Հաքան Չալհանօղլու

գերմանացի ֆուտբոլիստ
(Վերահղված է Հական Չալհանօղլուից)

Հաքան Չալհանoղլու (թուրքերեն՝ Hakan Çalhanoğlu, փետրվարի 8, 1994, Մանհեյմ, Գերմանիա), թուրք ֆուտբոլիստ, գերմանական «Բայեր 04» ակումբի և Թուրքիայի հավաքականի կիսապաշտպան։

Հական Չալհանօղլու
թուրքերեն՝ Hakan Çalhanoğlu[1]
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Հական Չալհանողլու
Ազգությունը թուրք
Քաղաքացիությունը  Թուրքիա և  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 8, 1994
Ծննդավայր Մանհեյմ, Գերմանիա
Հասակ 177 սմ
Քաշ 61 կգ
Դիրք հարձակվողական ոճի կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բայեր 04
Համար 10

Կարիերա խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

Չալհանoղլուն սկսել է ֆուտբոլ խաղալ Մանհեյմի երիտասարդական թիմերում՝ «Տուրանսպորում» և «Պոլիցայում»։ 7 տարեկանում նա դարձավ «Վալյդհոֆ» ակադեմիայի խաղացող[2]։ 2009 թվականի ամռանը Չալհանօղլուն տեղափոխվեց «Կարլսրուե»։ 2011-12 մրցաշրջանում երիտասարդական թիմում իր խաղի շնորհիվ նա առաջին թիմի մարզիչ Յորնա Անդերսենի ուշադրությունը գրավեց, ով երիտասարդ ֆուտբոլիստին հրավիրեց հիմնական կազմ։ 2012 թվականի փետրվարի 2-ին Չալհանօղլուն «Կարլսրուեի» կազմում «Էրցգեբիրգե Աուեի» դեմ տնային խաղում իր դեբյուտը նշեց՝ խաղալով 79 րոպե և դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։ 2012 թվականի մարտին նա նոր պայմանագիր կնքեց ակումբի հետ մինչև 2016 թվականի հունիսի 30[3]։ Մինչ 2012-13 մրցաշրջանի մեկնարկը Չալհանօղլուն ստացավ 10 համարը։ 2012 թվականի հուլիսի 21-ին «Հեյդենհեյմի» դեմ արտագնա խաղում (2։2) նա խփեց իր առաջին գոլերը պրոֆեսիոնալ ֆուտբոլում։

2012 թվականի օգոստոսի 14-ին Չալհանօղլուն տեղափոխվեց «Համբուրգ»։ Նա պայմանագիր կնքեց մինչև 2016 թիվը և 1 տարի վարձավճարով հետ հանձնվեց «Կարլսրուեին»[4]։ Հինգ օր հետո Չալհանօղլուն «Կարլսրուեի» կազմում խաղաց «Համբուրգի» դեմ Գերմանիայի գավաթի առաջին ռաունդում և իր թիմին օգնեց հաղթանակի հասնել (4։2)՝ 1 գոլային փոխանցում կատարելով[5]։ 2012-13 մրցաշրջանում նա խփել է 17 գոլ 36 խաղում և դառնալով առաջնության 4-րդ ռմբարկուն, օգնեց «Կարլսրուեին» դուրս գալ 2-րդ Բունդեսլիգա։ Ինչպես նաև նա ճանաչվեց 3-րդ լիգայի մրցաշրջանի լավագույն խաղացողը[6]։

Մինչ 2013/14 մրցաշրջանի սկիզբը Չալհանօղլուն վերադարձավ «Համբուրգ» և ստացավ 9 համարը։ 2013 թվականի օգոստոսի 4-ին Գերմանիայի գավաթի առաջին ռաունդում «Շոտտայի» դեմ խաղում (4։0) նա դեբյուտը նշեց «դինոզավրերի» կազմում՝ խաղադաշտ դուրս գալով 77-րդ րոպեին[7]։ 1 շաբաթ անց Չալհանօղլուն Բունդեսլիգայում իր դեբյուտը նշեց «Շալկեի» դեմ արտագնա խաղում (3։3)՝ խաղադաշտ դուրս գալով մեկնարկային կազմում[8]։ 2013 թվականի օգոստոսի 31-ին բրաունշվեյգի «Այնտրախտի» դեմ տնային խաղում (4։0) նա իր առաջին 2 գոլերը խփեց Բունդեսլիգայում։ 2014 թվականի փետրվարի 5-ին Չալհանօղլուն երկարաձգեց «Համբուրգ» հետ պայմանագիրը մինչև 2018 թվականը[9]։

2014 թվականի հուլիսի 4-ին Չալհանօղլուն տեղափոխվեց «Բայեր 04»՝ կնքելով պայմանագիր մինչև 2019 թվականը[10]։

Ազգային հավաքական խմբագրել

Չալհանօղլուն խաղացել է Թուրքիայի պատանեկան և երիտասարդական բոլոր հավաքականներում։ 2013 թվականին Թուրքիայի մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում մասնակցել է աշխարհի առաջնությանը՝ երիտասարդական թիմերի միջև։ 3-րդ տուրի ավստրալիացիների դեմ խաղում (2։1) նա գոլ խփեց, որն օգնեց իր հավաքականին դուրս գալ 1/8 եզրափակիչ։ Միայն թե թուրքերը պարտվեցին ֆրանսիայի հավաքականին (1։4) և դուրս թռան առաջնությունից։

2013 թվականի սեպտեմբերի 6-ին Չալհանօղլուն իր դեբյուտը նշեց Թուրքիայի հավաքականում։ Նա 82-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ աշխարհի 2014 թվականի առաջնության խմբային փուլի Անդորրայի հավաքականի դեմ խաղում (5։0)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.hurriyet.com.tr/sporarena/italyanlar-hakan-calhanoglunu-duyurdu-imzayi-atiyor-41772906
  2. Waldhof vertraut seinem Tafelsilber — morgenweb.de
  3. «KSC verlängert mit Hakan Calhanoglu — KSC.de». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 6-ին.
  4. «Der HSV verpflichtet Hakan Calhanoglu — HSV.de». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 6-ին.
  5. Alibaz macht's mit Gefühl, Stoll mit Wucht — kicker.de
  6. Krönung einer atemberaubenden Saison: Calhanoglu ist Spieler des Jahres — Fussball.de
  7. Der HSV dank Rudnevs am Ende standesgemäß — kicker.de
  8. Joker Szalai nutzt Adlers Patzer — kicker.de
  9. «HSV verlängert mit Calhanoglu bis 2018». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 6-ին.
  10. «Calhanoglu wechselt zu Bayer 04». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաքան Չալհանօղլու» հոդվածին։