Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հաղարծին

Հաղարծին, գետ Հայաստանի Տավուշի մարզում, Աղստևի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Հալաբի լեռնաշղթայի հարավային լանջից, մոտ 2200 մ բարձրությունից։ Երկարությունը 10 կմ է, ավազանը՝ 38, 7 կմ²։ Սնումը խառն է։ Հորդանում է մայիսին։ Միջին հոսանքի ձախ կողմում է Հաղարծին վանքային համալիրը[1][2]։

Հաղարծին
Բնութագիր
Երկարություն10 կմ
Ավազանի մակերես38,7 կմ²
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՀալաբի լեռնաշղթա
Բարձրություն2200 մ
Գետաբերանի տեղակայումԱղստև
Կոորդինատներ
Տեղակայում
Երկիր Հայաստան
ԵրկրամասՏավուշի մարզ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 73 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 316 — 992 էջ։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։