Գիտության բնագավառում Եվգենի Դյուրինգի իրականացրած հեղափոխությունը (գերմ.՝ Herrn Eugen Dührings Umwälzung der Wissenschaft, առավել հայտնի է որպես «Հակադյուրինգ»), գիրք, որը գրել է գերմանացի իմաստասեր Ֆրիդրիխ Էնգելսը։

Հակադյուրինգ
գերմ.՝ Herrn Eugen Dührings Umwälzung der Wissenschaft
ՀեղինակՖրիդրիխ Էնգելս[1] և Կարլ Մարքս[1]
Անվանվել էԵվգենի Դյուրինգ
Տեսակգրական ստեղծագործություն
Թեմափիլիսոփայություն
Բնօրինակ լեզուգերմաներեն
Հրատարակման տարեթիվ1877[1] և 1878[1]

Ստեղծագործության մասերը հրատարակվել են տարբեր պարբերականներում։ Հեղինակի կյանքի ընթացքում լույս է տեսել երեք անգամ՝ 1878, 1885 և 1894 թվականներին։ Առաջին ռուսերեն թարգմանությունը հրատարակվել է 1905 թվականին, իսկ 1907 թվականին արդեն անգլերեն տարբերակը։

Ձեռագրերը ընթերցել է Կառլ Մարքսը[2].: Խորհրդային Միությունում այն ընդունվել է որպես դիալեկտիկական մատերալիզմի հիմնարար աշխատություններից մեկը։

Այն բաղկացած է երեք մասից.

Մեկնաբանություններ խմբագրել

Լենինը բարձր է գնահատել Ֆրիդրիխ Էնգելսի աշխատությունը և մեկնաբանել է այն.

  Դյուրինգի դեմ Էնգելսն ամբողջ պայքարը անց է կացրել մատերիալիզմի հետևողական անցկացման լոզունգով։ Նա մեղադրել է Դյուրինգին այն բանի համար, որ նա թաքնվում է արտահայտությունների հետևում՝ խեղաթյուրելով էությունը։ Նա զիջումների է գնացել դեպի իդեալիզմ և միացել է նյութապաշտների հակառակորդների դասին։ «Կամ մատերիալիզմին հետևել մինչև վերջ, կամ հետևել սուտ փիլիսոփայական իդեալիզմին»[3].  

:

Ստեղծագործության երկրորդ մասում Էնգելսն ուսումնասիրել է քաղտնտեսությունը և նրա դրույթները։ Այստեղ նա փորձում է գտնել պատճառը թե ինչու է հասարակությունը բաժանված դասերի։

Երրորդ մասը նվիրված է սոցիալիզմին։ Ըստ այս մասի՝ ամբողջական հասարակության մեջ անխուսափելի է դասակարգային պայքարը։

Անտի-Դյուրինգի բաղկացությունը խմբագրել

«Անտի-Դյուրինգը» բաղկացած է ներածությունից և երեք բաժնից՝ Փիլիսոփայություն, Քաղաքատնտեսություն, Սոցիալիզմ։ Ներածության մեջ Ֆ. էնգելսը տալիս է փիլիսոփայության զարգացման համառոտ ակնարկ և հիմնավորում մարքսիզմի առաջացման անխուսափելիությունը։

Առաջին բաժին խմբագրել

Առաջին բաժնում շարադրված են դիալեկտիկական և պատմական մատերիալիզմի հիմունքները, փիլիսոփայության հիմնական հարցի մատերիալիստական ըմբռնումը, հիմնավորվում են աշխարհի մատերիականության, նրա ճանաչողության հիմնական օրինաչափությունների, ժամանակի և տարածության՝ իբրև կեցության ձևերի, մատերիայի և շարժման միասնության դրույթները։

Էնգելսը մեծ ուշադրություն է հատկացնում դիալեկտիկայի, նրա հիմնական օրենքների բնութագրմանը, դիալեկտիկական և ձևական տրամաբանության փոխհարաբերությանը։ Դիալեկտիկական մատերիալիզմի դիրքերից «Անտի-Դյուրինգ»-ում քննարկվում են բնագիտության կարևոր հարցերը՝ Դարվինի տեսությունը, օրգանական բջջի դերը և կյանքի էությունը, Կանտի կոսմոգոնիական վարկածը։ Ֆ. էնգելսը քննարկում է նաև բարոյականության, հավասարության, ազատության ու անհրաժեշտության և այլ հարցեր։

Երկրորդ բաժին խմբագրել

Երկրորդ բաժնում Էնգելսը, քննադատելով քաղաքատնտեսության վերաբերյալ Դյուրինգի հայացքները, տալիս է քաղաքատնտեսության առարկայի և մեթոդի սահմանումը, շարադրում Մարքսի ուսմունքը ապրանքի և արժեքի, հավելյալ արժեքի և կապիտալի, հողային ռենտայի մասին և այլն։ Քննադատելով բռնության իդեալիստական տեսությունը՝ էնգելսը ցույց է տալիս տնտեսության որոշիչ դերը հասարակության զարգացման մեջ, բացատրում է մասնավոր սեփականության և դասակարգերի ծագումը։

Երրորդ բաժին խմբագրել

Երրորդ բաժնում էնգելսը տալիս է գիտական կոմունիզմի տեսության և պատմության ակնարկ, պարզաբանում իր վերաբերմունքն ուտոպիական սոցիալիզմի նկատմամբ, հիմնավորում հասարակության կոմունիստական վերակառուցման խնդիրները և ուղիները, շարադրում մարքսիստական ուսմունքը սոցիալիզմի և կոմունիզմի մի շարք արմատական հարցերի՝ սոցիալիզմի և կոմունիզմի ժամանակ արտադրության ու բաշխման, պետության, ընտանիքի, դպրոցի, քաղաքի և գյուղի, ֆիզիկական և մտավոր աշխատանքի տարբերությունների վերացման մասին։ «Անտի-Դյուրինգը» առաջին անգամ հայերեն հրատարակվել է 1932 թվականին, Երևանում, Գ. Զաղեթյանի՝ գերմաներենից կատարած թարգմանությամբ։ Առ 1-ը հունվ. 1972 թվականին «Անտի-Դյուրինգը» հայերեն հրատարակվել է 5 անգամ։ Գրկ. Լենին Վ. Ի., Ֆրիդրիխ Էնգելս, Երկ., հ. 2։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Deutsche Nationalbibliothek Record #4113440-0 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Об Отношении Рабочей Партии К Религии
  3. Ленин В. И. Полное собрание сочинений, 4 изд., т. 14. — С. 323.
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Հակադյուրինգ հոդվածին

Գրականություն խմբագրել

  • Энгельс Ф. Анти-Дюринг 1878 // Маркс К., Энгельс Ф. Сочинения. Т. 14. — М.-Л.: Соцэкгиз, 1931. — 359 с.
  • Ленин В. И., Соч., 4 изд. (см. Справочный том. ч. 2, с. 140); № 6.
  • "В помощь марксистско-ленинскому образованию". — 1941. — № 1—5 и 9.
  • Познер В. Энгельс в борьбе против Дюринга и дюринговцев // Под знаменем марксизма. — 1940. — № 11;
  • Ульман Г. С. К истории создания классического труда Ф. Энгельса "Анти-Дюринг" // Вопросы философии. — 1952.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 451