Հակոբ Մնձուրի (իսկական անունը՝ Հակոբ Թեմերճյան (Տեմիրճյան), հոկտեմբերի 16, 1886(1886-10-16)[1], Էրզինջանի մարզ, Թուրքիա[1] - 1978[1], Ստամբուլ, Թուրքիա[1]), հայ արձակագիր, Կարոտի գրականության հիմնադիրներից և վառ ներկայացուցիչներից մեկը։ «Կապույտ լույս» (1958), «Արմտան» պատմվածքների ժողովածուների հեղինակ։

Հակոբ Մնձուրի
արմտ. հայ.՝ Յակոբ Մնձուրի
Ծննդյան անունարմտ. հայ.՝ Յակոբ Տէմիրճեան[1]
Ծնվել էհոկտեմբերի 16, 1886(1886-10-16)[1]
ԾննդավայրԷրզինջանի մարզ, Թուրքիա[1]
Վախճանվել է1978[1]
Վախճանի վայրՍտամբուլ, Թուրքիա[1]
Մասնագիտությունգրող
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Թուրքիա[2]
ԿրթությունՌոբերթ քոլեջ[1]
Ժանրերպատմվածք և հեքիաթ
Հակոբ Մնձուրի Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Կ․ Պոլսի Ղալաթիո նախակրթարանում, ապա՝ անգլիական Ռոբերտ քոլեջում։ Մնձուրու առաջին պատմվածքը («Հարս ու կեսուր») լույս է տեսել 1906 թ.։ Այնուհետև պարբերական մամուլում (հիմնականում՝ պոլսահայ) տպագրել է հարյուրից ավելի պատմվածքներ (առավելապես գյուղական կյանքից), ինչպես նաև շատ հեքիաթներ, ակնարկներ, ժամանակագրություններ, թատերգություններ։ Հրատարակել է «Կապույտ լույս» (1958), «Արմտան» (1966) և «Կռունկ, ուստի՞ կուգաս» (1974) ժողովածուները։ Մնձուրին, ում հերոսները տարբեր ազգերի աշխատավոր մարդիկ են, վերակենդանացրել է ծննդավայր Արմտան գյուղը՝ իր բնության հրաշալիքներով։ Ունի ինքնատիպ ոճ, առանձնանում է լեզվի ջերմությամբ, անմիջականությամբ ու գունեղությամբ։ Սերտ կապերի մեջ է եղել Սովետական Հայաստանի հետ։ 1976 թ. Երևանում նշվել է Մնձուրու ծննդյան 90-ամյակը։

Երկերի մատենագիտություն խմբագրել

  • Երկրորդ ամուսնութիւնը, Կ. Պոլիս, 1931, 87 էջ։
  • Կապոյտ լոյս, Իսթանպուլ, 1958, 318 էջ։
  • Արմտան (պատմուածքներ), Իսթանպուլ, 1966, 320 էջ։
  • Կապույտ լույս, Երևան, 1968, 224 էջ։
  • Կռունկ, ու՞ստի կուգաս, Իսթանպուլ, 1974, 287 էջ։
  • Տեղեր, ուր ես եղեր եմ, Իսթանպուլ, 1984, 210 էջ։
  • Երկեր, Երևան, 1986, 544 էջ։
  • Պատմուածքներ, Անթիլիաս, 1991, 94 էջ։
  • Գիւղը կապրի իմ մէջս, Ստամբուլ, 2005, 189 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Սևան Գեղամ, Հակոբ Մնձուրի, Երևան, 1981։
  • Մաթևոսյան Հրանտ, Հակոբ Մնձուրու աշխարհը, Սպիտակ թղթի առջև, Երևան, 2004։
  • Հակոբ Մովսես, Փոքր Արմտան համաստեղություն, Գրականագիտական հանդես, 1, Երևան, 2020։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Մնձուրի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 654