Հայաստանի ժողովրդական կուսակցություն

Հայաստանի ժողովրդական կուսակցություն (կրճատ՝ ՀԺԿ), ձախակողմյան սոցիալիստական կուսակցություն Հայաստանում։

Հայաստանի ժողովրդական կուսակցություն
Տեսակկուսակցություն
Երկիր Հայաստան
ԱռաջնորդՍտեփան Դեմիրճյան
ՀիմնադիրԿարեն Դեմիրճյան
Հիմնադրված1998
Գաղափարախոսությունսոցիալիզմ և պրո-եվրոպեականություն
ՇտաբԵրևան, Հայաստան

Պատմություն խմբագրել

Հիմնադրվել է 1998 թվականին Կարեն Դեմիրճյանի կողմից։ 1999 թվականի Հայաստանի հանրապետական կուսակցության հետ միասին՝ ստեղծելով Միասնություն դաշինքը մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին՝ ստանալով մեծամասնություն և ընտրվելով ՀՀ Ազգային ժողովի նախագահ։ Կարեն Դեմիրճյանի սպանությունից հետո կուսակցության ղեկավար է դարձել Ստեփան Դեմիրճյանը։ Կուսակցությունը մասնակցել է 2003 թվականի խորհդարանական ընտրություններին, ստացել է 1․1% ձայն, ուստի և չի անցել խորհրդարանում։ Իրենց նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանը, 2003 թվականի ՀՀ նախագահի ընտրությունների առաջին փուլում ստացավ ձայների 27.4%-ը, իսկ երկրորդ փուլում՝ ձայների 32․5%-ը։ 2007 թվականի Ազգային ժողովի ընտրություններին ստացան 1.68% ձայն, որը նույնպես չապահովեց տեղեր խորհրդարանում։ Մինչև 2007 թվականի Ազգային Ժողովի ընտրությունները կուսակցությունը Հայ ազգային կոնգրեսի հետ միասին ստեղծեցին Կոնգրես-ՀԺԿ դաշինքը[1]։ Դաշինքը ստացավ ձայների 3․72%, ուստի չստացավ տեղ խորհրդարանում։ Կուսակցությունը որոշում կայացրեց չմասնակցել 2018 թվականի ՀՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման ընտրություններին՝ սատարելով Իմ քայլը դաշինքին[2]։

Գաղափարախոսություն խմբագրել

2007 թվականին կուսակցությունը փոխեց իր գաղափարախոսությունը ռուսամետությունից եվրոպամետություն։ Դեմիրճյանը պնդում էր․ «Հայաստանը պետք բռնի Եվրոպական ինտեգրման ճանապարհը»՝ արդյունավետորեն փոխելով կուսակցության կողմնորոշումը ԱՊՀ երկրների հետ համագործակցելուց դեպի Եվրոպայի հետ համագործակցություն[3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ընտրական ծրագիրը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 5-ին.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 5-ին.
  3. [1]