«Հաղթող տանկ» հուշարձան (ռուս.՝ Памятник «Танк-победитель»), հուշարձան Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում, Կրասնենկայա գետի մոտ (Գործադուլների պողոտա, 106-108)։ Մտնում է «Կիրովյան պատնեշ» հուշահամալիրի կազմի մեջ։

«Հաղթող տանկ» հուշարձան
«Հաղթող տանկ» հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակtank memorial? և պատմության հուշարձան
Ստեղծում1951
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրKirovsky District, Saint Petersburg?
Շինության ձևՀուշարձան
Մասն էStachek av. Memorial?
Ներկա վիճակԿանգուն
 KV-85 in Saint Petersburg Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

Գրանիտե պատվանդանի վրա տեղադրված է «ԿՎ-85» տանկը, որը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին թողարկել է Չելյաբինսկի Կիրովյան գործարանը (հետագայում` Չելյաբինսկի տրակտորների գործարան)։ Նրա հետևում գտնվում է պահպանված ամրակառույց կրակակետը` «1941-1945» գրությամբ։ Սա տվյալ մոդելի պահպանված երկու հայտնի նմուշներից մեկն է։ Երկրորդը գտնվում է Չելյաբինսկում։ Եվս մեկ նման տանկ` «ԿՎ-1ս»-ը գտնվում է Կուբինկա քաղաքում։

Պատմություն խմբագրել

Հուշարձանը տեղադրվել է 1951 թվականին տանկի ճարտարագետ-կոնստրուկտոր Ժոզեֆ Կոտինի առաջարկով և ճարտարապետ Վալենտին Կամենսկու նախագծով։ Ամրակառույց կրակակետի մոտ տեղադրված է բետոնե ստելա` հետևյալ տեքստով.

  Մահացու վտանգի պահին, երբ ֆաշիստագերմանական զորքերը ձգտում էին Լենինի քաղաք, խիզախ լենինգրադցիները հրետու և օդուժի ռմբակոծության ներքո ռազմական շինարարների հետ ստեղծեց ամրակառույց կրակակետերով անհաղթահարելի պաշտպանություն։ Այստեղ պաշտպանվում էին 42-րդ բանակի կործանիչ-հակատանկային հրետանու զորամամասերը։  

Այս վայրի մոտակայքում 1945 թվականին կառուցվել է չպահպանված Հաղթական կամար, որի մոտ 1945 թվականի հուլիսի 8-ին հանդիսավոր կերպով դիմավորել են ռազմաճակատից վերադարձող զորքերին։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել