Հակոն (Նորվեգիայի թագաժառանգ)

Նորին թագավորական մեծություն թագաժառանգ Հակոն (մկրտության անունը՝ Հակոն Մագնուս, (նորվ.՝ Haakon Magnus, հուլիսի 20 1973, Օսլո), Նորվեգիայի թագաժառանգ, Նորվեգիայի Հարալդ V թագավորի և Նորվեգիայի Սոնյա թագուհու որդին։ Շլեզվիգ-Գոլշթեին-Զոնդենբուրգ-Գլյուկսբուրգ դինաստիայի ներկայացուցիչ։

Հակոն Մագնուս
նորվ.՝ Haakon Magnus
Դրոշ
Դրոշ
Նորվեգիայի թագաժառանգ
 Հունվարի 17 1991
Նախորդող Հարալդ V
Դրոշ
Դրոշ
Նորվեգիայի ռեգենտ
Նոյեմբերի 25 2003 - ապրիլի 12 2004
Նախորդող Հարալդ V
 
Կրթություն՝ Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց,
Օսլոյի համալսարան
Կալիֆոռնիայի համալսարան
Մասնագիտություն՝ royalty
Դավանանք Նորվեգիայի եկեղեցի
Ծննդյան օր Հուլիսի 20 1973
Ծննդավայր Նորվեգիա, Օսլո
Դինաստիա Շլեզվիգ-Գոլշթեին-Զոնդենբուրգ-Գլյուկսբուրգ
Քաղաքացիություն  Նորվեգիա
Հայր Հարալդ V
Մայր Սոնյա
Ամուսին Մետտե Մարիտ
Զավակներ Ալեքսանդրա Ինգրիդ,
Մագնուս Սվերե
 
Պարգևներ

Սուրբ Օլաֆի շքանշան Նորվեգական թագավորական արժանիքների շքանշան Օլաֆ V թագավորի հիշատակին նվիրված մեդալ
Օլաֆ V թագավորի 100-ամյակին նվիրված մեդալ Հարոլդ V թագավորի արծաթե հոբելյանին նվիրված մեդալ Հարոլդ V թագավորի արծաթե հոբելյանին նվիրված մեդալ
Թագավորական տան 100-ամյակին նվիրված մեդալ (Նորվեգիա) Զինված ուժերում ծառայության համար մեդալ դափնետերևով (Նորվեգիա) Փղի շքանշան
Մարիամի երկրի խաչի շքանշան Ֆինլանդիայի սպիտակ վարդի շքանշան Իտալիայի Հանրապետության հանդեպ ունեցած արժանիքների համար մեդալ
Լեհաստանի Հանրապետության հանդեպ ունեցած արժանիքների համար մեդալ Խրիզանտեմի բարձրագույն շքանշան Երեք աստղի շքանշան
Ստարա պլանինայի շքանշան Ինֆանտա դոն Էնրիկեի շքանշան Վիտաուտաս Մեծի շքանշան
Օրանյան Նասու շքանշան Ադոլֆ Նասուի շքանշան Հարավային խաչի շքանշան
Վերածննդի շքանշան (Հորդանան) Սերաֆիմովի շքանշան Սերաֆիմովի շքանշան
Ավստրիայի Հանրապետության հանդեպ ունեցած արժանիքների համար մեդալ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության հանդեպ ունեցած արժանիքների համար մեդալ

Կենսագրություն խմբագրել

Հակոն Մագնուսը հաճախել է սովորական մանկապարտեզ և միջնակարգ դպրոց, որից հետո տեղափոխվել է քրիստոնեական գիմնազիա։ Այն ավարտել է 1992 թվականին։ Թագաժառանգ է դարձել 1991 թվականի հունվարի 17-ին, երբ թագադրվել է իր հայրը։ 1991 թվականի հուլիսի 20-ին առաջին անգամ մասնակցել է ազգային խորհրդի նիստին, իսկ նույն թվականի հուլիսի 22-ին, թրկրից թագավորի բացակայության կապակցությամբ, առաջին անգամ գլխավորել է ազգային խորհրդի նիստը։

1992 թվականին Հակոնը ընդունվել է Ստավանգերի Ռազմածովային պատրաստության դպրոցը, որտեղից էլ տեղափոխվել է Հորթենիի Ռազմածովային ուժերի ուսումնարան։ Զինվորական ծառայությունը անցկացրել է ռազմածովային ուժերում, սակայն զինվորական կարիերան չի շարունակել։ Այնուհետև ԱՄՆ-ում ստացել է հասարակական-քաղաքական գիտությունների բակալավրիկոչում[1]։ 2001 թվականին աշխատանքի է անցնում Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունում[2]։

Մասնակցել է Լիլիհերմենի օլիմպիադիային, դառնալով ջահակիր և վառել օլիմպիադիայի գլխավոր ջահը։

2003 թվականին թագաժառանգ Հակոնը առաջարկություն է ստանում դառնալու ՄԱԿ-ի «Բարի կամքի դեսպան» (UNDP): Նորվեգական հեռուստառադիոհաղորդումների լուրերի համաձայն՝ Հակոնը 2003 թվականի հոկտեմբերի 15-ին շնորհակալություն է հայտնել նման բարձր առաքելություն իրեն վստահելու համար և ընդունել է առաջարկը մեկ տարի ժամկետով[3]։

Ընտանիք խմբագրել

2001 թվականի օգոստոսի 25-ին թագաժառանգ Հակոնը ամուսնացել է Մետե Մարիտի Թեսեմ Հյոյբիի հետ։ Ամուսնական արարողությունը անցկացվել է մայրաքաղաք Օսլոյի Մայր տաճարում։

2004 թվականի հունվարի 21-ին ծնվում է թագաժառանգ Հակոնի և Մետե Մարիտի դուստր Ալեքսանդրա Ինգրիդը, ով հանդիսանում է Նորվեգիայի թագի թագաժառանգը։

2005 թվականի դեկտեմբերի 3-ին ծնվում է թագաժառանգ Հակոնի և Մետե Մարիտի ոդրին՝ Մագնուս Սվերեն։ Նա թագը ժառանգորդների ցուցակում երրորդն է իր հորից և քրոջից հետո։

Թագաժառանգ Հակոնը ունի նաև որդեգրած մեկ որդի՝ Մարիուսը, ով հանդիսանում է Մետե Մարետի և Բորգ Մորտենի որդին։ Մարիուսը ծնվել է 1997 թվականին և չի մասնակցում գահի ժառանգման գործընթացին։

Հետաքրքրություններ խմբագրել

Թագաժառանգ Հակոնը սիրում է զբաղվել սպորտով։ Հիանալի տիրապետում է դահուկավազքին, վարում է արագընթաց մոտորանավակ, երբեմն էլ թռչում պարապլանով։ Շատ է սիրում թատրոն և հաճախակի խորհուրդ է տալիս այցելել Հենրիկ Իբսենի թատրոն։

Պատվավոր կոչումներ խմբագրել

2010 թվականին թագաժառանգ Հակոնը արժանացել է Ղազախստանի Լ.Ն.Գումիլևայի անվան Եվրասիական ազգային համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչման[4]։

Պարգևներ խմբագրել

Նորվեգիայի պարգևներ