Համբուրգի նավահանգստի թատրոն

«Համբուրգի նավահանգստի թատրոն» (գերմ.՝ Das Theater im Hafen Hamburg), թատրոն, որ գտնվում է Համբուրգի քաղաքային նավահանգստում (Գերմանիա

Համբուրգի նավահանգստի թատրոն
Տեսակերաժշտական թատրոն
Երկիր Գերմանիա
Գտնվելու վայրըՀամբուրգ Միտտե
Կայքstage-entertainment.de/unternehmen/theater-vermietung/stage-theater-im-hafen.html
 Theater im Hafen Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Թատրոնի շենքը կառուցվել է 1994 թվականին, Ստյուլկեն նավաշինարանի տեղում։ Շենքը կառուցվել է ընդամենը 8 ամսում` հատուկ «Ընկերը» մյուզիքլը բեմադրելու համար։ Այսպիսով թատրոնն ստացել է համապատասխան «Ընկեր» երաժշտական թատրոն անվանումը (գերմ.՝ Buddy Musicaltheater): Հանդիսասրահն ի սկզբանե նախատեսված էր 1500 հոգու համար։ Շինարարությունն արժեցել է 15 միլիոն գերմանական մարկ։ 2001 թվականի ապրիլին թատրոնի սեփականատերն է դարձել «Stage Entertainment Germany»-ն։ Այն վերակառուցել է թատրոնի շենքը, ձևափոխել է բեմը, հանդիսասրահն ու նախասրահը։ Ապակե դիմային հատվածում տեղակայվել է 600 քմ տարածք զբաղեցնող ռեստորան, որը կարող էր տեղավորել 220 մարդ։ Այստեղից տեսարան է բացվում դեպի Էլբա գետն ու Համբուրգի կենտրոն։ Նախասրահի ու ռեստորանի պատերին կազմակերպվել է նկարների ցուցահանդես, իսկ բացօթյա համալիրում տեղակայված են Նիկի դե սեն-Ֆալի երկու քանդակները։ Սրահն ընդալնվել է և կարող է տեղավորել մինչև 2030 հանդիսական։ Թատրոնն ստացել է նոր անվանում` կոչվելով Համբուրգի նավահանգստի թատրոն։

 
2013 թվական, հունիս. «Թատրոն Էլբայի վրա» (ձախից, կառուցվում է) և «Համբուրգի նավահանգստի թատրոն» (աջից):

Այս բոլոր հիմնանորոգումները թատրոնում հարմարեցվել են «Առյուծ արքա» մյուզիքլի գերմանական պրեմիերայի համար, որի առաջնախաղը տեղի է ունեցել 2001 թվականի դեկտեմբերի 2-ին։ Բեմադրությունը ցուցադրվում է արդեն 13 տարի, ինչը թույլատրում է Գերմանիայում տարբեր թատերական ռեկորդներ սահմանել։ 2014 թվականի հոկտեմբերին «Առյուծ արքա»-ն դիտել է 10 միլիոն հանդիսատես[1]։ Նոյեմբերի 10-ին թատրոնի կողքին «հարևան» է հայտնվում. «Stage Entertainment Germany»-ը կառուցել է «Թատրոն Էլբայի վրա», որն առաջին թատրոնն էր, որ կազմակերպությունը կառուցել էր «զրոյից»[2].

Ներկայացումներ խմբագրել

Բացման ամսաթիվ Փակման ամսաթիվ Բեմադրություն Ժանր Նշումներ
16.12.1994 07.04.2001 «Ընկերը» մյուզիքլ
02.12.2001 վարձույթ «Առյուծ արքա» մյուզիքլ Գերմանական առաջնախաղ

Տեխնիկական տվյալներ խմբագրել

  • Թատրոնը տեղավորում է 2030 հանդիսատես (1406 պարտերում և 624 պատշգամբում),
  • Բեմի մակերեսը 270 քմ է,
  • Բեմի մուտքի լայնությունը 14,5 մետր է, բարձրությունը` 7 մետր։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Der König der Löwen, Das Musical im Hamburger Hafen — Hamburg: Hafentheater Produktionsgesellschaft mbH (Hrsg.), 2006.

Արտաքին հղումներ խմբագրել