Համաշխարհային կրոնական խմբեր

Համաշխարհային կրոնները և հոգևոր ավանդույթները կարելի է դասակարգել մի քանի մեծ խմբերի, որոնք ոչ մի կերպ չունեն միատեսակ պրակտիկա։ Այս տեսությունը սկսվել է 18-րդ դարում՝ նպատակ ունենալով ճանաչել հասարակության բարեկրթության հարաբերական մակարդակը[1]։

Գունակոդավորված աշխարհի քարտեզ, որտեղ գույների միջոցով ցույց է տրվում առաջատար կրոններին պատկանելիությունը (2011 տվյալներ)

Կրոնական կատեգորիաների պատմություն խմբագրել

 
1821 թվականի աշխարհի քարտեզը, որտեղ քրիստոնեությունը, իսլամը և հեթանոսությունը համապատասխանում են քաղաքակրթության նույն մակարդակին (քարտեզը նաև տարբերակում չի դնում բուդդիզմի և հինդուիզմի միջև):
 
1883 թվականին աշխարհի քարտեզը բաժանված էր գույների, որոնք ներկայացնում էին քրիստոնյաներին, բուդդիստներին, հինդուսներին, մուսուլմաններին և հեթանոսներին:

Համաշխարհային մշակույթներում ավանդաբար եղել են կրոնական հավատքների տարբեր խմբավորումներ։ Հնդկական մշակույթում տարբեր կրոնական փիլիսոփայություններ համարվել են միևնույն ճշմարտությանը հասնելու զուտ տեսական տարբերություններ։ Իսլամում ղուրանը նշում է երեք տարբեր կատեգորիաներ՝ մուսուլմաններ, Սուրբ գրքի մարդիկ (ինչպես մուսուլմաններն անվանում են քրիստոնյաներին և հրեաներին) և կռապաշտներ։ Սկզբնականորեն քրիստոնյաները դրսևորում էին երկակիություն աշխարհի կրոնների հանդեպ, այն է՝ քրիստոնեությունն ընդդեմ օտար հերետիկոսության և բարբարոսության։ 18-րդ դարում հերետիկոսություն համարվում էին իսլամը, հուդաիզմը[2] և հեթանոսությունը։ Այս ամենը հանգեցնում է նրան, որ կրոնները դասակարգվում են չորս կատեգորիաների, որի արդյունքում էլ ստեղծվում են այնպիսի գործեր, ինչպիսիք են Ջոն Թոլանդսի Նազարենուսը կամ հրեական հեթանոսությունը և իսլամական քրիստոնեությունը[3], որոնք ներկայացնում են երեք աբրահամական կրոնները՝ որպես տարբեր ազգեր և աղանդներ հենց կրոնի՝«միաստվածության» մեջ։

Դանիել Դեֆոն դրա սկզբնական սահմանումը բնութագրում է հետևյալ կերպ. «Կրոնը երկրպագություն է Աստծուն, բայց այն նաև ուղղված է կուռքերին և կեղծ աստվածներին երկրպագելուն»[4]։ 19-րդ դարի սկզբին՝ մոտավորապես 1780-1810 թվականներին, լեզվական կտրուկ փոփոխություն է տեղի ունենում. կրոն բառի փոխարեն, որը հոգևորականության հոմանիշն է, հեղինակները սկսում են օգտագործել կրոններ բառը՝ ի նկատի ունենալով քրիստոնեությունը և երկրպագության այլ ձևերը։ Այդ պատճառով էլ Հաննա Ադամսի վաղ հանրագիտարանը, օրինակ, փոխում է իր անվանումը՝ Տարբեր Աղանդների Այբբենական համառոտագրից դառնալով Բոլոր Կրոնների և Կրոնական անվանումների բառարան[5][6]։

1838 թվականին կրոնի բաժանումը չորս մեծ խմբերի՝ քրիստոնեություն, հուդաիզմ, իսլամ և հեթանոսություն, զգալիորեն բազմապատկվում է Ջոսիան Քոնդերի՝ «Մարդկության շրջանում այժմ գոյություն ունեցող բոլոր կրոնների վերլուծական և համեմատական տեսանկյուն» աշխատության մեջ։ Քոնդերը չնայած իր աշխատության մեջ դեռ պահպանում էր կրոնի չորս տեսակի բաժանումը, բայց ուսումնասիրելով մանրամսները՝ նա միավորում է շատ պատմական աշխատանքներ, որպեսզի ստեղծի ժամանակակից արևմտյան պատկեր հիշեցնող ինչ-որ բան։ Նա դրուզներին, եզդիներին, մանդեաներին և էլամացիներին ներառում է մոնոթեիստական (միաստվածություն) խմբերի մեջ[7], իսկ վերջնական կատեգորիայի՝ պոլիթեիզմի և պանթեիզմի (բազմաստվածություն և համաստվածություն) խմբերում նա ներառում է զրադաշտականությունը, Հնդկաստանի՝ վեդաների, պուրանների, տանտրիզմի և ռեֆորմատական աղանդները, ինչպես նաև բրահմինական կռապաշտությունը, Չինաստանի և Ճապոնիայի կրոնները՝ բուդդիզմը, ջայնիզմը, սիկհականությունը, լամաիզմը և այլ ուրիշ գիտության հետ կապ չունեցող սնահավատությունները[8][9]։

Համաշխարհային կրոն արտահայտության ժամանակակից իմաստը, որը ոչ քրիստոնյաներին մի մակարդակի վրա էր դնում քրիստոնյաների հետ, ի հայտ է գալիս 1893 Չիկագոյում՝ համաշխարհային կրոնների խորհրդարանում։ Այդ խորհրդարանը խթանում է անհատապես ֆինանսավորվող դասախոսությունների ստեղծվելուն, որոնց նպատակն էր մարդկանց տեղեկացնել կրոնական փորձառությունների բազմազանության մասին։ Այս դասախոսությունները ֆինանսավորվում էին այնպիսի ուսումնասիրողների կողմից, ինչպիսիք էին Վիլյամ Ջեյմսը, Դ. Տ. Սուզուկին, Ալան Ուոթսը, ովքեր մեծ ազդեցություն ունեցան համաշխարհային կրոնների վերաբերյալ հասարակական կոնցեպցիայի վրա[10]։

20-րդ դարի կեսերից հետո համաշխարհային կրոն կատեգորիան լուրջ հարցի է բախվում, հատկապես, երբ զուգահեռներ են անցկացվում խիստ տարբեր մշակույթների միջև` դրանով իսկ ստեղծելով ինքնակամ բաժանում կրոնականի և աշխարհիկի[11]։ Նույնիսկ պատմության պրոֆեսորներն են այսօր նկատում այդ բարդությունները և խորհուրդ չեն տալիս դպրոցներում ուսուցանել համաշխարհային կրոններ[12]։ Մյուսները կրոնների ձևավորումը տեսնում են ազգ-պետություն համատեքստում՝ որպես ավանդույթների ստեղծում։

Դասակարգում խմբագրել

Համեմատական կրոնագիտության մեջ կրոնական ավանդույթները բաժանվում են գերակա խմբերի՝ ըստ պատմական ծագման և փոխադարձ ազդեցության։ Աբրահամական կրոնները ծագել են Արևմտյան Ասիայում[13][14], Հնդկական կրոնները՝ Հնդկական ենթամայրցամաքում (Հարավային Ասիա), և Արևելյան Ասիայի կրոնները՝ Արևելյան Ասիայում[15][16]։ Մեկ այլ համատարածքային ազդեցիկ խումբ է Աֆրո-Ամերիկյան կրոնը[17], որը ծագել է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայում։

  • Մերձավոր Արևելքի կրոններ[18]
    • Աբրահամական կրոնները ամենամեծ խումբն են կազմում և գլխավորապես բաղկացած են հուդաիզմից, քրիստոնեությունից, իսլամից և բահայի հավատից:Նրանք անվանվել են Աբրահամ նախահոր անունով և դավանում են միաստվածություն։ Այսօր առնվազն 3,8 միլիարդ մարդ աբրահամական կրոնների հետևորդներն են[19] և սփռված են ամբողջ աշխարհով, բացի Արևելյան և Հարավարևելյան Ասիայի շրջաններից։ Մի քանի աբրահամական կազմակերպություններ էլ ակտիվ հավատորսներ են[20]։
  • Իրանական կրոնները, մասնավորապես հնդեվրոպական ծագմամբ[21][22], ներառում են զրադաշտական, եզդիական, ուացդիցիզմի (ճշմարիտ հավատք), յարսանիզմի (ճշմարիտության մարդիկ) և գնոստիցիզմի պատմական ավանդույթները։
  • Հնդկական կրոնները, որոնք ծագել են Մեծ Հնդկաստանում (ներկայիս Հարավային և Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանները) և մասամբ էլ ունեն հնդեվրոպական ծագում, ունեն մի շարք առանցքային ընդհանուր գաղափարներ, օրինակ՝ դհարմա, ռեինկարնացիա (վերամարմնավորում), կարմա և ուրիշներ։ Նրանք առավել ազդեցություն ունեն Հնդկական ենթամայրցամաքում, Արևելյան Ասիայում, Հարավարևելյան Ասիայում, ինչպես նաև Ռուսաստանի մեկուսացված հատվածներում։ Գլխավոր հնդկական կրոններն են հինդուիզմը, ջայնիզմը, բուդդիզմը և սիկհականությունը։
  • Արևելյան Ասիայի կրոնները բաղկացած են մի քանի արևելյաասիական կրոններից, որոնք հարում են դաոսական գաղափարին՝ Tao (չիներենով) և (ճապոներենով և կորերենով)։ Նրանք ներառում են շատ այլ չինական ազգային կրոններ, դաոսականություն և կոնֆուցիականություն, նաև չինական մտածողության ազդեցությանը ենթարկված ճապոնական և կորեական կրոններ։
  • Աֆրիկյան կրոնները Ենթասահարյան Աֆրիկայի՝ ցեղախմբերով ապրող մարդկանց կրոններն են, բայց բացառելով հին եգիպտական կրոնը,որը պատկանում է հնագույն Մերձավոր Արևելքին[18]։
    • Աֆրիկյան սփյուռքի կրոնները կիրառվում են նաև Հարավային և Հյուսիսային Ամերիկաներում, որոնք այնտեղ են ներմուծվել 16-18 դարերում Ատլանտյան ստրկավաճառության արդյունքում, և որոնք ծագել են Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի ավանդական կրոններից։
  • Տեղական ազգային կրոնները, որոնք առկա են յուրաքանչյուր մայրցամաքում հերքվում են խոշոր կրոնների կողմից՝աշխարհի շատ հատվածներում, կամ էլ շարունակում են մնալ որպես ժողովրդական հավատքներ։ Դրանց մեջ են մտնում ավանդական աֆրիկյան կրոնները, ասիական շամանիզմը, ամերիկյան բնիկների կրոնները, ավստրոնեսյան և ավստրալիական բնիկների ավանդույթները և ետպատերազմյան սինտոիզմը։ Սրանք և այլ նմանատիպ ավանդական կրոնները պատմական պոլիթեիզմի (բազմաստվածություն) հետ միասին համարվում են հեթանոսություն։
  • Նոր կրոնական շարժումը տերմին է, որը կիրառվում է ցանկացած կրոնական հավատի նկատմամբ, որը ի հայտ է եկել 19-րդ դարից սկսած, և որը հաճախ միավորում, վերաթարգմանում կամ վեր է հանում այնպիսի ավելի հին ավանդույթների կարևոր տեսակետներ, ինչպիսիք են այվալին, մորմոնիզմը, 50-ականությունը, բազմաստվածային վերականգնողականությունը և այլն։

Կրոնական ժողովրդագրություն խմբագրել

Գլխավոր կրոնը որոշելու եղանակներից մեկը նաև հետևորդների ներկայիս թիվն է։ Բնակչության կրոնական պատկանելիության թիվը հաշվարկվում է մարդահամարի վերաբերյալ հաշվետվություններով և բնակչության շրջանում հարցումների (այն երկրներում, որտեղ կրոնական պատկանելիության մասին տվայլներ չեն հավաքվում մարդահամարի ժամանակ, օրինակ՝ ԱՄՆ կամ Ֆրանսիան) միջոցով, բայց այս դեպքում արդյունքները կարող են բավականին տարբերվել՝ կախված, թե ինչպե՞ս են հարցերը ձևակերպվում, ի՞նչ սահմանումներ գոյություն ունեն գործող կրոնի վերաբերյալ, ինչպես նաև հաշվի է առնվում այդ ուսումնասիրություններն իրականացնող գրասենյակների և կազմակերպությունների հակվածությունը։ Ոչ պաշտոնական և չհաստատված կրոնները հատկապես դժվար է հաշվարկել։

Հետազոտողների միջև չկա հանաձայնություն աշխարհի բնակչության կրոնական պատկերը որոշելու լավագույն եղանակի մասին։ Մի շարք հիմնարար տեսակետներ դեռևս մնում են չլուծված։

  • Արդյո՞ք հաշվի են առնվել պատմականորեն գերակշռող կրոնական մշակույթները[23]
  • Արդյո՞ք հաշվի են առնվել միայն նրանք, ովքեր ակտիվորեն «կիրառել» են մի որոշակի կրոն[24]
  • Արդյո՞ք հաշվարկը կատարվել է միայն ելնելով հետևորդների քանակից[25]
  • Արդյո՞ք հաշվի են առնվել միայն նրանք, ովքեր ինքնորոշվում են որոշակի դավանությամբ[26]
  • Արդյո՞ք հաշվի են առնվել միայն մեծահասակները, թե՞ երեխաները նույնպես
  • Արդյո՞ք պետք է վստահել նիայն կառավարության պաշտոնական վիճակագրական տվյալներին[27]
  • Արդյո՞ք պետք է օգտվել բազմաթիվ աղբյուրներից, թե՞ մեկ լավագույն

Խոշորագույն կրոնական խմբեր խմբագրել





 

Ըստ կրոնի՝ հետևորդների համաշխարհային տոկոսը, 2010[28]      Քրիստոնեություն (31.5%)     Իսլամ (23.2%)     Անկրոնություն (16.3%)     Հինդուիզմ (15.0%)     Բուդդիզմ (7.1%)     Տեղական կրոններ (5.9%)     Այլ կրոններ (1%)

Կրոն Հետևորդնե

րի թիվ
(միլիոննե

րով)

Մշակութա

յին ավան

դույթներ

Հիմնադր

ված

Ծանո

թագրու

թյուն

ներ

Քրիստոնեություն 2,420 Աբրահամական կրոններ Մերձավոր

Արևելք

[28][29]
Իսլամ 1,800 Աբրահամական կրոններ Մերձավոր

Արևելք

[30][31]
Հինդուիզմ 1,150 Հնդկական

կրոններ

Հնդկական

ենթամայր

ցամաք

[28]
Բուդդիզմ 520 Հնդկական

կրոններ

Հնդկական

ենթամայր

ցամաք

[29]
Տեղական կրոններ 400 Կախված է տեղանքից Ամբողջ աշ

խարհով մեկ

[32]

Միջին մեծության համաշխարհային կրոններ խմբագրել

Կրոն Հետևորդների թիվ
(միլիոններով)
Մշակութային

ավանդույթ

Հիմնադրված Ծանոթագրություններ
Դաոսականություն 12–173 Չինական կրոններ Չինաստան [33]
Սինտոիզմ 100 Ճապոնական կրոններ Ճապոնիա [34][35]
Ֆալուն Գոնգ 80–100 Չինական կրոններ Չինաստան, 20րդ դար [36]
Սիկհականություն 30 Հնդկական կրոններ Հնդկական ենթամայրցամաք, 15րդ դար [37]
Հուդայականություն 14.5 Աբրահամական կրոններ Լևանտ(Մերձավոր Արևելք) [28][38]
Կորեական շամանություն 5–15 Կորեական կրոններ Կորեա [39]
Կաո դաի 5–9 Վիետնամական կրոններ Վիետնամ, 20րդ դար [40]
Բահայի հավատ 5–7.3 Աբրահամական կրոններ Իրան, 19րդ դար [41][42][nb 1]
Տենրիկյո 5 Ճապոնական կրոններ Ճապոնիա, 19րդ դար [43]
Ջայնիզմ 4 Հնդկական կրոններ Հնդկական ենթամայրցամաք, 7ից 9րդ դար, Քրիստոսից առաջ [44]
Չհոնդոգյո 3–4 Կորեական կրոններ Կորեա, 19րդ դար [45]
Հոա-Հաո 1.5–3 Վիետնամական կրոններ Վիետնամ, 20րդ դար [46]

Կրոնի հետևորդների աշխարհի քարտեզ խմբագրել

 
 
 
Աշխարհի գերակա կրոնները
Աշխարհի գերակա կրոնները  
 
Քարտեզը ցույց է տալիս "աբրահամական կրոնների" (ծիրանագույն), և "հնդկական կրոնի" (դեղին) գերակշռությունը յուրաքանչյուր երկրում։
Քարտեզը ցույց է տալիս "աբրահամական կրոնների" (ծիրանագույն), և "հնդկական կրոնի" (դեղին) գերակշռությունը յուրաքանչյուր երկրում։  
 
Քարտեզը ցույց է տալիս քրիստոնեության (կարմիր) և իսլամի (կանաչ) հարաբերական համամասնությունը յուրաքանչյուր երկրում 2006 թ.
Քարտեզը ցույց է տալիս քրիստոնեության (կարմիր) և իսլամի (կանաչ) հարաբերական համամասնությունը յուրաքանչյուր երկրում 2006 թ.  
 
Համաշխարհային կրոնների տեղաբաշխումը՝ ըստ երկրի/նահանգի և ավելի փոքր շրջանների, խոշոր երկրների համար (2012 տվյալներ).     % Christian population      % Islam population      % all other religions but Judaism
(Equal parts cyan/magenta - Judaism)
Համաշխարհային կրոնների տեղաբաշխումը՝ ըստ երկրի/նահանգի և ավելի փոքր շրջանների, խոշոր երկրների համար (2012 տվյալներ).     % Christian population      % Islam population      % all other religions but Judaism
(Equal parts cyan/magenta - Judaism)
 

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Masuzawa, Tomoko (2005). The Invention of World Religions. Chicago University of Chicago Press. ISBN 978-0-226-50989-1.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Glaser, Daryl; Walker, David M. (2007 թ․ սեպտեմբերի 12). Twentieth-Century Marxism: A Global Introduction (անգլերեն). Routledge. ISBN 9781135979744.
  3. Toland, John; La Monnoye, Bernard de (1718 թ․ հունվարի 1). Nazarenus, or, Jewish, gentile, and Mahometan Christianity : containing the history of the antient Gospel of Barnabas, and the modern Gospel of the Mahometans ... also the original plan of Christianity explain'd in the history of the Nazarens ... with the relation of an Irish manuscript of the four Gospels, as likewise a summary of the antient Irish Christianity. London : J. Brotherton, J. Roberts and A. Dodd.
  4. Masuzawa, Tomoko (2012 թ․ ապրիլի 26). The Invention of World Religions: Or, How European Universalism Was Preserved in the Language of Pluralism (անգլերեն). University of Chicago Press. ISBN 9780226922621.
  5. Masuzawa 2005. pp. 49–61
  6. Masuzawa, Tomoko (2012 թ․ ապրիլի 26). The Invention of World Religions: Or, How European Universalism Was Preserved in the Language of Pluralism (անգլերեն). University of Chicago Press. ISBN 9780226922621.
  7. Masuzawa, Tomoko (2012 թ․ ապրիլի 26). The Invention of World Religions: Or, How European Universalism Was Preserved in the Language of Pluralism (անգլերեն). University of Chicago Press. ISBN 9780226922621.
  8. Masuzawa 2005, pp. 65–6
  9. Masuzawa, Tomoko (2012 թ․ ապրիլի 26). The Invention of World Religions: Or, How European Universalism Was Preserved in the Language of Pluralism (անգլերեն). University of Chicago Press. ISBN 9780226922621.
  10. Masuzawa 2005, 270–281
  11. Stephen R. L. Clark. "World Religions and World Orders". Religious studies 26.1 (1990).
  12. Joel E. Tishken. "Ethnic vs. Evangelical Religions: Beyond Teaching the World Religion Approach". The History Teacher 33.3 (2000).
  13. Spirituality and Psychiatry - Page 236, Chris Cook, Andrew Powell, A. C. P. Sims - 2009
  14. «Abraham, Father of the Middle East». www.dangoor.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
  15. «The Religions of the Indian Subcontinent Stretch Back for Millennia». About.com Education. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
  16. Neusner, Jacob (2009 թ․ հոկտեմբերի 7). World Religions in America, Fourth Edition: An Introduction (անգլերեն). Westminster John Knox Press. ISBN 9781611640472.
  17. Neusner, Jacob (2009 թ․ հոկտեմբերի 7). World Religions in America, Fourth Edition: An Introduction (անգլերեն). Westminster John Knox Press. ISBN 9781611640472.
  18. 18,0 18,1 Charles Joseph Adams, Classification of religions: geographical, Encyclopædia Britannica
  19. Statistician, Howard Steven Friedman; Teacher, health economist for the United Nations;; University, Columbia (2011 թ․ ապրիլի 25). «5 Religions with the Most Followers | Huffington Post». The Huffington Post. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  20. Brodd, Jeffrey (2003). World Religions. Winona, Minnesota: Saint Mary's Press. ISBN 978-0-88489-725-5.
  21. Samuel, 2010
  22. Anthony, 2007
  23. Pippa Norris; Ronald Inglehart (2007-01-06), Sacred and Secular, Religion and Politics Worldwide, Cambridge University Press, էջեր 43–44, Վերցված է 2006-12-29-ին
  24. Pew Research Center (2002 թ․ դեկտեմբերի 19). «Among Wealthy Nations U.S. Stands Alone in its Embrace of Religion». Pew Research Center. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 12-ին.
  25. adherents.com (2005 թ․ օգոստոսի 28). «Major Religions of the World Ranked by Number of Adherents». adherents.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 12-ին.
  26. worldvaluessurvey.org (2005 թ․ հունիսի 28). «World Values Survey». worldvaluessurvey.org. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 12-ին.
  27. unstats.un.org (2007 թ․ հունվարի 6). «United Nations Statistics Division - Demographic and Social Statistics». United Nations Statistics Division. Վերցված է 2007 թ․ հունվարի 6-ին.
  28. 28,0 28,1 28,2 28,3 «The Global Religious Landscape». The Pew Forum on Religion & Public Life. Pew Research center. 2012 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2013 թ․ մարտի 18-ին.
  29. 29,0 29,1 «Christianity 2015: Religious Diversity and Personal Contact» (PDF). gordonconwell.edu. January 2015. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 29-ին.
  30. «Christianity 2015: Religious Diversity and Personal Contact» (PDF). gordonconwell.edu. January 2015. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 29-ին.
  31. «Why Muslims are the world's fastest-growing religious group». Pew Research Center (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ ապրիլի 6. Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.
  32. «Folk Religionists». pewforum.org. Pew Research Center. December 2012. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.
  33. 2010 Chinese Spiritual Life Survey conducted by the Purdue University's Center on Religion and Chinese Society. Statistics published in: Katharina Wenzel-Teuber, David Strait. People's Republic of China: Religions and Churches Statistical Overview 2011 Արխիվացված 3 Մարտ 2016 Wayback Machine. On: Religions & Christianity in Today's China, Vol. II, 2012, No. 3, pp. 29-54, ISSN 2192-9289.
  34. «Major Religions Ranked by Size». Adherents.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 24-ին.
  35. «Japan: International Religious Freedom Report 2006». Bureau of Democracy, Human Rights, and Labor; U.S. Department of State. 2006 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2010 թ․ հունիսի 24-ին.
  36. Jessica Gelt, "Falun Gong, banned in China, finds a loud protest voice in the U.S. through Shen Yun dance troupe", Los Angeles Times, 9 April 2016.
  37. «Sikhism». Encyclopædia Britannica. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  38. «Jewish Population of the World». www.jewishvirtuallibrary.org. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 18-ին.
  39. Self-reported figures from 1999; North Korea only (South Korean followers are minimal according to census). In The A to Z of New Religious Movements by George D. Chryssides. 0-8108-5588-7.
  40. Sergei Blagov. "Caodaism in Vietnam : Religion vs Restrictions and Persecution Արխիվացված 9 Հոկտեմբեր 2011 Wayback Machine". IARF World Congress, Vancouver, Canada, July 31, 1999.
  41. Other Religions. Pew Forum report.
  42. Grim, Brian J (2012). «Rising restrictions on religion» (PDF). International Journal of Religious Freedom. 5 (1): 17–33. ISSN 2070-5484. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 25-ին.
  43. Self-reported figures printed in Japanese Ministry of Education's 宗教年間 Shuukyou Nenkan, 2003
  44. «Jainism». Encyclopædia Britannica. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  45. Self-reported figures from North Korea (South Korean followers are minimal according to census): «Religious Intelligence UK report». Religious Intelligence. Religious Intelligence. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 4-ին.
  46. Janet Alison Hoskins. What Are Vietnam's Indigenous Religions?. Center for Southeast Asian Studies Kyoto University.

Արտաքին հղումներ խմբագրել


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "nb", but no corresponding <references group="nb"/> tag was found