Հակոբի Շեն (այժմ կոչվում է Յաղուբլու ադրբ.՝ Yaqublu), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Վարդաշենի (Օղուզի) շրջանում։ Գտնվում է շրջկենտրոնից շուրջ 20 կմ հարավ, Վարդաշեն–Եվլախ մայրուղու ձախ կողմում[1]։

Գյուղ
Հակոբի Շեն
Yaqublu
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ադրբեջանի շրջաններՎարդաշենի շրջան
Պաշտոնական լեզուադրբեջաներեն
Բնակչություն603 մարդ (2010)
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա մուսուլմաններ
Ժամային գոտիUTC+4
Հակոբի Շեն (Ադրբեջան)##
Հակոբի Շեն (Ադրբեջան)

Պատմություն խմբագրել

Գյուղի վերաբերյալ մատենագրական տեղեկություններ չեն պահպանվել, սակայն պահպանված հուշարձանների ուսումնասիրությունից պարզվում է, որ այն առնվազն միջնադարից արդեն գավառի խոշոր ու ծաղկուն բնակավայրերից էր։ Հակոբի Շենը ծննդավայրն է ճալեթի վանքում նստած Աղվանից Արիստակես կաթողիկոսի[1]։

Գյուղի հարավային կողմում, սարալանջին գտնվում էր գերեզմանոցը[1]։

Բնակչություն խմբագրել

Գյուղի բնակչությունը, դիմագրավելով բոլոր ահեղ փորձություններին (մանավանդ 18-րդ դարի կեսերի կրոնական հալածանքներին), նույն դարի վերջերին համալրվել է ի հաշիվ արցախահայ գաղթականության[1]։

Մինչև 1918 թվականը զուտ հայաբնակ, ներկայում բնակվեցված է ադրբեջանցիներով։

Ճարտարապետություն խմբագրել

Գյուղամիջի Սուրբ Մինաս և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիները ներկայում գոյություն չունեն։ Պահպանվում են երկու գերեզմանոցները։ Գյուղում պահպանվում են հայ բնակիչներից մնացած քարաշեն ամրակուռ բնակելի շենքերը[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Սամվել Կարապետյան, Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը, Երևան, 1997, էջ 93