Համաշխարհային հակադոպինգային գործակալություն

Համաշխարհային հակադոպինգային գործակալություն (անգլ.՝ World Anti-Doping Agency, WADA, ֆր.՝ Agence mondiale anti-dopage), անկախ կազմակերպություն[2], որն իրականացնում է դոպինգի կիրառման դեմ պայքարի համակարգումը սպորտում, ստեղծվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) աջակցությամբ։

Համաշխարհային հակադոպինգային գործակալություն
Տեսակոչ առևտրային կազմակերպություն և anti-doping organization?
Երկիր Կանադա
ՀապավումAMA և WADA
Կարգախոսplay true
Հիմնադրվածնոյեմբերի 10, 1999 և 1999[1]
Գլխադասային գրասենյակTour de la Bourse, Մոնրեալ
Գլխավոր քարտուղարWitold Bańka?
Կայքwada-ama.org(անգլ.)

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

Կազմակերպությունը հիմնադրվել է 1999 թվականի նոյեմբերի 10-ին Լոզանում՝ Միջազգային օլիմպիական կոմիտեի և աշխարհի երկրների կառավարությունների պարիտետային հիմունքներով[2]։

2001 թվականից կենտրոնական գրասենյակը գտնվում է կանադական Մոնրեալում։

Գործակալության կարգախոսն է՝ Play True (Ազնիվ խաղա)։

Կառավարման մարմին՝ հիմնադիրների խորհուրդ, որը ներառում է 38 անդամ։ Անդամները նշանակվում են երեք տարի ժամկետով և կարող են վերընտրվել անսահմանափակ թվով ժամկետով։ 18 անդամ նշանակվում է ՄՕԿ-ի կողմից, նրանցից առնվազն չորսը՝ մարզիկներ են։ Եվս 18 անդամ նշանակվում է աշխարհի տարբեր երկրների միջկառավարական կազմակերպությունների, կառավարությունների և պետական իշխանության այլ մարմինների կողմից։ 4 անդամ կարող է նշանակվել հիմնադիրների խորհրդի կողմից՝ ՄՕԿ-ի և իշխանության մարմինների առաջարկությամբ համատեղ։ 2019 թվականի հունվարի դրությամբ 11 անդամներ ներկայացրել են Արևմտյան Եվրոպայի, 5-ը՝ Արևելյան Եվրոպայի երկրները (ներառյալ Սերբիան), 2-ը՝ Թուրքիան, 2-ը՝ Հարավային Կորեան, մի շարք այլ երկրներ ունեն մեկական ներկայացուցիչ[3]։

ՀՀԳ-ի նախագահ է ընտրում հիմնադիրների խորհուրդը՝ իր անդամների թվից, երեք տարի ժամկետով։ Կազմակերպության ներկայիս նախագահը ՄՕԿ-ի փոխնախագահ Քրեյգ Ռիդին է, նախկին բադմինտոնիստն ու բրիտանական օլիմպիական ասոցիացիայի նախագահը։

WADA-ի հիմնական փաստաթուղթը Համաշխարհային հակադոպինգային օրենսգիրքն է, որի գործող խմբագրությունը ուժի մեջ է մտել 2015 թվականին։ 2019 թվականի նոյեմբերի 26-ին ընդունվել է Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի նոր խմբագրությունը[4], որն ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ից և որի համաձայն՝ համաշխարհային օլիմպիական կոմիտեի որոշումները պարտադիր են կատարման համար[5]։

Դոպինգի դեմ պայքարը կանոնակարգում են դեղամիջոցների արգելված ցանկը և փորձարկման, լաբորատորիաների, թերապևտիկ բացառությունների համար միջազգային ստանդարտները։

Ֆինանսավորում խմբագրել

Առաջին երկու տարիներին կազմակերպությունը ֆինանսավորում էր ստանում Միջազգային օլիմպիական կոմիտեից (տարեկան 18,3 մլն դոլար)։ Այժմ ՄՕԿ-ը կազմակերպության ֆինանսավորումն իրականացնում է միայն կիսով չափ, մնացած կեսը ստանում է աշխարհի երկրների կառավարություններից։ Աշխարհի հինգ տարածաշրջաններ ամենամյա ներդրումները կատարում են հետևյալ համամասնությամբ՝ Եվրոպա՝ 47,5%, Ամերիկա՝ 29%, Ասիա՝ 20,46%, Օվկիանիա՝ 2,54%, Աֆրիկա՝ 0,5%:

Համաշխարհային հակադոպինգային գործակալության բյուջեն (հազ. դոլար)[6]

Տարի Բյուջե
2013 28 834
2014 28 892
2015 29 549
2016 29 849
2017 31 329

Տարածաշրջանային բաժանմունքներ խմբագրել

Համաշխարհային հակադոպինգային գործակալությունն ունի տարածաշրջանային (համաշխարհային տարածաշրջանների իմաստով) բաժանմունքներ 4 մայրցամաքներում։

  • Ասիա՝ Տոկիո, Ճապոնիա
  • Աֆրիկա՝ Քեյփթաուն, Հարավային Աֆրիկա
  • Հյուսիսային  Ամերիկա՝ Մոնրեալ, Կանադա
  • Հարավային Ամերիկա՝ Մոնտեվիդեո, Ուրուգվայ

Բոլոր մարզային բաժանմունքներն ունեն մի շարք հիմնական գործառույթներ և պարտականություններ, այդ թվում՝

  • համապատասխան տարածաշրջաններում շահագրգիռ կողմերի հետ կապի պահպանում;
  • ակտիվ աջակցություն WADA և նրա առաքելությունը։

Հակադոպինգային համակարգ խմբագրել

WADA-ն իրականացնում է կանոնակարգերի, ստանդարտների ևև ուղեցույցների մշակում, վարում է մարզիկների տվյալների բազաները, իրականացնում է կրթական գործառույթներ և մեթոդական աջակցություն, հավատարմագրում է ազգային հակադոպինգային կազմակերպություններին։ Հակադոպինգային խախտումների վերահսկման անմիջական աշխատանքը, ներառյալ նմուշների հավաքումը և վերլուծությունը, իրականացվում է ազգային հակադոպինգային կազմակերպությունների և հավատարմագրված լաբորատորիաների կողմից։ Ընդ որում, ազգային հակադոպինգային կազմակերպություններն աշխատում են մարզիկների հետ, իսկ լաբորատորիաները՝ միայն փորձանոթներով և սերիական համարներ ունեցող շշերով (մարզիկների վերաբերյալ տվյալներ լաբորատորիաները չունեն)։

Նախքան նյութն ՀՀԳ-ի արգելված ցուցակում ընդգրկելը, որպես կանոն, իրականացնում է տարեկան մոնիթորինգային ծրագիր, տարածելով տեղեկատվություն մոնիտորինգի տակ նյութերի մասին ազգային հակադոպինգային գործակալություններին և հրապարակելով նյութերի ցանկը իր կայքում։

Միջազգային մրցումներին մասնակցել ցանկացող մարզիկները պարտավոր են դոպինգի փորձանմուշներ հանձնել։ 2009 թվականից նրանք պետք է ՀՀԳ ուղարկեն իրենց գտնվելու վայրի ժամանակացույցը 3 ամիս առաջ, ընդ որում յուրաքանչյուր օրվա համար նշվում է 1 ժամ, երբ մարզիկը հասանելի է փորձանմուշներ հանձնելու համար։ Նմուշառումն իրականացնում են միջազգային դոպինգ-սպաները, իսկ վերլուծությունը՝  հավատարմագրված դոպինգ-լաբորատորիաները։ Սպաները հավատարմագրվում են ազգային հակադոպինգային կազմակերպությունների կողմից, սակայն աշխատում են նաև այլ երկրներում։ Դոպինգ հայտնաբերվելու դեպքում հակադոպինգային կազմակերպությունները պարտավոր չեն ապացուցել խախտման դիտավորյալ բնույթը[2][7]։

Մարզիկի կողմից դոպինգի կիրառման հայտնաբերման դեպքում այդ մասին տեղեկատվությունն ուղարկվում է սպորտային ֆեդերացիաներ, որոնք կիրառում են կարգապահական միջոցներ (ՀՀԳ-ն և ազգային հակադոպինգային գործակալությունները դրա համար լիազորված չեն)։ Սակայն Օլիմպիական խարտիան և հիմնական միջազգային մարզական ֆեդերացիաների կարգավորող փաստաթղթերը պահանջում են Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի կատարումը. արդյունքում ազգային հակադոպինգային կազմակերպությանը ՀՀԳ-ից համապատասխանության կարգավիճակից զրկելը խոչընդոտ է ստեղծում համապատասխան երկրի համար միջազգային մրցումներին մասնակցելու համար։

WADA-ի բազայի կոտրումը և թերապևտիկ բացառությունների խնդիրը խմբագրել

2016 թվականի սեպտեմբերին «Fancy Bear» հաքերների խումբը կոտրել էր Wada հակադոպինգային բազան։ Հրապարակված տվյալներից հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի տասնյակ մարզիկներ թույլատրվել են արգելված դեղամիջոցներ օգտագործել բժշկական նկատառումներից ելնելով (թերապևտիկ բացառությունների հիման վրա)[8][9][10]։ Հոկտեմբերին խումբը հայտնել էր, որ 2015 թվականին ավելի քան 200 ամերիկացի մարզիկներ USADA-ի և այլ կազմակերպությունների թույլտվություններ են ունեցել արգելված դեղամիջոցներ ընդունելու համար, ներառյալ Պարալիմպիկ խաղերի մի քանի մեդալակիրները[11]։

WADA-ի պաշտոնական փաստաթղթերը մանրամասնորեն սահմանում են թերապևտիկ բացառությունների տրամադրման կարգը՝ նշելով բուժման համար օգտագործվող հիվանդությունների և արգելված դեղերի մասին[12][13]։ Թերապևտիկ բացառությունները տրվում են ազգային հակադոպինգային կազմակերպությունների կամ միջազգային մարզական ֆեդերացիաների կողմից։

Նախագահներ խմբագրել

  •   Դիկ Պաունդ (1999-2007)
  •   Ջոն Ֆեյհի (2008-2013)
  •   Քրեյգ Ռիդի (2014-2019)
  •   Վիտոլդ Բանկա (պաշտոնը կստանձնի 2020 թվականի հունվարի 1-ին)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  2. 2,0 2,1 2,2 Л. Белоусов, А.Ватлин, А.Стрелков. Олимпийское движение: история и современность. М.: Планета, 2016. Стр.217-219.
  3. Список совета учредителей на сайте ВАДА.
  4. WADA publishes approved 2021 World Anti-Doping Code and International Standards
  5. Всемирный антидопинговый кодекс
  6. Кристиана Денисенко, Пётр Скоробогатый. Бесславный конец олимпизма // Эксперт, №9 (1065), 26 февраля — 04 марта 2018
  7. Doping Control Officer’s Training Tool Kit, 2011.
  8. Сестер Уильямс уличили в применении запрещенных препаратов — Российская газета
  9. «This Domain Has Been Seized». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 13-ին.
  10. ITF подтвердила, что WADA уведомило ее о взломе своей антидопинговой базы | РИА Новости
  11. «U.S. Anti-Doping Agency Staff Emails 2016-10-07». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 7-ին.
  12. THERAPEUTIC USE EXEMPTIONS
  13. Asthma (описание процедуры диагностики астмы и препаратов для лечения)

Արտաքին հղումներ խմբագրել