Անվան ծագումնաբանությունը խմբագրել

Հայ ազգի կազմավորման ընթացքում կարևորագույն դեր են կատարել երկու հիմնական ցեղային միություններ. Արմե-Շուպրիան (մ.թ.ա. XII-VII դդ.)՝ Հայկական լեռնաշխարհի հարավ արևմուտքում և Հայասա-Ազզին (մ.թ.ա. II հազարամյակ)՝ հյուսիս–արևմուտքում։

Հայերն իրենց «հայ» ինքնանվանումը, ինչպես նաև սեփական երկրի անվանումը «Հայք», «Հայաստան» վերցրել են Հայասայից, որտեղ հիմնական արմատը «հայ»–ն է, իսկ «սա»–ն խեթական վերջածանց է, որը մատնանշում է երկիրը ու համընկնում է հայերենի «ստան» վերջածանցին։ Այսինքն՝ Հայասա նշանակում է հայերի երկիր, Հայաստան։

Ինչ վերաբերվում է «արմեն» և «Արմենիա» անվանումներին ու դրանց տարաձևերին, որոնցով հայերին ու հայերի երկիրը անվանում են աշխարհ ժողովուրդների մեծ մասը, մասնագետները դրանք կապում են Արմե-Շուպրիայում բնակվող «հնդևրոպական նախահայկական ցեղերի» հետ։ Ասորական արձանագրություններում ինչպես Արմե-Շուպրիան, այնպես էլ այնտեղ բնակվող ժողովուրդն անվանվում են «Ուրմե»[1], իսկ ուրարտական արձանագրություններում՝ «Օրմե» կամ «Արմե»[2]։

Առաջին հիշատակությունները խմբագրել

Հայաստանի մասին ամենավաղ գրառումները հաստատում են նրա գոյության մասին դեռևս մ.թ.ա. 6–րդ դարում։ Դարեհ I Մեծ պարսկական թագավորի հրամանով արված եռալեզու Բեհիսթունի արձանագրությունը հիշատակում է Ուրարտուն բաբելոներեն, Արմինա` պարսկերեն և Հարմինույա` Էլամերեն։ Հունարենով Հայերը հիշատակվում են մոտավորապես նույն ժամանակներում նշանավոր պատմագիր Հեկատեոս Միլեթացու (մոտավորապես մ.թ.ա. 476 թվականին)[3] և պատմահայր Հերոդոտոսի կողմից[4]։ Քսենոփոնը նկարագրում է հայկական գյուղի կյանքի բազմաթիվ կողմերը և հայերի հյուրընկալությունը[5]։

Հայեր և Հայաստան անունները տարբեր լեզուներում խմբագրել

Լեզու Հայեր/հայկական Հայաստան
Հայերեն հայեր Հայաստան, Հայք
Արաբերեն أرمن (Արման), հոգնակի أرمني (Արմանի) رمينيا (Արմանիյա)
Արամերեն ܐܪܡܐܢܥ (Արմանի) ܐܪܡܝܢܝܐ (Արմանիյա)
Ադրբեջաներեն Ermǝnilǝr (Էրմա̈նի) Ermǝnistan (Էրմա̈նիստան)
Պարսկերեն ارمنی (Արմանի) ارمنستان (Արմենիստան)
Վրացերեն სომხები (Սոմխեբի) სომხეთი (Սոմխեթի)
Հունարեն Αρμένιοι (Arménioi) Αρμενία (Armenía)
Եբրայերեն ארמנים (Արմենիմ) ארמניה (Արմենյա)
Քրդերեն Էրմենի Էրմենիստան
Մակեդոներեն Ерменци (Էրմենցի) Ерменија (Էրմենիյա)
Ռուսերեն армяне (առմյանե) Армения (Առմենիյա)
Թուրքերեն Ermeniler Ermenistan

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ter-Sarkisyants A.E., History and culture of the Armenian people from ancient times to the beginning of the XIX century. M., 2005
  2. С.Ю. Гуроклян: ПРОБЛЕМА ПРОИСХОЖДЕНИЯ АРМЯНСКОГО НАРОДА НА СОВРЕМЕННОМ ЭТАПЕ (1991 – 2012 ГГ.), 2013 г., УДК 94
  3. "Χαλύβοισι πρὸς νότον Ἀρμένιοι ὁμουρέουσι (Армяне граничат с халибами на юге)". Chahin, Mark (2001). The Kingdom of Armenia. London: Routledge. էջեր fr. 203. ISBN 0-7007-1452-9.
  4. Գիրք յոթերորդ, «Պոլիհիմնիա», մաս 73
  5. Xenophon, Anabasis, IV.v.2-9.