Համերֆեստ (նորվ.՝ Hammerfest), կոմունա (համայնք) Նորվեգիայի Ֆինմարք ֆյուլքեյում (մարզում)։ Կոմունայի վարչական կենտրոնը Համերֆեստ քաղաքն է։ Պաշտոնական լեզուների ընտրության ժամանակ 3 լեզուներից որևէ մեկը չի ընտրել, այսինքն՝ չեզոք է։ Զբաղեցնում է 848.59 կմ² տարածք[1][2]։

Համերֆեստ
նորվ.՝ Hammerfest
Դրոշ Զինանշան


ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ԿարգավիճակՆորվեգիայի կոմունաներ
Մտնում էՖինմարք ֆյուլքե
ՎարչկենտրոնՀամերֆեստ
Քրիստինե Էրսթադ Բոկ
Հիմնական լեզուչեզոք (այսինքն կոմունան չի ընտրել լեզուներից որևէ մեկը)
Բնակչություն (2013)10109
Խտություն11,9
Տարածք848.59
Հիմնադրված էհուլիսի 17, 1789 թ.
Սահմանակցում էԿվալսուն, Ալտա Ֆլորեստա, Hasvik, Պորսանգեր և Մոսյո
Ժամային գոտիUTC+1
ISO 3166-2 կոդ2004
hammerfest.no

Համերֆեստ կոմունայի վարչական կենտրոնը համարվում է աշխարհի ամենահյուսիսային քաղաքը, որից քիչ հեռու գտնվում է Ստատօիլ ընկերության պատկանող Սնեվիտ խոշոր գազի հանքավայրը:Gamst, Thorbein (1984). Finnmark under Hakekorset - Festung Finnmark

Համերֆեստ քաղաքում է գտնվում «Հյուսիսային արջի թանգարանը», որը տեղակայված է քաղաքապետարանի շենքում և «Հյուսիսնորվեգական բնակավայրերի հետպատերազմյան վերականգնման թանգարանը»։ Յուրաքանչյուր տարի քաղաք են այցելում 2500-3500 հյուսիսային եղջերու։ Հայտնի է նաև ճարտարապետ Հանս Մագնուսի նախագծով 1961 թվականին մոդերնիզմի ոճով կառուցված Համերֆեստի եկեղեցին։

Քաղաքին է նվիրված հայտնի ռուս գեղանկարիչ Կոնստանտին Կորովինի (1861—1939) «Համերֆեստ, Հյուսիսափայլ» կտավը, որը ստեղծվել է 1894—1895 թվականներին։ Այժմ կտավը ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում[3]։

Քույր քաղաքներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

=

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Jukvam, Dag (1999). "Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen"
  2. "Kommunevåpen". Flags of the World. 30 April 2002.
  3. «Константин Коровин — Геммерфест. Северное сияние. 1894–1895». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 18-ին.
  4. «Города-побратимы Мурманской области». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 18-ին.

Գրականություն խմբագրել

  • М. М. Пришвин. «Гаммерфест»

Արտաքին հղումներ խմբագրել