Համակարգչային ծրագրավորման արվեստը

Համակարգչային ծրագրավորման արվեստը (անգլ.՝ The Art of Computer Programming[1]) գիրքը ամերիկացի մաթեմատիկ և համակարգչային գիտությունների ոլորտում մասնագետ Դոնալդ Կնուտի մենագրությունն է նվիրված կարևորագույն ալգորիթմների վերլուծությանը, որոնք օգտագործվում են ինֆորմատիկայում։ 1999 թվականին գիրքը ճանաչվել է հարյուրամյակի լավագույն ֆիզիկա-մաթեմատիկական 20 գրքերից մեկը[2]։

Համակարգչային ծրագրավորման արվեստը
անգլ.՝ The Art of Computer Programming և չեխ․՝ Umění programování
ՀեղինակԴոնալդ Կնուտ
Տեսակգրքերի շարք
Ժանրինֆորմատիկա
Թեմաալգորիթմ
Կազմված էThe Art of Computer Programming, Volume 1: Fundamental Algorithms?, The Art of Computer Programming, Volume 2: Seminumerical Algorithms?, The Art of Computer Programming, Volume 3: Sorting and Searching?, The Art of Computer Programming, Volume 4A: Combinatorial Algorithms, Part 1? և The Art of Computer Programming, Volume 4B: Combinatorial Algorithms, Part 2?
Բնօրինակ լեզուանգլերեն
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչAddison-Wesley
Հրատարակման տարեթիվ1969 և 1968
OCLC180554165
Կայքcs.stanford.edu/~knuth/taocp.html(անգլ.) և www-cs-faculty.stanford.edu/~knuth/

Գիրք գրելու միտքը հեղինակի մոտ ծագել էր 1962 թվականից։ Նախապես նախատեսվում էր գիրքը հրատարակել մեկ հատորով, սակայն նյութի ծավալն ավելին էր և հատորների քանակը հասավ մինչև 7-ի։ Առաջին երեք հատորները բավականին արագ հրատարակվեցին. 1968, 1969, 1973 թվականներին, որից հետո եղավ ընդմիջում մինչև 2005 թվականը, երբ հեղինակը հրատարակեց 4-րդ հատորի առաջին հատվածը։ 2005-2009 թվականներին հրատարակվեց չորրորդ հատորի չորս մաս, որից հետո 2011 թվականին հրատարակվեց ամբողջը միասին։ Հեղինակը ծախսել է 20 տարի գրքի ստեղծման համար, և քանի որ Կնուտը այն համարում էր իր կյանքի գլխավոր նպատակը, 1990 թվականին անցավ թոշակի, որպեսզի կարողանա ամբողջությամբ կենտրոնանալ և ժամանակ տրամադրել գրքի ստեղծմանը։

Ճանաչված որպես կոմպիլյատորների ստեղծման մասնագետ 1962 թվականին Կնուտը սկսեց գրել գիրք իր նախագծով։ Շուտով նա հասկացավ, որ պահանջվող նյութը պետք է լինի ավելի շատ։ 1965 թվականի հունիսին նա ավարտեց նախնական տարբերակը և ցանականում էր տպագրել այն 20 մասից բաղկացած մի ամբողջական գրքով։ Գրքի ծավալը կազմում էր 3000 էջ։ Կնուտի հաշվարկով այն պետք է կազմեր 600 տպագրական էջ, սակայն հրատարակիչը տեղեկացրեց, որ այն կկազմի 2000 էջ։ Դրա պատճառով որոշվեց գիրը մասնատել և տպագրել առանձին հատորներով։

Ինչպես Կնուտի այլ գրքերի համար «Համակարգչային ծրագրավորման արվեստը» գրքում գտնված յուրաքանչյուր սխալի համար հեղինակը վճարում է $2,56: Գրքի մյուս յուրահատկությունը համարվում է ինքնուրույն կատարելու համար նախատեսված վարժությունների առատությունը, տարբեր բարդությունների, որոնք գնահատվում են 0-50 համակարգով։

Վարժությունների բարդությունը գնահատվում էր հետևյալ կերպ.

  • Սև եռանկյուն - խորհուրդ է տրվում
  • Մ - Մաթեմատիկական կողմնորոշվածությամբ
  • ԲՄ - պահանջում է բարձրագույն մաթեմատիկայի իմացություն
  • 00 - պահանջում է անմիջական պատասխան
  • 10 - պարզ ՝ 1 րոպե
  • 20 - միջին բարդության ՝ 15 րոպե
  • 30 - բարձր բարդության
  • 40 - մաթեմատիկների համար
  • 50 - գիտական խնդիր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The Art of Computer Programming». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 14-ին.
  2. Morrison, Philip; Morrison, Phylis (November-December 1999), «100 or so Books that shaped a Century of Science», American Scientist, Sigma Xi, The Scientific Research Society, 87 (6), Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 28-ին, Վերցված է 2008 թ․ հունվարի 11-ին