Համալսարանական կանանց կանադական ֆեդերացիա

Համալսարանական կանանց կանադական ֆեդերացիա (ՀԿԿՖ) անգլ.՝ Fédération canadienne des femmes diplômées des universités), անկուսակցական, կամավոր, ինքնաֆինանսավորվող կազմակերպություն, որն ունի ավելի քան 100 ՀԿԿՖ ակումբ Կանադայի բոլոր նահանգներում։ 1919 թվականին հիմնադրվելուց ի վեր ՀԿԿՖ-ն աշխատում է բարելավել կանանց կարգավիճակը և նպաստել մարդու իրավունքների, հանրային կրթության, սոցիալական արդարության և խաղաղության հաստատմանը։ Ամեն տարի ՀԿԿՖ-ն և նրա ակումբները մոտ 1 մլն դոլար են նվիրաբերում կանանց, որպեսզի նրանք շարունակեն հետկրթական (միջնակարգ դպրոցից հետո) ուսումնառությունը։ ՀԿԿՖ-ն նաև ֆինանսական միջոցներ է տրամադրում գրադարանային և ստեղծագործական արվեստի մրցանակների համար։ ՀԿԿՖ ակումբներն իրենց անդամների համար ապահովում են հարատև կյանքի ուսումնառության հնարավորություններ։ ՀԿԿՖ ակումբներն ունեն ավելի քան 100 դասախոսական շարքեր, 200 գրադարաններ և 75 թեմատիկ խմբեր։ ՀԿԿՖ ակումբները ներգրավված են համայնքային տեղեկատվության տարածմամբ` ուղղված կանանց նկատմամբ բռնության, երեխաների աղքատության, վաղ կրթության կանխարգելմանը և երեխաների խնամքին։

Համալսարանական կանանց կանադական ֆեդերացիա
ՏեսակՄիջազգային կազմակերպություն և կանանց միություն
Երկիր Կանադա
ՀապավումFCFDU և CFUW
Հիմնադրված1919[1]
Գլխադասային գրասենյակՕտտավա, Կանադա
Պաշտ. լեզու(ներ)անգլերեն և ֆրանսերեն
Կայքcfuw.org(անգլ.) և cfuw.org/fr/(ֆր.)

ՀԿԿՖ-ն հատուկ խորհրդատվական կարգավիճակ ունի ՄԱԿ-ի հետ (ECOSOC) և պատկանում է Կանադայի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության կոմիտեին։ ՀԿԿՖ-ն կանոնավոր կերպով պատվիրակություն է ուղարկում ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողով։ ՀԿԿՖ-ն Graduate Women International-ի խոշորագույն մասնաճյուղն է, որը ներկայացնում է ամբողջ աշխարհի կանանց։

2012 թվականի օգոստոսի դրությամբ ՀԿԿՖ-ն Համալսարանական կանանց միջազգային ֆեդերացիայի 61 մասնաճյուղերից ամենամեծն է և ՄԱԿ-ում ունի հատուկ խորհրդատվական կարգավիճակ, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ենթահանձնաժողովի Կանադայի կրթության գծով կոմիտեի ներկայացուցչություն[2]։

Ի թիվս այլ միջոցառումների՝ այն աջակցում է ՀԿԿՖ / FCFDU բարեգործական հիմնադրամին, որը պարգևատրում է հետբուհական կրթության կրթաթոշակով և միջոցներ է տրամադրում Creative Music Award-ի համար[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Dale-Burnett L. CANADIAN FEDERATION OF UNIVERSITY WOMEN (CFUW) // Encyclopedia of SaskatchewanUniversity of Regina, 2007.
  2. 2,0 2,1 «Vision and Mission, CFUW-FCFDU». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել