլ (Otocolobus manul) և տափաստանային կատու (Felis silvestris lybica)։

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

Առյուծները և վագրակատուները Հայաստանի տարածքից անհետացել են վաղուց, վագրերն այստեղ ապրել են մինչև 20-րդ դարի սկիզբը, ընձառյուծներն այս պահին ապրում են Հայաստանի տարածքում, սակայն նրանց թվաքանակը կազմում է մոտավորապես 5-7[1]։

Վագրակատուները և առյուծները, որոնք բնակվել են Հայաստանում, պատկանել են ասիական ենթախմբին (Acinonyx jubatus venaticus - ասիական վագրակատու, Panthera leo persica - ասիական առյուծ)։ Վագրերը, որոնք նախկինում ապրել են Հայաստանի տարածքում, պատկանել են թուրանական ենթատեսակին (Panthera tigris virgata - թուրանական վագր), սակայն այսօր դրանք համարվում են վերացած տեսակ։ Ընձառյուծներ այսօր կան Հայաստանում և պատկանում են առաջավորասիական ենթատեսակին. այն համարվում է ընձառյուծների ամենախոշոր ներկայացուցիչը[2]։

Ընձառյուծներ խմբագրել

 
Առաջավորասիական ընձառյուծ

Ընձառյուծների ժամանակակից արեալը Հայաստանում զբաղեցնում է մոտավորապես 2856,8 կմ² և զբաղեցնում է հարավային և հարավարևմտյան հատվածները (Վայոց ձոր, Արարատ (Խոսրով)[3] և ՍյունիքԱռաջավորասիական ընձառյուծը կամ կովկասյան ընձառյուծը մինչև 1970-ական թվականների սկիզբը ապրում էր ոչ միայն վերոնշյալ վայրերում, այլ Հայաստանի հյուսիսարևելյան հատվածներում՝ Սևանից հյուսիս, սակայն նրանց պոպուլյացիան անհետացել է։ 1972 թվականին առաջավորասիական ընձառյուծը ստացավ պահպանվող տեսակի կարգավիճակ, իսկ 1987 թվականին ներառվեց Կարմիր գրքում, որպես անհետացող տեսակ[4]։

Այս գիշատչի տարածման արեալներից են՝ Գեղամա, Վայքի, Զանգեզուրի, Բարգուշատի և Մեղրու լեռները։ Հիմնական գործոնները, որոնք վտանգ են ներկայացնում Հայաստանի ընձառյուծներին, հետևյալն են՝ գերարածեցում, որսագողություն, հրդեհներ և մարդկային գործոն[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Красная книга Армении: 5 или 7 леопардов и еще меньше награждённых авторов». REGNUM. 20 мая 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 3-ին.
  2. crazy_zoologist: Кошачий мир Армении
  3. LLC, Helix Consulting. «Խոսրովի արգելոցում 40 տարվա ընթացքում առաջին անգամ կովկասյան ընձառյուծ է նկատվել (Տեսանյութ) - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 25-ին.
  4. «Կովկասյան ընձառյուծ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 25-ին.
  5. http://www.shikahogh.am/pdf/leopardinarmenia.pdf(չաշխատող հղում)