Հակոտնյա, (հին հունարեն՝ ἀντίπους), կետ երկրի մակրևույթի[1] վրա տրամագծորեն հակառակ դրան։ Օրինակ՝ Հյուսիսային բևեռի հակոտնը Հարավային բևեռն է, Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզու հակոտնյան գտնվում է Իսպանիայում։ Հակոտնյայի կոորդինատները կարելի է հաշվարկել հետևյալ բանաձևով՝

Աշխարհի քարտեզ, որտեղ յուրաքանչյուր կետին նշանակված է հակոտնյան.
,

Որտեղ —լայնություն, երկայնություն, նշանը նշանակում է անցում լայնության և երկայնության հակառակ կիսագնդում։

Խաղաղ օվկիանոսում կան Հակոտնյա կղզիներ, իրենց անվանումով նրանք պարտավոր են տեղագրությանը, գրեթե հակառակ Գրինվիչին։

Մոլորակի հակառակ կետերի միջև մակերեսի հեռավորությունը ցանկացած ուղղությամբ մոտավորապես 20 000 կիլոմետր է ։

«Հակոտնյա» տերմինը Պլատոնի կողմից կիռարվեց «Տիմեյ» երկխոսության մեջ, բացատրելու «վերին» և «ստորին» հասկացությունների հարաբերականությունը։ Այնուհետև այս տերմինը օգտագործվել է Արիստոտելի կողմից (առաջին անգամ «Երկինքի մասին»[2] տրակտատում) և այլ հին հունական և հռոմեացի աշխարհագրագետների, ֆիզիկոսների և փիլիսոփաների կողմից։ Այն ժամանակից ի վեր օգտագործվել է ընդհանուր իմաստով`հակառակ տարբերակները ցույց տալու համար։

Աշխարհագրություն խմբագրել

Երկրագնդի ցանկացած վայրի հակոտը մի վայր է, որը տրամագծորեն հակառակն է, ուստի մի վայից մյուսը գծված գիծը անցնում է Երկրի կենտրոնով և կազմում է իրական տրամագիծ։ Բնականաբար, երկրի շատ մասերի համար անտիպոդները գտնվում են օվկիանոսի մեջ, քանի որ հարավային կիսագնդում երկրի մակերեսը շատ քիչ է, քան հյուսիսում։

Օդային ճանապարհորդություն հակոտնյաների միջև խմբագրել

Գոյություն չունեն ուղիղ կանոնավոր չվերթներ ցանկացած երկու հակառակ վայրերի միջև, որը իրականացնում են առևտրային ավիաընկերությունները։ Բացի այդ գոյություն չունի առևտրային օդանավ, որը կարող է իրականացնել թռիչք հակոտնյաների միջև առանց վառելիքի վերալիցքավորման։ Ներկա պահին ռեկորդային երկար թռիչք է իրականացվել Boeing 777-200LR՝ 17 395 կմ (10 809 մղոն)։

Հակոտնյաների ցուցակ խմբագրել

Երկրի մակերևույթի գրեթե 71% ծածկված է օվկիանոսով, իսկ մայրցամաքների մեծ մասը գտնվում է Հյուսիսային կիսագնսում, ուստի Երկրագնդի վրայի շատ վայրեր չունեն հակոտնյա, որոնք գտնվում են ցամաքում։

Երկրի մակերևույթի մոտավորապես 15% ունի հակոտնյա ցամաքում։ Կոպիտ հաշվարկները ցույց են տալիս, որ երկրագնդի 29%-ը ծածկված է հողով։ Եթե դրանիծ 15%-ը մակերևույթում ունի հակոտնյա, ապա նրանցից 4%-ը (0,15×29%=4,35%) Երկրի մակերևույթի վրա ունի հակոտնյա, որոնցիծ երկուսն էլ գտնվում են ցամաքի վրա։

Երկու առավել բնակեցված վայրերի հակոտնիները գտնվում են Արևելյան Ասիայում (հիմնականում արևելյան Չինաստանում) և Հարավային Ամերիկայում (հիմնականում Արգենտինայի հյուսիսային վայրում և Չիլիում)։

Ավստրալիան՝ ցամաքային ամենա մեծ զանգվածն է, որի հակոտնյան ամբողջությամբ գտնվում է օվկիանոսում։ Չնայած նրան, որ Ավստրալիայի և Թասմանիայի որոշ մայրցամաքային վայրեր մոտ են հակոտն լինելու Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային մասի որոշ կղզիների (Բերմուդներ, Ազորյան կղզիներ, Պուերտո Ռիկո)։ Հակոտնյա ամբողջովին ցամաքային հողատարածքը՝ Բորնեո կղզին է, որի հակոտնյաները գտնվում են Ամազոնի արևադարձային անտառներում։

Խաղաղ օվկիանոսը այնքան մեծ է, որ ինքն իրեն հակոտնյա է երկու վայրում՝ «Սիամի ծովածոց / Պերուի ափ» և «Վիշապի ծովածոց Հյուսիսային Վյեթնամի ափերի մոտ / Չիլիի ափի Արիկա քաղաքի մոտ»։

Չիլիի Առիկա քաղաքի և Չինաստանի Հանյան կղզու միջև հնարավոր է ճանապարհ հարթել, որը ուղիղ գծավ կանցնի Խաղաղ օվկիանոսի միջով՝ չդիպչելով ոչ մի տեղ ցամաքի, որը հավասար է երկրի շրջանագծի կեսին՝ 19 949 կմ։

Խաղաղ օվկիանոսը այնքան մեծ է, որ երկու վայրում ինքն իր համար հակոդնյա է. «Թաիլանդի ծոցի / Պերուի ափ» և «Վիշապի ծովածոցը» Հյուսիսային Վիետնամի / Չիլիի ափը՝ Արիկա քաղաքի մերձակայքում։

Քաղաքներ

Ճշգրիտ կամ գրեթե ճշգրիտ հակոտնյաներ;

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Антиподы». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Аристотель. О небе. 308a.20

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոտնյա» հոդվածին։