Հալլե

քաղաք Գերմանիայում

Հալլե, քաղաք Գերմանիայում, Զաալե գետի ափին։ Հալե օկրուգի վարչական կենտրոնը։ 278, 7 հազար բնակիչ 1978 թ. տվյալներով։ Տրանսպորտային հանգույց է, ինդուստրիալ, քիմիական արդյունաբերության և գրահրատարակչական կենտրոն։ Զարգացած է բազմատեսակ մեքենաշինությունը, սննդի, քիմիա-դեղագործական, ցեմենտի, փայտամշակման արդյունաբերությունը։ Ունի բնական գիտությունների ակադեմիա (1652), համալսարան (1694-ից)։

Բնակավայր
Հալլե
գերմ.՝ Halle (Saale)[1]
Դրոշ Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Մակերես135,03 կմ²
ԲԾՄ87 մետր
Բնակչություն242 083 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0345
Փոստային դասիչ06108–06132
Ավտոմոբիլային կոդHAL
Պաշտոնական կայքhalle.de(գերմ.)
Հալլե (Գերմանիա)##
Հալլե (Գերմանիա)

Անվանում խմբագրել

Անվանման հիմքում ընկած է hal ― «աղ» բառը (քաղաքի շրջակայքում կան աղահանքեր)։ Քաղաքը 700 թվականին հիշատակվում է Hallorum (բառացի՝ «աղագործարաններ»), իսկ 806 թվականին՝ Halla («աղի, աղային») անուններով[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.halle.de/Publications/7689/sr_107-05_lesefassung_5__nderung_hauptsatzung.pdf
  2. Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2022 (գերմ.)DESTATIS, 2023.
  3. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հալլե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 47