Հաղթական կամար (վեպ)

գիրք

«Հաղթական կամար» (գերմ.՝ Arc de Triomphe), գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի վեպը, որն առաջին անգամ տպագրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում 1945 թվականին, Գերմանիայում տպագրվել է 1946 թվականին[1]։ Կային բազմաթիվ ենթադրություններ, որ գլխավոր հերոսուհու՝ Ժոանի նախատիպը Մառլեն Դիտրիխն է, ում հետ Ռեմարկը սիրավեպ է ունեցել Փարիզում Երկրորդ համաշխարհային պատերազմից[2] առաջ։

Հաղթական կամար
գերմ.՝ Arc de Triomphe
ՀեղինակԷրիխ Մարիա Ռեմարկ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրmilitary fiction?
Բնօրինակ լեզուգերմաներեն
Ստեղծման տարեթիվ1939
Նկարագրում էՓարիզ
Երկիր ԱՄՆ
Հրատարակման վայրԳերմանիա
Հրատարակման տարեթիվ1945
ՎիքիքաղվածքՀաղթական կամար

Սյուժե խմբագրել

Գործողությունները տեղի են ունենում Ֆրանսիայում 1938-1939 թվականներին։ Ռավիկը Առաջին աշխարհամարտի մասնակից էր, գերմանացի վիրաբույժ, որն անլեգալ ապրում էր Փարիզում և վիրահատում հաճախորդներին ոչ պակաս որակյալ ֆրանսիացի վիրաբույժներից։ Նա մեկն էր այն ներգաղթյալներից, ովքեր չունեին անձնագիր և ուրիշ փաստաթղթեր ու անընդհատ գտնվում էին ձերբակալման և արտաքսման մշտական վտանգի տակ։ Հայրենիքում նա օգնել էր փախչել երկու անմեղ մարդկանց, որից հետո տանելով համակենտրոնացման ճամբարի տանջանքները ու սիրած աղջկա մահը` կարողանում է հասնել Ֆրանսիա, որտեղ ներգաղթյալների համար ամենահեշտն էր ապրելը։

Նա, պատահաբար, ծանոթանում է իտալացի դերասանուհի Ժոան Մադուի հետ և սիրային կապի մեջ մտնում։ Սիրահարները մեկ վիճում են միմյանց հետ, մեկ` հաշտվում։ Ռավիկին հաջողվում է տանելով անտառ սպանել իրեն տանջանքների ենթարկած Հաակեին։ Վեպի վերջում սկսվում է պատերազմը, Ժոանը մահացու վերք է ստանում խանդոտ դերասանի արձակած գնդակից, Ռավիկը հրաժարվում է թաքնվել ռուս ներգաղթյալի անվան տակ և հանգիստ հանձնվում է ոստիկանությանը` ստեղծելով խառնաշփոթ այն հյուրանոցում, որտեղ ինքն ապրում էր։

Էկրանավորում խմբագրել

Մեջբերումներ գրքից խմբագրել

  1. Կյանքում քիչ բան կա, որ իր կարևորությունը երկար է պահպանում։
  2. Նույնիսկ ամենածանր րոպեներին էլ մարդ պետք է մի քիչ հարմարավետության մասին մտածի։
  3. Կյանքը ավելին է, քան սենտիմենտալ պատվիրանների դամբարան։
  4. Մահ, նրա մեջ կա ճշմարիտ մեծություն, նրա մեջ մարդը հասել է վերջնագծին և կարճ ժամանակահատվածում։
  5. Երբ մահանում ես, դառնում ես մի տեսակ անսովոր կարևոր մեկը, իսկ քանի դեռ ողջ ես, ոչ ոք քեզնով չի հետաքրքրվում։
  6. Ազատ է միայն նա, ով կորցրել է այն ամենը, ինչի համար արժե ապրել։
  7. Հավատը հեշտությամբ տանում է ֆանատիզմի։ Ահա թե ինչու է հանուն հավատի այդքան արյուն թափվում։
  8. Վիրավորանքից կարելի է պաշտպանվել, իսկ խղճահարությունից՝ երբեք։
  9. Այն, ինչ մարդ փողով կարող է գլուխ բերել, շատ էժան է։
  10. Շախմատն ավելի կատարյալ է, քան թղթախաղը։ Թղթախաղում ամեն ինչ բախտը բերելուց ու չբերելուց է կախված։ Եվ մարդու չի ցրում ինչպես պետքն է։ Շախմատը ինքն իր մեջ մի ամբողջ աշխարհ է։ Քանի դեռ մարդ խաղում է, դրսի աշխարհը մոռացության է մատնվում։ Իսկ դրսի աշխարհը այնքան էլ կատարյալ չէ։
  11. Զղջումը ամենաանօգուտ բանն է աշխարհում։ Ոչինչ հնարավոր չէ հետ բերել։ Ոչինչ հնարավոր չէ ուղղել։ Այլ կերպ, մենք սրբեր կլինեինք։
  12. - Դուք չեք սիրում ձեր մասին խոսել, այնպես չէ։ - Ես նույնիսկ մտածել իմ մասին չեմ սիրում։
  13. Կյանքը չափազանց լուրջ բան է, որպեսզի ավարտվի ավելի շուտ, քան մենք դադարում ենք շնչել։
  14. Հանգիստ ապրել մնացած կյանքը - ահա թե ինչն է այսօր թվում ամենաանհավատալի արկածը։
  15. Եթե միևնույնն է ոչինչ անել հնարավոր չէ, ապա ինչո՞ւ հասցնել ինքդ քեզ խելագարության։
  16. -Միայն այն է էժան, ինչը կրում ես առանց քո մեջ վստահություն ունենալու, - մտածեց Ռավիկը։
  17. Նա՝ ով ոչնչի չի սպասում, չի հիասթափվի։
  18. Հաղթանակը ծնում է անհոգություն։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Վեպում գլխավոր հերոսը նկարագրում է, որ մանուկ հասակում տեսել է Օրիոնի համաստեղությունը ամռանը։ Օրիոնը համարվում է Հյուսիսային կիսագնդի աշնանային և ձմեռային համաստեղություն։ Սակայն այն կարելի է տեսնել օգոստոսի կեսերից։
  • Վեպի գլխավոր հերոսը մի քանի անգամ հիշատակվում է Ռեմարկի «Ստվերները դրախտում» վեպում, որպես էպիզոդական անձ։ Գրքի սյուժեով Ռավիկին հաջողվում է ազատվել ֆրանսիական ճամբարից մինչև Ֆրանսիաի օկուպացիայի սկսվելը և ներգաղթել ԱՄՆ։ Ավելի ուշ, Ռավիկը բնակություն է հաստատում Ֆիլադելֆիայում, լավ հարաբերություններ է հաստատում տեղի գերմանացի ներգաղթյալների հետ և հուսով էր շարունակել բժշկի կարիերան պետական քննություն հանձնելուց հետո։ Մի քանի տարի անց նա հանձնում է քննությունը և շարունակում իր աշխատանքը Նյու Յորքում։ Պատերազմի ավարտից հետո նախընտրում է մնալ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
  • Վեպի հանգուցալուծումը տեղի է ունենում Փարիզում, Ալմա կամրջի վրա 1938 թվականի նոյեմբերի 11-ին։ Դա Կոմպյենի հաշտության քսանամյակն է, որով ավարտվել է Առաջին համաշխարհային պատերազմը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Literary Encyclopedia: Arc de Triomphe
  2. «Understanding Erich Maria Remarque. Columbia: University of South Carolina Press, 1991».

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաղթական կամար (վեպ)» հոդվածին։