Հադի Տակտաշ (թաթ.՝ Hadi Taqtaş, իսկական անունը՝ Մահամմետհադի Խայրուլա ուլի Տակտաշև թաթ.՝ Мөхәммәтһади Хәйрулла улы Такташев, Mөxəmməthadi Xəyrulla uğlı Taqtaşev, հունվարի 1, 1901(1901-01-01), Սուրգոդ (գյուղ, Տորբեևսկի շրջան), Spassk Uyezd, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 8, 1931(1931-12-08), Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), թաթար խորհրդային բանաստեղծ, թաթարական խորհրդային պոեզիայի հիմնադիրներից մեկը[1], մանկավարժ։

Հադի Տակտաշ
թաթ.՝ Мөхәммәтһади Хәйрулла улы Такташев
Ծնվել էհունվարի 1, 1901(1901-01-01)
ԾննդավայրՍուրգոդ (գյուղ, Տորբեևսկի շրջան), Spassk Uyezd, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 8, 1931(1931-12-08) (30 տարեկան)
Վախճանի վայրԿազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ժանրերբանաստեղծություն և քնարապատմողական
ԱզգականներQ61985331?
 Hadi Taktash Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1901 թվականի հունվարի 1-ին, Տամբովի նահանգի Սպասսկի գավառի Սիրկիդի (Սուրգոդ) գյուղում (ներկայումս՝ Մորդովիայի Տորբեևսկի շրջան), գյուղացիական բազմանդամ ընտանիքում[2]։ Սկզբնական կրթությունն ստացել է հայրենի գյուղի, ապա՝ հարևան Թաթարական Պիշլյայի մեդրեսեում։ Սովորելու տարիներին բանաստեղծական իր առաջին փորձերն է կատարել՝ կրելով Գաբդուլլա Տուկայի ստեղծագործությունների ուժեղ ազդեցությունը։

1915 թվականին մեկնել է Բուխարա, աշխատել մի բարեկամ առևտրականի տանը, ապա՝ որպես կառավարչի օգնական[2]։

1918 թվականին «Олуг Төркстан» («Մեծ Թուրքեստան») թերթում լույս է ընծայել «Төркстан сахраларинда» («Թուրքեստանի անապատներում») բանաստեղծությունը, որը նրա առաջին հրատարակված ստեղծագործությունն է[2]։ Այդ նույն տարվա աշնանը վերադարձել է հայրենի բնօրրան, ընդունվել մանկավարժական դասընթացներ և ավարտելուց հետո աշխատանքի անցել որպես թաթարերենի ուսուցիչ։

1919 — 1920 թվականներին ապրել է Օրենբուրգում, գրող Աֆզալ Թաղիրովի հետ խմբագրել թաթարական «Չքավորության ձայնը» թերթը, որտեղ տպագրել է նաև իր թաթարերեն գրած բանաստեղծությունները։

1921—1922 թվականներին ապրել է Տաշքենդում, իր մայրենի լեզուն՝ թաթարերենը դասավանդել թուրքեստանյան բանվորա-դեհկանական կոմունիստական համալսարանում, միաժամանակ բեղուն կերպով ստեղծագործել է (ուսումնասիրողները նրա ստեղծագործական այդ շրջանը բնորոշում են որպես ռոմանտիկական, իսկ ինքը՝ Տակտաշը՝ հիսյանիստական (արաբերեն «ընդվզում, խռովություն» բառից)։

1922 թվականի ամռանը մեկնել է Մոսկվա, ընդունվել Արևելքի աշխատավորների կոմունիստական համալսարանը, հաճախել Մայակովսկու, Եսենինի և անվանի այլ բանաստեղծների մասնակցությամբ միջոցառումներին։ 1927 թվականին լույս է տեսել Տակտաշի առաջին բանաստեղծական ժողովածուն՝ «Երկրի զավակները» խորագրով:Եվ դրանից հետո գրեթե յուրաքանչյուր տարի հրատարակել է մի նոր գիրք, բացի այդ՝ թատերգություններ է գրել թաթարական դրամատիկական թատրոնի համար։

Մահացել է 1931 թվականի դեկտեմբերի 8ին, Կազանում, տիֆից[2]։

Երկեր խմբագրել

Բանաստեղծական ժողովածուներ խմբագրել

  • Газраилләр (Ազրաելներ, 1916)
  • Үтерелгән пәйгамбәр (Սպանված մարգարեն, 1918)

Պոեմներ խմբագրել

  • Гасырлар һәм минутлар (Դարեր ու րոպեներ, 1924)
  • Мәхәббәт тәүбәсе (Սիրո երդում, 1927),
  • Алсу (1929),
  • Киләчәккә хатлар (Նամակներ գալիքին, 1931 (անավարտ)
  • «Սիրկիդի գյուղը» (1924),
  • «Փոթորկից հետո» (1924),
  • Күмелгән кораллар («Թաքցված զենքեր» (1927),
  • «Мукамай» (1929),
  • Сайланма әсәрләр, Казан, 1940;
  • Әсәрләр, Казан, 1942;
  • Әсәрләр, т. 1, Казан, 1950;
  • Пьесалар. Хикәяләр, Мәкаләләр, Казан, 1953;
  • Сайланма әсәрләр, Казан, 1963; в рус. пер.— Стихи, М., 1948;
  • Стихотворения и поэмы. [Предисл. X. Хайри], М., 1955.
  • Әсәрләр (1-3 հատոր, 1980-1983)
  • Истәлекләр, шигерләр (2001)

Թատերգություններ խմբագրել

  • Җир уллары («Երկրի զավակները» (1921) չափածո ողբերգություն
  • Югалган матурлык («Կորսված գեղեցկություն», (1928), դրամա
  • «Каміль» (1930), դրամա
  • Հրապարակագրություն

Հադի Տակտաշի նորարարական ստեղծագործությունները և հատկապես այդ առումով աչքի ընկնող Мокамай (1929) պոեմն ու Урман кызы (Անտառի աղջիկը, 1922) բանաստեղծությունը թաթարական պոեզիան հարստացրել են տաղաչափական նոր հնարքներով ու նոր ռիթմերով։

Հիշատակը խմբագրել

Հադի Տակտաշի պատվին փողոցներ են անվանակոչվել Կազանում ու Թաթարստանի մի շարք այլ բնակավայրերում, Նաբերեժնիե Չելնիում, Սարանսկում, Տորբաևոյում...

2015 թ. Ռուսաստանի Դաշնության Ուլյանովսկի մարզի Ալագուլովո գյուղում կանգնեցվել է Տակտաշի կիսանդրին։

2017 թ. օգոստոսի 30-ին Կազանում կանգնեցվել է բանաստեղծի հուշարձանը (քանդակագործներ՝ Անդրեյ Բալաշով և Ասյա Մինուլինա, ճարտարապետ՝ Գերման Բակուլին)։

Գրողի հայրենի Սուրգադ գյուղում 2004 թվականին բացվել է Հադի Տակտաշի թանգարանը, այդ գյուղի կոլտնտեսությունը կրում էր գրողի անունը։

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Хади Такташ: Краткая литературная энциклопедия». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 1-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Основные даты жизни и творчества». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հադի Տակտաշ» հոդվածին։