«Հաքերները» (անգլ. Hackers), 1995 թվականին ամերիկացի ռեժիսոր Հեյն Սոֆթլիի նկարահանած ֆիլմը, որի նկարահանումներն սկսվել են 1994 թվականի նոյեմբերին։

Հաքերները
անգլ.՝ Hackers
Երկիր ԱՄՆ
Ժանրֆիլմ անչափահասների համար, տեխնոթրիլեր, քրեական թրիլլեր, քրեական ֆիլմ, թրիլեր և դրամա
Թեմահաշվարկում
Թվական1995 և հունիսի 13, 1996[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԻեն Սոֆթլի
ՊրոդյուսերՌալֆ Վինթեր
Սցենարի հեղինակՌաֆայել Մորո
ԴերակատարներՋոնի Լի Միլլեր, Անջելինա Ջոլի, Ջեսի Բրեդֆորդ, Մեթյու Լիլլարդ, Ֆիշեր Սթիվենս, Լորեյն Բրաքո, Ռենոլի Սանտիագո, Լոուրենս Մեյսոն, Ալբերտա Վաթսոն, Մարկ Էնթոնի, Մայքլ Գասթոն և Ուենդել Փիրս
ՕպերատորԱնջեյ Սեկուլա
ԵրաժշտությունՍայմոն Բոսուել
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՆյու Յորք, Նյու Ջերսի, Pinewood Studios և Լլոյդի շենք
ԿինոընկերությունUnited Artists
Տևողություն107 րոպե
Բյուջե20 000 000 $

Սյուժե խմբագրել

1998 թվականին Սիեթլում 11-ամյա համակարգչային հանճար Դեյդ Մըրֆիի ծնողները տուգանվել են 45 հազար դոլարով, որովհետև նա ստեղծել էր մի վիրուս, որը վարակել էր 1507 համակարգչային համակարգ և խուճապ առաջացրել Նյու-Յորքի ֆոնդային բորսայում, իսկ տղան դատվեց 7 տարով պայմանականորեն։ Նրան արգելված էր օգտագործել համակարգիչ և հեռախոս մինչև 18 տարեկան։ Անցավ 7 տարի և նոր դպրոցում, Նյու-Յորքում նա ծանոթանում է հակերների խմբի հետ։ Նրանցից մեկը պատահական թափանցել էր խոշոր նավթահան կորպորացիայի ցանց և մասամբ պատճենել ֆայլերը, բացահայտելով համակարգչային անվտանգության ծառայողության գլխավորին, նա օգտագործում էր «Ցանցային որդին» 25 մլն. գողանալու համար։ Գողը իմանալով այդ մասին, որոշեց ստեղծել վիրուս, որն առաջացնում է նավթային տանկերի տապալում, և բարդել ամբողջ մեղքը հակերների վրա։ Հիմա հակերները միավորվել են համացանցի միջոցով և սկսել են պատերազմ անպատկառ չարագործի հետ։

Դերերում խմբագրել

Երաժշտություն խմբագրել

Ֆիլմի համար թողարկվել են երեք երաժշտություն։ Առաջին ալբոմում ներկայացվել է ֆիլմում հնչած երաժշտություն, իսկ մյուս երկուսը եղել են երաժշտության ռեմիքսային մեկնակերպերը, որոնք գրվել են ֆիլմի «մոտիվներով»։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Այն վիրուսը որը արձակել էր գլխավոր հերոս Դեյդ Մյորֆին և որը դարձավ նյու-Յորքյան բորսաների փլուզումի պատճառ, հանդիսանում է հղում 1998 թվականի իրական իրադարձությանը, երբ հայտնի Մորրիսի ցանցային որդը կանգնեցրեց ARPANET ցանցի աշխատանքը։
  • Բոլոր վիրուսները որոնք արձակվել են հակերների վերջնական «մարտի» ժամանակ, նույնպես ունեն պատմական արմատներ։ Նրանց մեջ են– Cookie Monster, Elk Cloner վիրուսները։
  • Անջելինա Ջոլիի և Ջոննի Լի Միլլերի համար սրանք առաջին լուրջ դերերն էին։
  • Ֆիլմի դերերից մեկը փորձել է Էդվարդ Նորթոնը
  • Պատկերի ռեժիսորը Քեյթ Լիբբի դերի համար ունկնդրել են Հիլարի Սոունկին, Հիզեր Գրեմին և Լիվ Թեյլորին, բայց վերջնական դերը տրվել է Անջելինա Ջոլիին։
  • Ֆիլմը նկարահանվել է Նյու-Ջերսիիում, Նյու-Յորքում և Լոնդոնում։
  • Ֆիլմի մոտիվներով հայտնի գրող ֆանտաստ Դեվիդ Բիշոֆի կողմից գրվել է «Հակերներ» գիրքը։

Քննադատություն խմբագրել

Ֆիլմը ենթարկվել է կինոքննադատների կողմից խառնակազմ արձագանքի։ Rotten Tomatoes-ում գրախոսության 31%-ը հանդիսանում են դրական։ Միջին վարկանիշը կազմում է 4,7-ը 10-ից։ Metacritic կայքը ֆիլմին տվել է 100-ից 46 բալ գնահատական, հիմնվելով 15 գրախոսությունների վրա։ Հայտնի կինոքննադատ Ռոդջեր Էբերտը ֆիլմը գնահատել է 4-ից 3 աստղով։

Ծանոթագրություններ խմբագրել