Համադրիասներ (հին հունարեն՝ Ἁμαδρυάδες), հին հունական դիցաբանության մեջ նիմփաների ծառային տեսակներն են։ Սրանք այն դրիասներն են, որոնք մահացել էին ծառերի հետ[1]։

Համադրիասներ
Էմիլ Բեն. «Համադրիաս», (1870)
Տեսակհունական դիցաբանության կերպարների խումբ
ԵնթատեսակԴրիասներ
ԴիցաբանությունՀունական
Սեռիգական
Կապված հասկացողություններԴրիասներ
 Hamadryads Վիքիպահեստում
Պանը և համադրիասը, խճանկար, գտնվել է Պոմպեյում

Համաձայն հին հունական բանաստեղծ Փերենիկոսի Հերակլեացու, հերոսուհի Համադրիադան ծնել է իր եղբայր Օկսիլին (Օրեոսի որդին), մասնավորապես, դուստրեր Կարիային (ընկուզենի), Բալանին (կաղնի), Կրանիային (հոն), Մորեային (թթենի), Էգերային (բարդի), Պտելեային (թեղի), Ամպելային (խաղողի վազ) և Սիկային (թզենի), որոնք բոլորով ստացան համադրիասի անունը[2]։

Մի քանիսի հայրը՝ Պորեբիան, կատարեց ցավոտ արարք, կտրելով մի կաղնի, որը աղաչել էր խնայել մի համադրաս։ Նրա համար, որ համադրիասի բնակավայր կաղնին կտրվել էր, նիմփան պատժեց հանցագործին և իր ժառանգներին։ Որպեսզի քավեր իր մեղքը, պետք է նիմփայի համար զոհասեղան կանգնեցներ և նրան զոհեր մատուցեր։ Երբ Էրիսիքտոնը հրամայեց Դեմետրայի անտառից կաղնի կտրել, դրանից արյուն ցայտեց, իսկ ճյուղերը գունաթափվեցին։ Դա նիմփայի արյունն էր, ով բնակվում էր կաղնու մեջ, մեռնելիս կանխագուշակեց սրբապիղծի հատուցումը նրան պատճառելով անհագ քաղցի մի զգացում։

Հայտնի է երկչոտ համադրիաս Սիրինգայի պատմությունը, որը եղեգի էր վերածվել, որպեսզի խուսափեր այծի ոտքերով Պանի հետ գրկախառնվելուց։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.1. С.262; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека II 1, 5
  2. Афиней. Пир мудрецов III 14, 78b
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համադրիասներ» հոդվածին։