Ցանց եզրույթով են անվանում համակարգիչների և այլ ցանցային սարքավորումների ամբողջական համագումարը, որոնք փոխկապակցված են և կարող են տեղեկատվություն փոխանցել միմյանց այդ միջավայրում։ Սա ցանցի ընդհանուր նկարագրությունն է։ Կապված միջավայրի որակից, տվյալների փոխանցման համար կարող են օգտագործվել ինչպես մալուխային, այնպես էլ անլար տեխնոլոգիաներ (wi fi)։

Ցանցերը հիմնականում լինում են երեք տեսակ

  1. Լոկալ (Local Area Network-LAN) սրանք հիմնականում ոչ մեծ ցանցերն են և կապակցում են սարքերը սահմանափակ տարածքում, օրինակ՝ տանը կամ մի քանի աշխատասենյակների միջև։ Այն սովորաբար ներառում է համակարգիչներ և համօգտագործվող ռեսուրսներ, ինչպիսիք են տպիչները
  2. Մունիցիպալ (Metropolitan Area Network-MAN) քաղաքային չափերի ցանցեր
  3. Գլոբալ (Wide Area Network-WAN) ցանցեր որոնք ներառում են աշխարհագրական մեծ չափերի տարածքներ՝մայրցամաքներ, քաղաքներ և այլն

Ցանցի ճարտարապետություն խմբագրել

Գոյություն ունեն ցանցի ճարտարապետության երկու հիմնական տեսակներ՝

  1. Միատեսակ
  2. Հաճախորդ
  1. Միատեսակ (peer to peer) ցանցում բոլոր համակարգիչները հավասարազոր են - ունեն մեկ տեսակ։ Այդ պատճառով բոլոր համակարգիչները կարող են հանդես գալ որպես սերվեր, որը ցանցում մյուս համակարգիչներին տրամադրում է իր ռեսուրսները և միևնույն ժամանակ լիարժեքորեն օգտագործում է իրեն տրված բոլոր հնարավորությունները։
  2. Ի տարբերություն միատեսակ ցանցի հաճախորդայինում կարող են լինել մի քանի գլխավոր համակարգիչներ և տարբեր սերվերներ։ Ցանցի մնացյալ բոլոր համակարգիչները անվանվում են դիմորդներ կամ աշխատող ստանցիաներ (workstations)։ Սերվերը նախընտրված համակարգիչ է, որը տարատեսակ ծառայություններ է մատուցում այլ համակարգիչներին։ Գոյություն ունեն տարատեսակ սերվերներ, կախված նրանց մատուցաց ծառայություններից։

Միատեսակ ցանցերը առավելագույնս օգտագործվում են տնային համակարգիչներում կամ ոչ մեծ ընկերություններում։ Սկզբում այդպիսի ցանցում աշխատող համակարգիչները միանում են միմյանց ֆիզիկասես, այլ խոսքով կցման մալուխի օգնությամբ, այնուհետև հատուկ ծրագրային ապահովում է իրականացվում։ Այդ բանի համար անհրաժեշտ է, որպեսզի համակարգիչներում օգտագործվի Windows, Linux կամ այլ օպերացիոն համակարգ։ Միատեսակ ցանցերում փոխկապակցված համակարգիչները ամբողջացվում են մի խմբում, որն ունենում է իր յուրահատուկ և չկրկնվող անունը։

Հաճախորդային ցանցերում համագործակցությունը սերվերի և հայցորդի միջև այլ կերպ է իրականանում։ Այս պարագայում հասանելիությունը ռեսուրսին տրվում է միայն ընտրյալ համակարգիչներին։

Օրինակ՝ գոյություն ունի որոշակի A համակարգիչ, որին հնարավորություն ունեն միանալու B և C համակարգիչները և առկա է նաև մեկ տպիչ, որն արդեն միացված է A համակարգչին։ Գտնվելով նույն ցանցում A համակարգչի հետ B և C համակարգիչները կարող են մուտք չունենալ տպիչ, հիմնական A համակարգչի օգտատերի ցանկությամբ։ Այս ցանցում գործող համակարգիչները ունեն առավել մեծ օգտակար գործողության գործակից և առավել մեծ պաշտպանվածություն տարատեսակ հարձակումներից։

Աղբյուրներ խմբագրել

  • Колисниченко Д.Н.«Сaмоучитель php5»