Համմուրապի (մոտ մ. թ. ա. 1810, Բաբելոնի թագավորություն - մոտ մ. թ. ա. 1750[1], Բաբելոնի թագավորություն), Բաբելոնի արքա մ.թ.ա.1792 - 1749 թթ. Բաբելոնական ասորեական հարստությունից։ Սին-մուբալիտի որդին։ Նրա անունով մեզ է հասել օրենքների ժողովածու։

Համմուրապի
Ծնվել է՝մոտ մ. թ. ա. 1810
ԾննդավայրԲաբելոնի թագավորություն
Մահացել է՝մոտ մ. թ. ա. 1750[1]
Վախճանի վայրԲաբելոնի թագավորություն
ԵրկիրԲաբելոնի թագավորություն
ՏոհմՀին Բաբելոնյան կայսրություն
թագավոր, միապետ և առաջնորդ
ՀայրՍին-Մուբալիտ
ԵրեխաներՍամսու-իլունա
ՀավատքԲաբելոնյան կրոն

Համմուրապի արքայի օրոք Բաբելոնյան ռազմաքաղաքական վերելք է ապրում։ Վերջինս նախ և առաջ նվաճում է մի շարք ամորեական ցեղապետություններ և Հարավային Միջագետքի քաղաքները։ Այնուհետև բաբելոնյան զորքերը գրավում են Աշուրը և հաղթական արշավանքներ կատարում դեպի էլամ։ Համմուրաբին իր տիրապետությունը հաստատում է ողջ միջագետքի վրա։ Նա ձգտում էր ռազմական ուժով նվաճված պետությունը ամրապնդել նաև ներսից։ Այդ նպատակով նրա հրամանով հավաքվեցին Միջագետքում նախորդ դարաշրջաններում ստեղծված օրենքների ժողովածուներ, դրանք հիմնավորապես վերամշակվեցին, և կազմվեց միասնական օրենսգիրք։ Դա միջազգային իրավունքի պատմության մեջ առաջին հիմնավոր փորձն էր իրավական պետության ստեղծման ճանապարհին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 118  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համմուրաբի» հոդվածին։