Հակաօքսիդանտ, միացություններ, որոնք արգելակում են օքսիդացումը։

Հակաօքսիդանտ գլյուտաթիոնի կառուցվածքը

Օքսիդացումը քիմիական ռեակցիա է, որը կարող է բերել ազատ ռադիկալների առաջացման, դրանով իսկ սկիզբ տալով այնպիսի շղթայական ռեակցիաների, որոնք կարող են վնասել կենդանի բջիջներին։ Հակաօքսիդանտներն, օրինակ թիոլները կամ ասկորբինաթթուն (վիտամին C) խզում են այդ շղթայական ռեակցիաները։ Օքսիդային սթրեսը կարգավորելու համար բույսերը և կենդանիներն ունեն հակաօքսիդանտային բարդ համակարգեր, որոնք սինթեզվում են օրգանիզմում, ինչպես օրինակ՝ գլյուտաթիոնը և որոշ ֆերմենտներ (օր․՝ կատալազ կամ սուպերօքսիդ դիսմուտազ), կամ էլ օրգանիզմ են թափանցում սննդի հետ միասին, ինչպես վիտամին C-ն և վիտամին E-ն։

«Հակաօքսիդանտ» տերմինը մեծամասամբ կիրառվում է երկու իրարից խիստ տարբեր խմբերի նյութերի համար. արդյունաբերական քիմիական միացությունների, որոնք ավելացվում են արտադրանքին՝ օքսիդացումը կանխելու համար, և բնական ծագում ունեցող միացությունների, որոնք առկա են սննդի և հյուսվածքների կազմում։ Առաջին խմբի նյութերն՝ արդյունաբերական հակաօքսիդանտներն, ունեն բազմապիսի կիրառություններ․ սննդի և կոսմետիկայի կազմում գործում են որպես պահպանիչներ, իսկ վառելիքների կազմում՝ որպես օքսիդացման արգելակիչներ[1]։

Ցույց չի տրվել, որ հակաօքսիդանտային սննդային հավելումները լավացնում եմ մարդու առողջությունը կամ էլ արդյունավետ են հիվանդությունների կանխարգելման գործընթացում[2]։ Բետա - կարոտինի, վիատամին A-ի և վիտամին E-ի հավելումները չունեն դրական ազդեցություն մահացության աստիճանի[3][4] կամ քաղցկեղի ռիսկի վրա[5][6]։ Բացի դրանից, սելենով կամ վիտամին E-ով հավելումը չի նվազեցնում սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը[7][8]։

Ազդեցությունը առողջության վրա խմբագրել

Կապը սննդակարգի հետ խմբագրել

Չնայած սննդակարգում վիտամինների որոշակի քանակությունն անհրաժեշտ է առողջ լինելու համար, մինչ օրս կան զգալի բանավեճեր այն մասին, թե արդյոք հակաօքսիդանտներով հարուստ սնունդը պաշտպանում է օրգանիզմը հիվանդություններից, թե ոչ։ Ավելին, եթե նրանք իրոք օգտակար են, ապա դեռ պարզ չէ, թե ո՞ր հակաօքսիդանտներն են օգտակար առողջության համար նորմալ սննդակարգում և որոնք նորմայից բարձր քանակություններում[9][10][11]։ Որոշ հեղինակներ բանավիճում են այն վարկածի շուրջ, որ հակաօքսիդանտային վիտամինները կարող են կանխարգելել քրոնիկ հիվանդությունները[9][12], այլ գիտնականներ պնդում են, որ այդ վարկածն ապացուցված չէ և մոլորեցնող է[13]։ Պոլիֆենոլները, որոնք in vitro պայմաններում ցուցաբերում են հակաօքսիդանտային ակտիվություն, ունեն անհայտ հակաօքսիանտային ակտիվություն in vivo պայմաններում՝ մարսողությունից հետո էքստենսիվ նյութափոխանակության և կլինիկական ապացույցների սակավության պատճառով[14]։

Փոխազդեցություններ խմբագրել

Հակաօքսիդանտային ակտիվությամբ օժտված տարածված դեղանյութերը (և հավելումները) կարող են արդյունավետ կերպով փոխազդել որոշակի հակաքաղցկեղային դեղանյութերի և ճառագայթային թերապիայի հետ[15]։

Բացասական ազդեցություններ խմբագրել

 
Մետաղ - խելատացնող ֆիտաթթվի կառուվածքը

Համեմատաբար ուժեղ վերականգնող թթուները կարող են ունենալ հակասնուցող ազդեցություն, քանի որ աղիներում կարող են կապվել սննդային հանքանյութերի, ինչպես օրինակ երկաթի ու ցինկի, հետ և արգելակել նրանց ներծծումը աղիների էպիթելով[16]։ Որպես օրինակ կարող ենք ներկայացնել օքսալաթթուն, տանինները և ֆիտաթթուն, որոնք առավել մեծ քանակություններով պարունակվում են բուսական սննդում[17]։ Զարգացող երկրներում հազվադեպ չեն հանդիպում կալցիումի և երկաթի անբավարարությունները, քանի որ այնտեղ ավելի քիչ միս է օգտագործվում ու լոբու և բաղարջի հացահատիկային հացից ֆիտաթթվի մեծ սպառում կա։ Այնուամենայնիվ, ծլումը, թրջելը կամ մանրէների խմորումը տնային տնտեսության բոլոր ռազմավարություններն են, որոնք նվազեցնում են չզտված հացահատիկի ֆիտաթթվի և պոլիֆենոլների պարունակությունը։ Աղիներով երկաթի, ցինկի և կալցիումի կլանման աճ է նկատվել այն մեծահասակների մոտ, որոնք սնվել են դեֆիտինացված հացահատիկներից պատրաստված հացով, ի տարբերություն իրենց այն հարազատների, որոնք սնվել են առանց վերամշակման ենթարկված վերոնշյալ հացահատիկներով[18]։

Սնունդ Պարունակվող վերականգնող թթուն
Կակաոյի հատիկ և շոկոլադ, սպանախ, շաղգամ և խավարծիլ[19] Օքսալաթթու
Հացահատիկային ձավարեղեն, եգիպտացորեն, հատիկաընդեղեն[20] Ֆիտաթթու
Թեյ, լոբի, կաղամբ[19][21] Տանիններ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Dabelstein W, Reglitzky A, Schütze A, Reders K (2007). «Automotive Fuels». Ullmann's Encyclopedia of Industrial Chemistry. doi:10.1002/14356007.a16_719.pub2. ISBN 978-3-527-30673-2.
  2. «Antioxidants: In Depth» (անգլերեն). NCCIH. June 2010. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
  3. Bjelakovic G, Nikolova D, Gluud C (2013). «Meta-regression analyses, meta-analyses, and trial sequential analyses of the effects of supplementation with beta-carotene, vitamin A, and vitamin E singly or in different combinations on all-cause mortality: do we have evidence for lack of harm?». PLOS ONE. 8 (9): e74558. Bibcode:2013PLoSO...874558B. doi:10.1371/journal.pone.0074558. PMC 3765487. PMID 24040282.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  4. Abner EL, Schmitt FA, Mendiondo MS, Marcum JL, Kryscio RJ (July 2011). «Vitamin E and all-cause mortality: a meta-analysis». Current Aging Science. 4 (2): 158–70. doi:10.2174/1874609811104020158. PMC 4030744. PMID 21235492.
  5. Cortés-Jofré M, Rueda JR, Corsini-Muñoz G, Fonseca-Cortés C, Caraballoso M, Bonfill Cosp X (2012). «Drugs for preventing lung cancer in healthy people». The Cochrane Database of Systematic Reviews. 10: CD002141. doi:10.1002/14651858.CD002141.pub2. PMID 23076895.
  6. Jiang L, Yang KH, Tian JH, Guan QL, Yao N, Cao N, Mi DH, Wu J, Ma B, Yang SH (2010). «Efficacy of antioxidant vitamins and selenium supplement in prostate cancer prevention: a meta-analysis of randomized controlled trials». Nutrition and Cancer. 62 (6): 719–27. doi:10.1080/01635581.2010.494335. PMID 20661819. S2CID 13611123.
  7. Rees K, Hartley L, Day C, Flowers N, Clarke A, Stranges S (2013). «Selenium supplementation for the primary prevention of cardiovascular disease» (PDF). The Cochrane Database of Systematic Reviews. 1 (1): CD009671. doi:10.1002/14651858.CD009671.pub2. PMC 7433291. PMID 23440843. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.
  8. Shekelle PG, Morton SC, Jungvig LK, Udani J, Spar M, Tu W, J Suttorp M, Coulter I, Newberry SJ, Hardy M (April 2004). «Effect of supplemental vitamin E for the prevention and treatment of cardiovascular disease». Journal of General Internal Medicine. 19 (4): 380–9. doi:10.1111/j.1525-1497.2004.30090.x. PMC 1492195. PMID 15061748.
  9. 9,0 9,1 Stanner SA, Hughes J, Kelly CN, Buttriss J (May 2004). «A review of the epidemiological evidence for the 'antioxidant hypothesis'». Public Health Nutrition. 7 (3): 407–22. doi:10.1079/PHN2003543. PMID 15153272.
  10. Shenkin A (February 2006). «The key role of micronutrients». Clinical Nutrition. 25 (1): 1–13. doi:10.1016/j.clnu.2005.11.006. PMID 16376462.
  11. Woodside JV, McCall D, McGartland C, Young IS (November 2005). «Micronutrients: dietary intake v. supplement use». The Proceedings of the Nutrition Society. 64 (4): 543–53. doi:10.1079/PNS2005464. PMID 16313697.
  12. Food, Nutrition, Physical Activity, and the Prevention of Cancer: a Global Perspective Արխիվացված 2015-09-23 Wayback Machine. World Cancer Research Fund (2007). 978-0-9722522-2-5.
  13. Hail N, Cortes M, Drake EN, Spallholz JE (July 2008). «Cancer chemoprevention: a radical perspective». Free Radical Biology & Medicine. 45 (2): 97–110. doi:10.1016/j.freeradbiomed.2008.04.004. PMID 18454943.
  14. «Flavonoids». Linus Pauling Institute, Oregon State University, Corvallis. 2016. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
  15. Lemmo W (September 2014). «Potential interactions of prescription and over-the-counter medications having antioxidant capabilities with radiation and chemotherapy». International Journal of Cancer. 137 (11): 2525–33. doi:10.1002/ijc.29208. PMID 25220632.
  16. Hurrell RF (September 2003). «Influence of vegetable protein sources on trace element and mineral bioavailability». The Journal of Nutrition. 133 (9): 2973S–7S. doi:10.1093/jn/133.9.2973S. PMID 12949395.
  17. Hunt JR (September 2003). «Bioavailability of iron, zinc, and other trace minerals from vegetarian diets». The American Journal of Clinical Nutrition. 78 (3 Suppl): 633S–639S. doi:10.1093/ajcn/78.3.633S. PMID 12936958.
  18. Gibson RS, Perlas L, Hotz C (May 2006). «Improving the bioavailability of nutrients in plant foods at the household level». The Proceedings of the Nutrition Society. 65 (2): 160–8. doi:10.1079/PNS2006489. PMID 16672077.
  19. 19,0 19,1 Mosha TC, Gaga HE, Pace RD, Laswai HS, Mtebe K (June 1995). «Effect of blanching on the content of antinutritional factors in selected vegetables». Plant Foods for Human Nutrition. 47 (4): 361–7. doi:10.1007/BF01088275. PMID 8577655. S2CID 1118651.
  20. Sandberg AS (December 2002). «Bioavailability of minerals in legumes». The British Journal of Nutrition. 88 Suppl 3 (Suppl 3): S281–5. doi:10.1079/BJN/2002718. PMID 12498628.
  21. Beecher GR (October 2003). «Overview of dietary flavonoids: nomenclature, occurrence and intake». The Journal of Nutrition. 133 (10): 3248S–3254S. doi:10.1093/jn/133.10.3248S. PMID 14519822.