ՀՑԱՄ-ի ռազմագործողությունների ցանկ

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

1975 թվականից մինչև 1983 թվականը Հայկական ցեղասպանության նկատմամբ արդարության համար մարտիկները տասնյակ հարձակումներ են գործել Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի երկրներում թուրք դիվանագետների վրա՝ որպես Հայոց ցեղասպանությունը չճանաչող Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչների։

Նախապատմություն խմբագրել

ՀՑԱՄ-ը՝ որպես հայկական ռազմաքաղաքական գաղտնի կազմակերպություն ստեղծվել է 1972 թվականին Հայ Յեղափոխական Դաշնակցության 20-րդ համագումարում, որը կայացել է Վիեննայում (Ավստրիա)[1][2]։ Գործել է 1975-1983 թվականներին, հիմնական նպատակը եղել է թուրք պաշտոնյաների դեմ ահաբեկչական գործողությունների օգնությամբ համաշխարհային հանրության ուշադրությունը դարձնելու Հայկական հարցի վրա, Թուրքիային ստիպել ճանաչել 1915 թվականի ցեղասպանությունը, բանակցություններ սկսել հայերի հետ և վերադարձնել Արևմտյան Հայաստանի բռնագրավված հողերը Հայաստանին[3]։

Գործունեության հիմնական շրջանները եղել են Եվրոպան և Հյուսիսային Ամերիկան։ Կազմակերպությունը հարձակումներ է գործել թուրք դիվանագետների վրա նրանց համարելով պաշտոնական Թուրքիայի ներկայացուցիչներ։ Հնարավոր է, որ ՀՑԱՄ-ն ուղիղ կապ է ունեցել Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության հետ[4]։

Ցանկ խմբագրել

Ամսաթիվ Տարածաշրջան Գործողություն Գործողությանը մասնակից այլ խմբավորումներ
14 հոկտեմբերի
1975
Ֆրանսիա,
Փարիզ
Թուրք դեսպան Իսմայիլ Էրեզի, ինչպես նաև նրա վարորդ Թալիփ Եների սպանությունն իր սեփական մեքենայում, երբ նրանք կանգնած էին խցանման մեջ։
22 հոկտեմբերի
1975
Ավստրիա,
Վիեննա
Թուրք դեսպան Դանիշ Տունալիգիլայի և նրա վարորդի սպանությունն իր սեփական գրասենյակում։ Վրիժառուները, որոնց հաջողվել էր թաքնվել, զինված են եղել ավտոմատ զենքերով՝ արտադրված Իսրայելում, Մեծ Բրիտանիայում և Հունգարիայում։
ՀԱՀԳԲ
24 հոկտեմբերի
1975
Ֆրանսիա,
Փարիզ
Թուրք դեսպանի սպանությունը։
ՀԱՀԳԲ
28 մայիսի
1976
Շվեյցարիա,
Ցյուրիխ
Թուրքական «Գրանտի» բանկի շվեյցարական մասնաճյուղի և շենքի պայթյունը, որտեղ գտնվում էր աշխատանքի հարցերով թուրքական կցորդը։ Թուրքիայի զբոսաշրջության բյուրոյի հիմնարկում տեղադրված 3-րդ ռումբը վնասազերծվել է նախքան պայթյունը։
9 հունիսի
1977
Վատիկան
Հռոմում հարձակում Վատկիանում թուրքիայի դեսպանի վրա, որը ստացված վնասվածքներից ավելի ուշ մահացել է։
2 հունիսի
1978
Իսպանիա,
Մադրիդ
Հարձակում թուրքական դեսպանի ավտոմեքենայի վրա։ Հարձակման ժամանակ սպանվել են դեսպանի կինը և թոշակի անցած դեսպանը։ Ազգությամբ իսպանացի վարորդը վնասվածքներ է ստացել և մահացել է հիվանդանոցում։
ՀԱՀԳԲ
հունվար
1979
Իսպանիա,
Մադրիդ
Պայթյուն British Airways և TWA շենքերում։
8 հուլիսի
1979
Ֆրանսիա,
Փարիզ
Անցկացվել են թուրքական 4 հաստատությունների պայթյուններ՝
  • թուրքական ավիափոխադրող ընկերության շենքում,
  • աշխատանքի հարցերով թուրքական կցորդի շենքում,
  • Թուրքիայի զբոսաշրջության բյուրոյի շենքում,
  • Թուրքիայի տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) գործերով մշտական ներկայացուցչության շենքում տեղադրված չորրորդ ռումբը վնասազերծվել է ոստիկանության կողմից մինչև պայթյունը։
12 հոկտեմբերի
1979
Նիդեռլանդներ,
Հաագա
Թուրքական դեսպանի որդու սպանությունը։
22 դեկտեմբերի
1979
Ֆրանսիա,
Փարիզ
Զբոսաշրջության հարցերով թուրքական կցորդի սպանությունը։
Հայ Վրիժառուների հատուկ ջոկատ
22 դեկտեմբերի
1979
Նիդեռլանդներ,
Ամստերդամ
Պայթյուն Turkish Airlines-ի շենքում։
19 հունվարի
1980
Իսպանիա
Պայթյուններ British Airways, TWA, Swissair և Sabena Airlines շենքերում։
6 փետրվարի
1980
Շվեյցարիա,
Բեռն
Հարձակում թուրքական դեսպանի վրա, որի արդյունքում դեսպանը ստացել է թեթև վնասվածքներ։
17 ապրիլի
1980
Իտալիա,
Հռոմ
Հարձակում թուրքական դեսպանի վրա, որի արդյունքում դեսպանը ստացել է թեթև վնասվածքներ։
6 հոկտեմբերի
1980
ԱՄՆ,
Լոս Անջելես
Բևեռլի Հիլզում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի նստավայրի գնդակոծությունը բռնկվող խառնուրդներով, ինչը հանգեցրել է այդ շենքի աննշան վնասվածքների։
12 հոկտեմբերի
1980
ԱՄՆ,
Լոս Անջելես
Հոլիվուդի ճանապարհորդության գործակալության շենքում պայթյուն, որը ղեկավարում էր ծագումով թուրք ամերիկացին։
12 հոկտեմբերի
1980
ԱՄՆ,
Նյու Յորք
Պայթյուն ՄԱԿ-ում թուրքական դիվանագիտական առաքելության գրասենյակում պայթյուն, որի հետևանքով 4 ամերիկացիներ վիրավորվել են, զգալի վնասներ են հասցվել հարևան շենքերին։
1 դեկտեմբերի
1980
Ֆրանսիա,
Փարիզ
Պայթյուններ British Airways, Lufthansa և Sabena Airlines շենքերում։
17 դեկտեմբերի
1980
Ավստրալիա,
Սիդնեյ
Թուրքական գլխավոր հյուպատոսի և նրա թիկնապահի սպանություն։
2 ապրիլի
1981
Դանիա,
Կոպենհագեն
Հարձակում Թուրքիայի դեսպանատան աշխատանքի հարցերով կցորդի վրա, որը մի շարք վիրահատություններից հետո ապաքինվել է։
13 հունիսի
1981
ԱՄՆ,
Անահայմ
Պայթյուն համաժողովների կենտրոնում։
20 նոյեմբերի
1981
ԱՄՆ,
Լոս Անջելես
Բևեռլի Հիլզում թուրքական հյուպատոսության շենքում պայթյուն։
28 հունվարի
1982
ԱՄՆ,
Լոս Անջելես
Թուրքական գլխավոր հյուպատոսի սպանությունը[5][6][7]։
22 մարտի
1982
ԱՄՆ,
Բոստոն
Պատվավոր թուրքական հյուպատոսի նվերային խանութի պայթյունը։
8 ապրիլի
1982
Կանադա,
Օտտավա
Հարձակում առևտրական հարցերով թուրքական կցորդի վրա, որը լուրջ վնասվածքներ է ստացել հայերի կողմից։ ՀԱՀԳԲ և Հայկական ազատագրական ճակատ
4 մայիսի
1982
ԱՄՆ,
Բոստոն
60-ամյա պատվավոր թուրքական հյուպատոսի սպանությունը[8]։ Դրանից երկար ժամանակ առաջ ՀՑԱՄ-ը պահաջում էր հյուպատոսի հրաժարական տալ, հակառակ դեպքում նա կգնդակահարվի։
27 մայիսի
1982
Կանադա,
Օտտավա
Ռազմական հարցերով թուրքական կցորդի սպանությունը։
7 հունիսի
1982
Պորտուգալիա,
Լիսաբոն
Թուրքական կցորդի սպանությունը նրա տան մոտակայքում, երբ նա վերադառնում էր տուն՝ ճաշի[9]։ Նրա հետ վիրավորվել է նրա կինը, ով 8 ամիս կոմայից հետո հիվանդանոցում մահացել է՝ գիտակցության չգալով[10]։
27 օգոստոսի
1982
Կանադա,
Օտտավա
Ռազմական հարցերով թուրքական կցորդի սպանությունը։
9 մարտի
1983
Հարավսլավիա,
Բելգրադ
Հարձակում թուրքական դեսպանի վրա, որը մահացել է հարձակումից երեք օր անց[11][12]։
14 հուլիսի
1983
Բելգիա,
Բրյուսել
Բելգիայում Թուրքիայի դեսպանատան կցորդի սպանությունը։ ՀԱՀԳԲ, Հայկական հեղափոխական բանակ

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Terrorist Group Profiles. DIANE Publishing, 1989. ISBN 1568068646, 9781568068640, p 52
  2. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 27-ին.
  3. Starving Armenians: America and the Armenian Genocide, 1915—1930 and After — Page 166 by Merrill D. Peterson
  4. Verluise Armenia in Crisis: The 1988 Earthquake. — 1995. — С. 143.
  5. Sassounian Gets Life With Parole for Assassination in Sentencing Deal
  6. [1]
  7. Assassin Gets Life Term
  8. Around the Nation; Slain Turkish Envoy Memorialized in Boston
  9. AROUND THE WORLD; Turkish Envoy in Lisbon Is Killed by Gunman
  10. Turk Wounded in June Attack By Armenian Terrorists Dies
  11. AROUND THE WORLD; Turk Hurt in Belgrade; Armenian Role Claimed
  12. AROUND THE WORLD; Turk Dies in Belgrade; Two Gunmen Held

Արտաքին հղումներ խմբագրել