Համբույր (նկար, Մունկ)
«Համբույր» (նորվ.՝ Kyss), նորվեգացի նկարիչ-էքսպրեսիոնիստ Էդվարդ Մունկի նկարներից։ Նախնական էսքիզները ստեղծվել են 1890-ական թվականների սկզբին, սակայն հռչակավոր և սիրված տարբերակը թվագրվում է 1897 թվականին։ Այն հանդիսանում է նկարչի «Կյանքի ֆրիզ» ստեղծագործական ժամանակաշրջանի աշխատանքներից։
Համբույր նորվ.՝ Kyss | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Էդվարդ Մունկ |
տարի | 1897 |
բարձրություն | 99 սանտիմետր |
լայնություն | 81 սանտիմետր |
ուղղություն | էքսպրեսիոնիզմ |
ժանր | դիմապատկեր |
նյութ | Կտավ, յուղաներկ |
գտնվում է | Մունկի թանգարան, Օսլո |
հավաքածու | Մունկի թանգարան |
պատկերված են
| |
https://munch.emuseum.com//en/objects/4806/kyss կայք | |
Ծանոթագրություններ |
Նկարագիր խմբագրել
Նկարում պատկերված են երկու սիրահար երիտասարդներ, որոնք պատուհանի մոտ կանգնած համբուրվում են այնպես, կարծես միաձուլված լինեն։ Նրանց դեմքերը ներթափանցվում են մեկը մյուսի մեջ։ Ամենայն հավանականությամբ սենյակի ներքին կահավորումն ու ձևավորումը համընկնում է «Գիշերը Սեն Կլուում» կտավի ինտերիերի հետ[1][2] (1890): Այս հանգամանքը հնարավորություն է ընձեռում ենթադրել, որ կտավի ստեղծման հիմքում դրված է նկարչի իրական հիշողությունները[1]։
Մունկի «Համբույր» նկարը ոգեշնչել է երիտասարդ քանդակագործ Գուստավ Վիգելանդին, ով այդ տպավորությունների ներքո ստեղծել է «Թեքություն» քանդակը[3]։
Պատկերասրահ խմբագրել
Տես նաև խմբագրել
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1880-1885)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1886-1892)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1893-1898)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1899-1902)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1903-1905)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1906-1908)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1909-1913)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1914-1927)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1928-1944)